«Գորիս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Advanced mobile edit
Տող 73.
Ժամանակագրական տեսակետից քաղաք կարելի է ասել Նոր Գորիս, որովհետև Հին Գորիսը, կամ ինչպես ասում են՝ Կյորեսը գտնվում է ավելի բարձր, չորս կիլոմետր հեռու։ Նախատեսվում է պահպանել այդ ժայռափոր բնակավայրը, որը ոչ միայն պատմական հնավայր է, այլ կարևոր է նաև [[զբոսաշրջիկ]]ներին սպասարկելու տեսակետից։ Գորիսի շրջակայքը լի է արտասովոր [[աշտարակ]]ներով, [[ամրոց]]ներով, [[բուրգ]]երով, [[քարանձավ]]ներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։
 
Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից, թերևս մարդն այստեղ բնակություն է հաստատել [[Քարի դար|քարեդարյան]] շրջանում։ [[1980]]-ական թվականների սկզբին այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բարձրարժեք [[բրոնզ]]յա իրեր՝ կանացի զարդեղեն, [[դաշույն]], [[տեգ]], [[հմայիլներ]], [[ամանեղեն]]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պատկանում են [[Մ.թ.ա. 3-րդ դար|մ.թ.ա. 3]]-[[Մ.թ.ա. 2-րդ դար|2-րդ դարերին]], ունեն տեղական ծագում և խոսում են տեղաբնակների բարձր [[մշակույթ]]ի և [[կենցաղ]]ի մասին։ Հին ժայռապատկերներ են գտնվել [[Իշխանասար]]ի փեշերին, որոնց թիվն անցնում է 1500-ից՝ հիմնականում [[մարդ]]ու և [[ընտանի կենդանիներ]]ի պատկերներով և վերաբերում են մ.թ.ա. 5-2 հազարամյակներին։ 2000 տարի առաջ, [[Մեծ Հայք|Հայկական թագավորության մեջ]]՝ [[Սյունիք]] նահանգում, Գորիսը ունեցել է տվյալ ժամանակների կարևորագույն բանակավայր-քաղաքներին բնորոշ հասարակական զարգացած ենթակառույցներ։
 
=== Նոր շրջան ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորիս» էջից