«Հայաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Պատմություն ==
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է [[1832]] թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ [[1919]]-[[1921]] թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել [[Թիֆլիս]]ի, [[Բաքու|Բաքվի]], [[Ախալցխա]]յի և [[Կարս]]ի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել [[Երևան]]։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ ՀՀՀայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։
 
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, [[Լեո]]յի անձնական գրադարաններն էին, [[Ներսիսյան դպրոց]]ի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։
Տող 24.
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.nla.am/ Հայաստանի ազգային գրադարանի կայքը]
* [https://avproduction.am/?ln=am&page=culture&id=6 Հայաստանի ազգային գրադարան]