«Գարուն (նկար, Արչիմբոլդո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ նկար}} '''«Գարուն»''' ({{lang-it|la Primavera}}), իտալացի նկա...»:
(Տարբերություն չկա)

18:27, 23 Հունիսի 2020-ի տարբերակ


«Գարուն» (իտալ.՝ la Primavera), իտալացի նկարչի` Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo; 1527—1593) նկարներից, արված է 1573 թվականին կտավի վրա, յուղաներկով, գտնվում է Լուվրի թանգարանում[4]։ Չափեր` 76 х 64 սմ։

Գարուն
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո[1]
տարի1573
բարձրություն76 ± 1 սանտիմետր[2]
լայնություն63,5 ± 0,1 սանտիմետր[2]
ժանրայլաբանություն[3]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էLouvre storage (depot)?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
մասն էՉորս եղանակ
կայք
Ծանոթագրություններ
 Spring (Arcimboldo, 1573) Վիքիպահեստում

Նկարգրություն

«Գարունը» այլաբաանական նկար է` Արչիմբոլդոյի «Տարվա եղանակները»։ Այն խորհրդանշում է երիտասարդությունը` երեք նմանատիպ նկարների հետ միասին («Ամառ», «Աշուն», «Ձմեռ»։ Գարնան կերպարը լիարժեք է դառնում ծաղիկներով և տերևներով։ Նկարն արվել է մուգ հագեցած ֆոնով, որը պատկերը դարձրել է առավել գեղեցիկ և լուսավոր։ Գարունը հանդերձներում ներկայացնում է այդ ժամանակի նորաձևությունը։ Չափազանց զարդարված հանդերձը` բարձր օձիքով` ձևավորված բազմազան տերևներով, հիրիկնիներով և վայրի հատապտուղներով։ Օձիքը նկարված է եղել սպիտակ գարնանային ծաղիկներով։ Մազերը հավաքված են բազմազան ծաղիկներից և նման է խճանկար փնջի։ Սանրվածքը պսակում է մեծ սպիտակ լիլիան` մաքրության խորհրդանիշը։ Նրա դեմքը կազմված է մանր սպիտակ և լուսավոր վարդագույն ծաղիկներից Այտերի և կզակի փոխարեն կարմիր վարդեր են։ Նրա շուրթերը արված են վառ ծաղկաթերթերից, քիթը և բերանը արված են չբացված լիլիաներից, ականջը` կարմիր կամելաներից։ Պատկերը ավարտում է ծաղկային հանդերձանքը[5]։ Հավանաբար հարդարված շրջանակը ավելացվել է XVII դարում[4].

Պատմություն

Արչիմբոլդոն իր անսովոր ստեղծագործությունն արել է Մաքսիմալիան II-ի ժամանակ։ Նկարիչը այն որպես նվեր է ստեղծել Մաքսիմալիան II-ի համար։ Որպես գնահատանք վարպետին` Մաքսիմալիանը մասնակցում է 1571 թվականի փառատոնին Արչիմբոլդոյի ղեկավարությամբ»[6]։

Նկարներ «Տարվա եղանակները» շարքից

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010065015
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 JocondeLab — 2014.
  4. 4,0 4,1 «Giuseppe ARCIMBOLDO. Le Printemps». Louvre. Վերցված է 2019-10-11-ին.
  5. ««Весна», Джузеппе Арчимбольдо — описание картины». Музеи мира. Վերցված է 2019-10-11-ին.
  6. «Секреты «Четырех сезонов» Джузеппе Арчимбольдо - феноменального художника XVI века, который объединил еду и искусство». Культурология.рф. Վերցված է 2019-10-11-ին.