«Էսպերանտոյի սիմվոլներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 5.
Էսպերանտոյի [[դրոշ]]ը կազմված է կանաչ ֆոնի վրա վերին ձախ անկյունում տեղադրված սպիտակ քառակուսուց, որն իր հերթին պարունակում է կանաչ աստղ։ Կանաչ դաշտը խորհրդանշում է [[հույս]], սպիտակը խորհրդանշում է [[խաղաղություն]] և չեզոքություն, և հնգաթև աստղը ներկայացնում է հինգ [[մայրցամաք]]ները (ավանդական հաշվարկով)։ Դրոշը ստեղծվել է [[Բոլոնիա]]յի Էսպերանտոյի Ակումբի կողմից իրենց օգտագործման համար, սակայն այնուհետև ընդունվել է համաշխարհային էսպերանտո շարժման համար 1905 թ. այդ քաղաքում անցկացվող առաջին [[Էսպերանտոյի Համընդհանուր Հանրագումար]]ի որոշմամբ։
 
[[Պատկեր:Esperanto flag - construction.svg|thumb|200px|left|Էսպերանտոյի դրոշի չափսերի հարաբերակցությունը]] [[Համաշխարհային Էսպերանտոյի Ասոցիացիա]]յի խորհրդի սահմանմամբ՝ դրոշը պետք է ունենա հետևյալ հարաբերակցությունները։ Դրոշի լայնության, բարձրության և սպիտակ քառակուսի կողմի երկարության հարաբերակցությունները պետք է լինել 3:2:1։ Սպիտակ քառակուսու կողմի երկարության հարաբերակցությունը աստղը արտագծող շրջանագծի սառավիղին պետք է լինի 10:3.5։
 
Որոշ էսպերանտիստներ ավանդական դրոշը համարում եմ չափից շատ ազգայնական բնույթի, և այս պատճառով շատ կազմակերպություններ չեն խրախուսում սրա օգտագործումը, և փոխարենը օգտագործում են հոբելյանական սիմվոլը (երկու իրար ուղված կանաչ «E» տառեր սպիտակ դաշտի վրա)։ Այս սիմվոլը ստեղծվել է 1987 թ. մի բրազիլիացի էսպերանտիստի կողմից՝ էսպերանտոյի ստեղծման հարյուրամյակը նշելու համար։ Մյուս կողմից, այս սիմվոլը ծաղրաբար անվանվել է melono (եմիշ) որոշ մարդկանց կողմից։
Տող 12.
 
Երբեմն էսպերանտո ճանապարհորդները ցուցադրում են դրոշը, կրծքանշան են կրում սիմվլոներից մեկով կամ կանաչ երանգների հագուստներ են հագնում որպեսզի ճանաչելի լինեն այլ էսպերանտո խոսողների կողմից։
 
==Սիմվոլների սրահ==
<gallery>
Պատկեր:Flag of Esperanto.svg|Էսպերանտոյի դրոշը
Տող 17 ⟶ 19՝
Պատկեր:Esperanto star.svg|Ոճավորված կանաչ աստղ
</gallery>
 
==Այցելեք նաև==
* [[Էսպերանտո]]
 
[[Կատեգորիա:Էսպերանտո|Սիմվոլներ]]