«Մասնակից:Անահիտ Բաղդասարյան/Ավազարկղ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
{{Տեղեկաքարտ նկար
| անվանում = '''Մուրացիկը Մոնմարտրում
| բնագիր անուն =
| պատկեր =
Տող 32.
}}
 
'''Մուրացիկը Մոնմարտրում ''', [[Էդգար Շահին|Էդգար Շահինի]] ստեղծագործություններից, ներկայացնում է միջին տարիքի մի թշվառի կերպար, որը կանգնած է պատի առջև և, գլխարկն անցորդներին մեկնած, ողորմություն հայցում։ Շահինը ստեղծել է հոգեբանական կերպար։
 
==Նկարագրություն ==
Մուրացիկի աչքերում կարդացվում է կսկիծի, հուսահատության, աղերսանքի հուզիչ արտահայտություն։ Նրա արտաքին նկարագիրը հավաստում է անելանելի կացության մեջ գտնվող թշվառ մարդու վիճակ։ Անցորդներից ողորմություն հայցող նրա դողդոջուն ձեռքը դժվարությամբ է պահում նրագլխարկը։ գլխարկը, զգացվումԶգացվում է, որ նրա համար սպասումի րոպեները թվում են անվերջանալի ժամեր։ Չնայած նրա ողորմելի արտաքինին՝ հնամաշ զգեստներ, մազակալած դեմք, խեղդվող ճնշվածություն, այնուամենայնիվ երևում է, որ մարդը չի կորցրել հոգու ազնվությունը։ Դա վկայում է թշվառների հանդեպ նկարչի ունեցած խոր մարդասիրական զգացմունքների մասին։
 
==Մշակման տեխնիկա ==
Ստեղծագործության նկարելաձևննկարելաոճն այնքան ինքնուրույն է, որ դժվար է ժամանակակից արվեստում գտնել դրա նախօրինակը։ Գծերն անսխալ են, ճկուն, բնական,ակադեեմիական կանոններից զերծ, ազատ։ Ասեղի վազքը պղնձե տախտակի վրա անմիջական է ու ինքնաբուխ ներշնչանքով արված, ինչպես մեկ շնչով սկսված ու ավարտված գործ։ Չոր ասեղի տեխնիկայի միջոցներով Շահինը հասել է այդ մարդու կերպարի սուր արտահայտչականության։
 
== Ծանոթագրություններ ==