«Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
 
== Հետհեղափոխական շրջան ==
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունից հետո սկսեց աշխատել այլ ոճով, ԱԱԾ տնօրենը լրատվամիջոցներին տվեց մեկ ժամյա մամլո ասուլիս, որը աննախադեպ էր: Ըստ սոց հարցումների ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վստահությունը աճել է: ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաները։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ԱԱԾ տնօրենին գաղտնալսված հեռախոսազրույցը ՀՔԾ պետի հետ <ref>[https://www.azatutyun.am/a/29483851.html Վանեցյանը հաստատեց՝ գաղտնալսված հեռախոսազրույցն իրականում իր և Խաչատրյանի մասնակցությամբ է]</ref>: 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց՝ հրաժականի տեքստում մեղադրելով իշխանություններին որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճի մեջ<ref>[https://hetq.am/hy/article/107383 «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ». Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել]</ref>: 2019 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի առաջին տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը։ 2020 թվականի մարտի 19-ին վերջինս նշանակվել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով 2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նրան փոխարինել է ՀՀ ԱԱծ փոխտնօրեն [[Արգիշտի ՔյարամյանըՔյարամյան]]ը:
 
== ԱԱԾ աշխատակցի օր ==