«Տարոն (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառ
Content deleted Content added
Նոր էջ. '''Տարոն''', գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Մ.թ.ա. IX-VIդդ. Սարոնը եղել է Հայկական լեռնաշխարհո...
(Տարբերություն չկա)

14:29, 31 Հուլիսի 2007-ի տարբերակ

Տարոն, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Մ.թ.ա. IX-VIդդ. Սարոնը եղել է Հայկական լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Ուրարտուի կարևոր ազգագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտեսական, քաղաքական և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Կրոնական ավանդույթի ուժով, 301–ին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տրդատ երրորդ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Լուսավորչին հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրությունները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին։