«Ճապոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1 բայտ ,  1 ամիս առաջ
չ
Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար [[սահմանադրական միապետություն]], որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի [[Խորհրդարան]])։
 
Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է [[ՄԱԿ]]-ին, [[Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն|Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության]]ը, «[[Մեծ յոթնյակ]]»-ին, «[[Մեծ քսանյակ]]»-ին։
 
Պետությունը աշխարհում երրորդն է [[ՀՆԱ]]-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ [[գնողունակության համարժեքություն|գնողունակության համարժեքության]]։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում [[Աշխատանքային ռեսուրսներ|որակյալ աշխատանքային ռեսուրս]]ներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։
32 371

edits