«Մենուայի ջրանցք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ընդունված է ծանոթագրությունները դնել կետադրական նշանից առաջ
Ավելացրել եմ հավելյալ տեղեկություն ջրացքի մասին
Տող 34.
 
Ջրանցնքն ունեցել է կարևոր տնտեսական նշանակություն, նրա պահպանման համար կառուցվել են ամրոցներ։ Ջրանցքն իր չափերով ու նշանակությամբ խոշորագույններից էր Հին Արևելքում։
 
Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գավառում: Ջրանցքը բարդ կառուցվածք ունի: Այն անցկացրած է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով: Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպահման համար ամրոցներ են կառուցվել:
 
Ըստ հնագետ դոկտոր Վալդեմար Պելքի, որը հնագիտական ուսումնասիտություններ է անցկացրել ջրանցքի տարածքում՝ հոկտեմբեր ամսին ջրանցքը ապահովում է 1500 լ ջուր վայրկյանում։ Այդ ջուրը պարունակում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ։ Ըստ Պելքի՝ մինչև ջրանցքի կառուցումը ջուրը ժայռերի ճեղքերից հոսել է ցած և թափվել Խոշաբ գետը, որը ակունքից գտնվել է 5 կմ հեռավորության վրա։ Ջրանցքի կառուցումով ջուրը ուղղվեց Վերին Մեշինկերտ, ուր կառուցվել է նաև մեծ ավազան։ [[Մժնկերտ Վերին|Վերին Մեշինկերտից]] հաստաբուն ծառերի կոճղերից պատրաստված խողովակով ջուրն անցկացվել է գետի մյուս ափը և ուղղվել դեպի արևմուտք՝ ոռոգելով [[Իշխանիգոմ]], ապա Սյոլպլասան, [[Կեմ]], [[Քարավանց]], Անող և Մաշքելտեք գյուղերը։ Իսկ [[Իշխանիգոմ]]ից հույսիս՝ դեպի լեռան ստորոտը դառնալով՝ ջրանցքը ձգվում է դեպի արևելք՝ ոռոգելով Խադամ, [[Քյոշկ]], [[Սուրբ Վարդան (Հայոց ձորի գավառ)|Ս. Վարդան]], Խարաբքյո գյուղերը և հասնում մինչև [[Արտամետ|Արտամեդ]]։ Ընդհանուր առմամբ, ջրանցքը ժամանակին ոռոգել է 42 գյուղ, որոնցից 1890-ականների դրությամբ միայն 20-ն էր մնացել։ Ջրանցքի տեղում, ըստ ավանդության, ժամանակին մեծ քաղաք է եղել։ Դրա մասին կա նաև հիշատակություն [[Մովսես Խորենացի|Խորենացու]] [[Պատմություն Հայոց (Խորենացի)|«Հայոց պատմությունում»]]<ref name="Ամսօրյա" />։