«Վահե Ղազարյան (ոստիկան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1974 թվականի հունիսի 15-ին, Իջևան քաղաքում: 1995 թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի տնտեսագիտության ֆակուլտետը, 1995-1996 թվականներին ծառայել է [[Հայաստանի զինված ուժեր]]ում։ 2003-2005 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության [[Տավուշի մարզ|Տավուշի]] մարզային վարչության շտաբի տեսուչ, որից հետո՝ մինչև 2009 թվականը՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր։ Նույն թվականին ավարտել է [[ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ|Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ֆակուլտետը]]։ 2009-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը, այնուհետև նույն վարչության Իջևանի բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին եղել է Դիլիջան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, իսկ 2018-2019 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ<ref>{{Cite web|url=https://www.1lurer.am/hy/2020/06/08/Ոստիկանության-պետ-Վահե-Ղազարյանի-կենսագրությունը/254861|title=Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կենսագրությունը|website=www.1lurer.am|language=hy|accessdate=2020-06-11}}</ref>:
 
[[Հայաստանի Հանրապետության Նախագահինախագահ|Հայաստանի Հանրապետության նախագահի]] 2019 թվականի մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:
 
2020 թվականի հունիսի 8-ի ՀՀ նախագահ [[Արմեն Սարգսյան|Արմեն Սարգսյանի]] հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ<ref>[https://www.azatutyun.am/a/30659498.html Նշանակվել են ԱԱԾ, ԶՈւ ԳՇ և Ոստիկանության նոր ղեկավարները]</ref><ref>[https://hetq.am/hy/article/118058 Վահե Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ]</ref>։
 
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: