«Սիբիրական պլատֆորմ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
("Historical_map_of_Russia_AD_1500-1600,_1590.svg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ 1989 մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/All uploads by Istkart:)
'''Սիբիրական Պլատֆորմ''' [[Հյուսիսային Ասիա|Հյուսիսային Ասիայի]] կենտրոնական մասի հին ([[մինչռիֆեյան]]) խոշոր պլատֆորմ։ ''Սիբիրական Պլատֆորմ''-ի կառուցվածքումառանձնացնում են արխեյպրոտերոզոյան ծալքավոր բյուրեղային հիմքը և նրավրա մեղմ տեղադրված ռիֆեյֆաներոզոյան ծածկոցը։ Բյուրեղային հիմքը տեղ-տեղ ([[Անաբարի զանգված]], [[Ալդանի վահան]] են) մերկանում է Երկրի մակերևույթին, իսկ մնացած վայրերում ծածկված է10—12 կմ հաստության նստվածքներով, մասնատվել է առանձին բլոկների և իջելտարբեր խորություններ։ Սիբիրական Պլատֆորմ–ի հիմքըկազմված է արխեյի և պրոտերոզոյի [[բյուրեղային ապարներ]]ից ([[գնեյս]]ներ, [[թերթաքար]]եր, [[մարմար]]ներ են), նստվածքայինծածկոցը՝ վերին քեմբրիից մինչև [[անթրոպոգեն]]ի հասակի նստվածքներից, որոնցից լայնորեն տարածված են [[ռիֆե]]յի,[[քեմբրի]]ի և [[օրդովիկ]]ի բեկորային, [[կարբոն]]ատային և աղաբեր հաստվածքները։ Սիբիրական Պլատֆորմի սահմաններում են գտնվում [[Տունգուսկա]]յի [[կարբոն]]ի ու [[պերմ]]ի, [[Իրկուտսկ]]ի յուրայի ածխաբեր ավազանները։[[Տունգուսկա]]յի [[սինեկլիզ]]ի ծայրամասերում կան հիմքային հրային ապարներ՝ [[ւորապ]]ներ, որոնք առաջացնում են [[դայք]]եր,[[երակ]]ներ և [[ծածկոց]]ներ, ինչպես նաև [[կիմբեռլիտ]]ներ՝ իրենց ալմաստաբեր փողակներով։ Սիբիրական Պլատֆորմ-ի հիմքային ապարներին հարում են [[երկաթ]]ի, [[փայլար]]ի, [[պիեզոքվարց]]ի, [[ապատիտ]]ի, նստվածքային ծածկոցիապարներին՝ [[նավթ]]ի, այրվող և [[բիտում]]ինային [[թերթաքար]]երի, [[գազ]]ի, ածխի([[Լենա (գետ)|Լենայի]], [[Տունգուսկա]]յի, [[Իրկուտս]]կի [[ավազան]]ներ), [[քարաղ]]ի, [[գիպս]]ի, [[երկաթ]]ի, [[ֆոսֆորիտ]]ների, [[մանգան]]ի, [[ցրոնա]]յին ոսկու և այլ հանքավայրեր։ [[Տրապա]]յին ֆորմացիայի ապարների հետ կապված են [[մագնետիտ]]ի, [[նիկել]]ի, [[Պղինձ|պղնձի]], ազնիվ [[մետաղ]]ների, [[գրաֆիտ]]ի, իսլանդական սպաթի և [[ալմաստ]]ի հանքավայրերը։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=357}}
64

edits