«Իբն Տուֆեյլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
| բնագիր անուն = ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل
}}
'''Աբու Բաքր Մուհամմադ Աբդուլ Մալիք իբն Տուֆեյլ''', (արաբ. ابو بكر محمد ابن عبد الملك ابن طفيل), արևմտաարաբական փիլիսոփա, գիտնականևգիտնական բժիշկև է։բժիշկ։ Նրա կյանքից մեզ հասել են կցկտուր տեղեկություններ։ Հայտնի է, որ ծնվել է մոտ 1105 թ.-ին, Գրանադայի Վադի-Աշ (Գաուդիս) քաղաքում։ Նրա ուսուցիչն է եղել [[Իբն Բաջա]]ն։ Ըստ երևույթին՝ ստացել է շատ լավ կրթություն, քանի որ համարվում է բնական գիտությունների, փիլիսոփայության, երաժշտության, աստղագիտության, պոեզիայի և սուֆիզմի մեծ գիտակ։ Աշխատել է որպես բժիշկ Գրանադայում և եղել եէ Տանժերի (Տանջա) էմիրի քարտուղարը։ Ավելի մեծ հասակում հասել է մինչև Ալմոհադների արքունիքում պալատական վեզիրի և խալիֆ Աբու Յակուբ Յուսուֆի բժշկի աստիճանների։ Աբու Յակուբի արքունիքում շփվել է Անդալուսի հեղինակավոր գիտնականներից շատերի հետ, որոնց թվում էր նաև Իբն Ռուշդը։ Եվրոպայում հայտնի է Աբուբացեր անվամբ։
 
== Աշխատություններ ==
Գրել է մի շարք աշխատություններ, սակայն միակ մեզ հասած նրա ստեղծագործությունը «Հայյ իբն Յակզան» (يقظان بن حي) -ն է, որը թարգմանաբար նշանակում է «Ողջը ՝ Մշտարթունի որդին»։ Այն իրենից ներկայացնում է բազմաբովանդակ մի աշխատություն, որտեղ քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրոնը, հոգեբանութունը, ինչպես նաև մարդու փոխհարաբերությունները հասարակությունում։ Երկի հերոս Հայյը իր կյանքը սկսում է անմարդաբնակ կղզում։ Համաձայն վարկածներից մեկի՝ նա նրանցից է, «ովքեր ծնվում են առանց մոր և հոր»։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Հայյի մայրը, ոմն Յակզանից նրան գաղտնի ծննդաբերելով, գցում է ծովը, որը նրան բերում է անմարդաբնակ կղզու ափ։ Նորածինը, գազելի կողմից կերակրվելով և վայրի գազանների մեջ մեծանալով, փորձում է բնությանը հետևելու միջոցով իմաստավորել շրջակա միջավայրը։ Իր բանականության ուժի միջոցով նա աստիճանաբար հաս-կանում է տիեզերքի հիմքերը և կենսական օրենքները։ Այնուհետև նա ու-ղևորվումուղևորվում է այլ մարկանցմարդկանց մոտ, որ լուսաբանի նրանց ճշմարտությունը։ Սական մարդիկ չեն հասկանում Հայյի խրատները։ Ճանաչելով մարդկային հասարակությունը՝ իր թերի փոխհարաբերություններով և սուտ պատկերացումներով, նա հուսահատվում է մարդկանց շտկելու գործից և վերադառնում է իր մեկուսի կղզին։
 
Այս փիլիսոփայական վեպը մեծ ազդեցություն է թողել արաբական, պարսկական և եվրոպական գրականուտյանգրականության վրա։
Իբն Տուֆեյլի սոցիալական փիլիսոփայության առանձնահատկությունները հետևյալն են.
* Նա առաջ է քաշում հանրությունից կամավոր հեռանալու գաղափարը՝ հանգելով ճշմարտության որոնման ճամփին լիակատար մեկուսացման անհրաժեշտությանը։ Փիլիսոփաները պետք է է միայնության մեջ վարեն «բնական կյանք»՝ չփորձելով բացահայտել իրենց համոզմունքները հասարակությանը։