«Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#art+feminism2020
 
Տող 7.
1904 թվականին ամուսինները վերադարձել են [[Շվեդիա]]: Հաջորդ տարի Էլլենը սկսել է ամուսնալուծության գործընթաց, որպեսզի ամուսնանա երիտասարդ արվեստաբան Ջոննի Ռոսվալի հետ, ով իր որդու` Ռոլֆի («Շվեդական բալետների» ապագա հիմնադիր) ուսուցիչն էր Բեռլինում : Այդ արարքը սկանդալ է առաջացրել հասարակության մեջ, և Էլենը նորից մեկնել է Բեռլին: 1907 թվականին նա ամուսնացել է Ռոսվալի հետ, չնայած նրա ծնողները հաշտվել են այդ ամուսնության հետ միայն տասնմեկ տարի անց, երբ Ռոսվալը դարձել է մանկավարժ և պատրաստվում էր պրոֆեսոր դառնալ{{sfn|Svenskt kvinnobiografiskt lexikon}}:
 
Էլլենը շարունակել է նկարել՝ ստեղծելով սմուգմուգ գույներով իմվոլիստական նկարներ: Այնուամենայնիվ, 1910-ականներից ի վեր նա գերադասել է քանդակագործությունը նկարչությունից և սկսեցսկսել է դասեր ստանալ շվեդ քանդակագործ [[Կարլ Միլլես]]ի մոտ: Բացի այդ, 1912-1913 թվականներին [[Փարիզ]]ում սովորել է [[քար]]ի հետ աշխատել Բուրդելի աշակերտ Գաստոն Տուսսենի մոտ: Նրա առաջին գործերից մեկը չորս մետրանոց [[գրանիտ]]ե գերեզմանի խաչքար է իր զարմուհու Էբբա ֆոն Էկերմանի գերեզմանի համար{{sfn|Svenskt kvinnobiografiskt lexikon}}:
 
Էլլենը և Ջոննի Ռոսվալը առանձնատուն ունեին [[Գոթլանդ]] կղզում, որտեղ նրանք անցկացնում էին ամառային ամիսները: Այս վիլլան, որը կոչվում է «Մուրամարիս», դարձել էր Էլենի գլխավոր ստեղծագործությունը, որը նա ստեղծել է իր սեփական մտահղացմամբ՝ զարդարված տարբեր քանդակներով: Շենքի կենտրոնում տեղակայված էր բուխարի` պատրաստված եգիպտական տաճարի ճակատային մասի տեսքով, մոնումենտալ զարդաքանդակներով: Հետագայում վիլլայի շենքը ճանաչվել է որպես պատմական հուշարձան{{sfn|Svenskt kvinnobiografiskt lexikon}}: