«Լև Տոլստոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
[[Պատկեր:Leo Tolstoy and his brother Nikolai.JPG|thumb|left|200px|Տոլստոյը և իր եղբայր Նիկոլայը Կովկաս մեկնելուց առաջ, 1851 թ </center>]]
1851 թվականի աշնանը, Թիֆլիսում քննություն հանձնելով, Տոլստոյն ընդունվեց [[20-րդ հրաձգային բրիգադ]]ի 4-րդ գումարտակ՝ որպես ենթասպա, [[Թերեք (գետ)|Թերեք]]ի ափին, [[Կիզլյարսկի շրջան (Դաղստան)|Կիզլյար]]ի մոտ գտնվող [[Ստարոգլադովյան ավան|Ստարոգլադովյան կազակական ավան]]ում: Որոշ փոփոխություններով այն պատկերված է «Կազակներ» վիպակում։ Վիպակն արտացոլում է մոսկովյան կյանքից փախած երիտասարդ ազնվականի ներաշխարհը։ Կազակական ավանում Տոլստոյը կրկին սկսեց գրել և 1852 թվականի հուլիսին այն ժամանակ առավել հայտնի դարձած «[[Սովրեմեննիկ (ամսագիր)|Սովրեմեննիկ]]» ամսագրի խմբագրություն ուղարկեց ապագա ինքնակենսագրական եռագրության առաջին՝ «Մանկություն» հատվածը՝ ստորագրված լոկ «Լ. Ն. Տ.» ինիցիալներով<ref name="ЭСБЕ" />: Ձեռագրի հետ նա խմբագրություն ուղարկեց նաև մի նամակ, որում ասվում էր. «''...ես անհամբերությամբ սպսում եմ ձեր գնահատականին, որը կամ կոգևորի ինձ՝ սիրած զբաղմունքը շարունակելու հարցում, կամ կստիպի այրել ողջ սկսածը''»<ref name="КЛС">{{cite web |url=http://www.bibliotekar.ru/pisateli/59.htm |title=Лев Николаевич Толстой (1828-1910)|author=Калюжная Л. С. |authorlink= |coauthors= |quote= |date= |format= |work= Великие писатели|publisher= |accessdate=2013 թ․ մայիսի 3 |lang= |description= |deadlink= |archiveurl=http://www.peeep.us/9079be43 |archivedate=2013-05-03 }}</ref>:
 
Ստանալով «Մանկության» ձեռագիրը՝ «Սովրեմեննիկի» խմբագիր [[Նիկոլայ Նեկրասով|Ն. Ա. Նեկրասովն]] իսկույն նկատեց դրա գրական արժեքը և մի սիրալիր նամակ գրեց հեղինակին, որը վերջինիս վրա բավականին ոգևորիչ ազդեցություն ունեցավ։ Ի. Ս. Տուրգենևին ուղղված նամակում Նեկրասովը նշել է. «''Սա նոր և, կարծում եմ, հուսալի տաղանդ է''»<ref>''Некрасов Н. А.'' Полн. собр. соч. и писем, т. 10. - М., «Правда», 1952, с. 179</ref>: Դեռևս անհայտ հեղինակի ձեռագիրը հրատարակվեց արդեն սեպտեմբերին։ Այդ ընթացքում սկսնակ և ոգեշնչված հեղինակը ձեռնամուխ եղավ «Զարգացման չորս դարաշրջան» քառագրության շարունակությանը, որի վերջին՝ «Երիտասարդություն» մասն այդպես էլ մնաց անավարտ։ Նա [[ֆաբուլա]] էր մտածում «Կալվածատիրոջ առավոտը» (ավարտված պատմվածքը զուտ հատված էր «Ռուս կալվածատիրոջ վեպի»), «Հարձակում» և «Կազակներ» ստեղծագործությունների համար։ 1852 թվականի սեպտեմբերի 18-ին «Սովրեմեննիկում» տպագրված «Մանկությունն» արտակարգ հաջողություն ունեցավ. հրապարակումից հետո հեղինակին անմիջապես սկսեցին դասել ականավոր երիտասարդ գրական գործիչների շարքում՝ այն ժամանակ արդեն հայտնի դարձած Ի. Ս. Տուրգենևի, [[Իվան Գոնչարով|Գոնչարովի]], Դ. Վ. Գրիգորովիչի, [[Ալեքսանդր Օստրովսկի|Օստրովսկ]]ու հետ միասին։ Գրաքննադատներ [[Ապոլոն Գրիգորև|Գրիգորև]]ը, [[Պավել Աննենկով|Աննենկով]]ը, [[Ալեքսանդր Դրուժինին|Դրուժինինը]] և [[Նիկոլայ Չերնիշևսկի|Չերնիշևսկին]] գնահատեցին հոգեբանական վերլուծության խորությունը, հեղինակի մտադրությունների լրջությունն ու իրատեսական գաղափարների պայծառությունը<ref name="ЭСБЕ" />: