«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 559.
[[Ամառային օլիմպիական խաղեր]]ում [[ԽՍՀՄ|Խորհրդային Միության]] և [[ՌԴ|Ռուսաստանի]] մարզիկների նվաճած մեդալների քանակը մինչ օրս համարվում է անգերազանցելի։ Խորհրդային [[Գիմնազիա|գիմնաստները]], [[Մարմնամարզություն|մարզիկները]], [[Թեթև աթլետիկա|թեթև աթլետները]], [[ծանրամարտ]]իկները, [[Ըմբշամարտ|ըմբիշները]], [[բռնցքամարտ]]իկները, [[սուսերամարտ]]իկները և [[Հրաձգային սպորտ|հրաձիգները]] մեծ հռչակ էին վայելում ինչպես [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միությունում]], այնպես էլ ամբողջ աշխարհում։ [[Ամառային օլիմպիական խաղեր 1980|1980 թվականի Օլիմպիական խաղերը]] հյուրընկալել են [[Մոսկվա]]յում, իսկ [[Ձմեռային օլիմպիական խաղեր 2014|2014 թվականի ձմեռային խաղերը]]՝ [[Սոչի]]ում։ Խորհրդային տարիներին ԽՍՀՄ հավաքականը հաղթանակել է [[հոկեյ]]ի մրցություններում իր մասնակցած բոլոր։ Բենդին, որը հայտնի է նաև որպես ռուսական հոկեյ, համարվում է Ռուսաստանի ազգային սպորտաձևերից մեկը։ Այս սպորտաձևում հատկապես աչքի էին ընկնում [[Վալերի Խառլամով]]ը, [[Վլադիսլավ Տրետյակ]]ը, [[Վյաչեսլավ Ֆետիսով]]ը, [[Սերգեյ Մակարով]]ը, [[Վալերի Խառլամով]]ը և այլոք։ Ռուսաստանի ամենատարածված սպորտաձևերից է նաև [[ֆուտբոլ]]ը։
 
1960 թվականին [[ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական]]ը դառնում է Եվրոպայի նորաստեղծ առաջնության առաջին չեմպիոններից մեկը։ Պատահական չէ, որ ազգությամբ ռուս դարպասապահ [[Լև Յաշին]]ը համարվում է [[Սպորտ|համաշխարհային սպորտի պատմության]] ամենահայտնի դեմքերից մեկը։ Վերջինս եղել [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն|ՖԻՖԱ Աշխարհի առաջնության]] երազանքների հավաքականի դարպասապահը։ 1956 և 1988 թվականներին [[ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքական|ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը]] նվաճում է նաև օլիմպիական ոսկե մեդալ։ Ռուսաստանի ներկայիս հավաքականը ստեղծվել է 1992 թվականին՝ Խորհրդային Միության հավաքականի անկման հետևանքով։ [[Պրեմիեր Լիգա (Ռուսաստան)|Ռուսաստանի Պրեմիեր լիգայում]] հանդես եկող [[Զենիթ (ֆուտբոլային ակումբ, Սանկտ Պետերբուրգ)|Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ը]] և [[ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)|Մոսկվայի «ԲԿՄԱ»-ն]] 2005 և 2008 թվականներին նվաճում են ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը։ [[Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2008|2008 թվականի Եվրոպայի առաջնության]] շրջանակներում [[Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքական]]ը հասնում է մինչև կիսաեզրափակիչ, սակայն պարտություն է կրում ապագա չեմպիոն [[Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական|Իսպանիայից]]։ 2018 թվականին Ռուսաստանի ԴաշնությունիԴաշնության 11 քաղաքներ հյուրընկալում է [[Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018|ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունը]]։ 2007 թվականին [[Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա|Ռուսաստանի բասկետբոլի հավաքականը]] հաղթում է Եվրոպայի առաջնությունում։ [[ԲԿՄԱ Մոսկվա (բասկետբոլ)|«ԲԿՄԱ Մոսկվա»-ն]] Եվրոպայի լավագույն բասկետբոլային ակումբներից, որը քանիցս ճանաչվել է Եվրոպալիգայի հաղթող։ Մինչ 2012 թվականը խորհրդային մարմնամարզուհի [[Լարիսա Լատինինա]]յին է պատկանել Օլիմպիական խաղերում վաստակած մեդալների ամենամեծ հավաքածուն՝ 9 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալներ։ Լարիսա Լատինինան հայտնի է նաև նրանով, որ [[1957 թվական]]ի Եվրոպայի առաջնությունում հաղթել է բոլոր ոսկե մեդալները։ Օլիմպիական խաղերում գեղարվեստական լող սպորտաձևում նվաճած մեդալների թվով ևս Ռուսաստանը համարվում է առաջատարն աշխարհում։ Դժվար կոորդինացվող սպորտաձևերից այս երկրում լայն տարածում ունի նաև գեղասահքը։ Բացի 2010 թվականից, խորհրդային և ռուսական գեղասահորթները Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճել են այս սպորտաձևի բոլոր մեդալները։ Ի տարբերություն մյուս նշվայլ սպորտաձևերի՝ թենիսը Ռուսաստանում զարթոնք է ապրել [[ԽՍՀՄ անկում|խորհրդային կարգերի անկումից]] հետո։ Այս ոլորտում հայրենիքին մեծ հռչակ է բերում [[Մեծ սաղավարտ (թենիս)|«Մեծ սաղավարտի»]] հնգակի չեմպիոն [[Մարիա Շարապովա]]ն։ Մարզաձևերից նշանավոր են [[սամբո]]ն և [[սուսերամարտ]]ը։ Ռուսաստանում մեծ ժողովրդականություն է վայելում նաև [[շախմատ]]ը։
 
== Խոհանոց ==