«Լոռվա ջրանցք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
լրացումներ, ճշգրտումներ
Տող 1.
{{ Տեղեկաքարտ Ջրանցք}}
'''Լոռու ջրանցք''', ջրանցք [[Հայաստան]]ի [[Լոռու մարզ]]ում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը: Ջրանցքի շինարարությնունը սկսվել է Ագարակագետից, կամ Արխաշան գետակից և հասել մինչև Օձունի դաշտավայրեր: Ըստ էության առաջին տասնամյակներում ջրանցքի ջրերը ոռոգել են Կողես, Յաղդան, Աղեգի, Արևածագ, ծաթեր, Այգեհատ, Արդվի, Օձուն, Ամոջ և Հագվի գյուղերի դաշտերի մի մասը: Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Ջրանցքը գրեթե ամբողջությամբփորվել է մարդկանց ձեռքի աշխատանքով: Հազվադեպ տեղերում միայն հնարավոր է եղել փոքր քանակությամբ պայթեցումներ անել: Պատերազմի պատճառով պայթուցիկ հայթայթելը դժվար էր: Աշխատանքներում ներգրավված են եղել շահառու դարձող կոլտնտեսությունների կին և տղամարդ բանվորները, որոնք աշխատել են աշխատանքային պարհակով, անհատույց, իրենց հատկացված տեղամասերում, իրենց հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ծանր ու դաժան է եղել ջրանցքի շինարարությունը, քանի որ ողջ օրը աշխատելով կոլտնտեսության դաշտում կամ ֆերմաներում, ուշ երեկոյան կոլտնտեսականները ջրանցքի շինարարություն էին հասնում և ողջ գիշեր աշխատում էին, փորձելով կատարել տրված պլամնը: Առավոտյան կրկին վերադառնում էին հիմնական աշխատանքին, այն էլ ոտքով: 1958 թվականին ջրանցքը երկարացվել և ջրառը կատարվել է Ձորագետի Տաշիր վտակից, այս կերպ ոռոգելի դարձնելով նաև Ստեփանավանի տարածաշրջանի մի քանի գյուղերի հողերը: Հետագա տարիներին ջրանցքի երկարությամբ պոմպակայաններ են տեղադրվել, ինչը հնարավորություն է տվել ոռոգելի դարձնել նաև ջրանցքի զրոյական կետից բարձր հողերը: Մայր ջրանցքի երկարությունը 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։
'''Լոռու ջրանցք''', ջրանցք [[Հայաստան]]ի [[Լոռու մարզ]]ում։ Սկիզբ է առնում [[Տաշիր (գետ)|Տաշիր]]ի ձախ ափից։ Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Մայր ջրանցքի երկարությունը 45,6&nbsp;կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։ Ջրանցքին լրացուցիչ ջուր տալու նպատակով 1958 թվականին շահագործման է հանձնվել [[Տաշիրի ջրանցք]]ը։ Ոռոգում է Լոռու մարզի հողատարածքները<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|52}}</ref><ref>{{Գիրք:ՏԲ2|600}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==