«Մադլեն Լ՛Էնգլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
=== Կարիերա ===
1958 թվականի նոյեմբերին հրատարակիչների կողմից ևս մեկ մերժում ստանալուց հետո Մադլեն Լ'Էնգլը որոշում է դադարեցնել բանաստեղծական գործունեությունը: «Այսքան ժամանակ ծախսելով աշխատանքիս վրա, ես այդպես էլ չկարողացա գմելհետ վերադարձնել իմ չարչարանքը»։ Շուտով նա հասկացավ, որ չի կարող կանգ առնել, և շարունակել է գրել։
 
1959 թվականին Մադլենը որոշում է վերադառնալ Նյու Յորք, որպեսզի ամուսինը շարունակի դերասանական կարիերան։ Մեկնելուց առաջ ընտանիքը տաս օր վրաններով արշավում է, որի ընթացքում գրողը հորինում է իր ամենահայտնի՝ «Ժամանակի ճեղքումը» գրքի միտքը։ Այս վեպը ավարտում է 1960 թվականին։ Մադլենը մինչև Ջոն Ֆերրարիին գիրքը հրատարակելու համար հանձնելը՝ ստացել էր երեք մերժում։ Վեպը տպագրվել է 1962 թվականին։
 
1960 թվականից մինչև 1966 թվականը (այնուհետև 1989 և 1900 թվականներին) Մադլեն Լ’Էնգլը դասավանդել է Նյու Յորքի սուրբ Հիլդի և Սուրբ հյուի դպրոցներում։ 1965 թվականին աշխատել է Նյու Յորքի Յոհան Բոգոսլովայի մայր տաճարի գրադարանում, որպես գրադարանավարուհի։ Ավելի ուշ այդ իսկ տաճարում երկար ժամանակ գրականություն է դասավանդել։ 1960-ական, 1970-ական և 1980-ական թվականներին, Մադլեն Լ’Էնգլը տասնյակ գրքեր է գրել երեխաների և մեծահասակների համար։ Իր մեծահասակների համար նախատեսված գիրքերից մեկը՝ «Two-Part Invention», գրվել է 1986 թվականին՝ իր ամուսնու մահից հետո․ նա մահացել էր քաղցկեղից։ Գրքում պատմում է իր ամուսնական կյանքի մասին։
 
=== Վերջին տարիները ===