չ
Առանց խմբագրման ամփոփման
չNo edit summary |
չNo edit summary |
||
==Ճակատամարտը==
[[Ապրիլի 16]]-ին գիշեը ժամը 3-ին սկսվեցին ավիացիոն և հրետանային նախապատրաստություններ, որի վերջնական արդյունքում ընդգրկվեցին 143 զենիթային լուսարձակներ, իսկ հետևակայիններին պաշտպանում էին տանկերով: Թշնամու դիմադրություւնը գնալով ավելի էր ուժեղանում: Երեկոյան Ժուկովը հասկացավ, որ հակառակորդի ամրությունները ճեղքելը հնարավոր չէ և պետք է փոխել տակտիկան: Խորհրդակցելով հրամանատարների հետ՝ նա հարձակման նետեց 2 տանկային բանակները, որին սկզբնապես հանձնարարված էր մտնել կռվի մեջ անմիջապես այն բանից հետո, երբ կճեղքվի թշնամու պաշտպանությունը կյուստրինսկիի հենակետում: [[Ապրիլի 18]]-ին զելևյան բարձրությունները վերցվեցին մեծ կորուստների գնով և միայն հաջորդ օրը գերմանացիները, չդիմանալով ճնշմանը, նահանջեցին Բեռլինի պաշտպանական գծի ներքին շրջագիծը: Ամեն օր հարձակումը սկսվում էր ուժեղ ավիացիոն և հրետանային նախապատրաստությամբ, որը տևում էր 30-40 րոպե: Գնում էր գերմանական պաշտպանության յուրահատուկ «կրծոտումը»:
Առավել հաջողությամբ էր ընթանում Ուկրաինական I բանակի հարձակումը:
[[Ապրիլի 24]]-ին առաջին Բելոռուսական բանակի զորքերը, միանալով առաջին Ուկրաինական բանակի առանձին ջոկատնեի հետ, քաղաքը վերցրեցին շրջափակման մեջ: Ապրիլի 28-ին Բեռլինի շրջափակված զորքերը բաժանվեցին 3 խմբի: Խորհրդային զորքերը նետվեցին վերջին հարձակման: Յուրաքանչյուր բանակ գործում էր իր շրջանում՝ կոտրելով թշնամու բանակի պաշտպանությունը փողոցից փողոց, տնից տուն: Ժուկովի վկայությամբ ապրիլի 21-ից մայիսի 2-ը Բեռլինի վրա կատարվել է 1 800 000 հրետանային կրակոց: Մարտերի երրորդ օրը Սիլեզկայա կայարանի ուղղությամբ թողնվել է կրակ, որոնղ ամեն մի ռումբի քաշը կազմում էր կես տոննա: [[Ապրիլի 29]]-ին սկսվեցին մարտերը ռայխստագի համար, իսկ արդեն [[ապրիլի 30]]-ին ժամը 14 անց 25 րոպե ռայխստագի վրա ծածանվեց Հաղթանակի դրոշը: Մայիսի 2-ին ժամը 15-ին գերմանական բանակի մնացորդները, որոնց թիվը կազմում էր 134 000 մարդ, հանձվեցին գերի:
Մինչև Բեռլինի գրավումը ռայխսկանցլերական բունկերում ինքնասպան եղավ Հիտլերը: Հաջորդ օրը առավոտյան շտաբի պետ նշանակված Կռեբսը փորձեց հաշտություն կնքել և VIII գվարդիական բանակի հրամանատար Չույկովի հետ այդ նպատակով կապ հաստատեց, ասելով որ Հիտլերը մահացած է և հայտարարեց. « Այսօր մայիսի մեկն է, մեծ տոն 2 ազգերի համար ( ի նկատի ուներ աշխատավորների տոնը) »: Չույկովը պատասխանեց. « Այսօր մեզ համար մեծ տոն է, իսկ ձեզ համար դժվար է ասել»: Այդպիսով Կռեբսի ձեռնարկը ձախողվեց:
|