«Ափոքալիփտիքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
'''Ափոքալիփտիքան''' ([[ֆիններեն]]՝ Apocalyptica) [[Ֆինլանդիա]]յում հիմնված [[մետալ]]ի խումբ է, որն օգտվում է [[թավջութակ]]ներից։ Խմբի անդամները համագործակցել են դեռևս 1993 թվականից՝ [[Մետալլիքա]]յի երաժշտությունները թավջութակով կրկնօրինակելով։
 
== Պատմություն ==
 
=== Գործունեության սկիզբը (1993-1995) ===
Ապոկալիպտիկայի նախնական կազմում ընդգրկված էին չորս թավջութակահարներ՝ Էիկա Թոփինենը, մակս Լիլյան, Պաավո Lյոթիոնեն և Անտերո Մաննինենը, որոնք ստացել էին դասական երաժշտական կրթություն: Երիտասարդները միասին սովորել էին կոնսերվատորիայում և «heavy metal»-ի (հեվի մետալ - ծանր մետալ) սիրահարներ էին: Հետագայում Մակս Լիլյան հիշում էր. «Մենք՝ «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտներս, միմյանց ճանաչում ենք արդեն տասը տարի: Մենք հաճախ հանդիպում էինք երաժիշտների ճամբարներում: Մինչ մենք կսկսեինք նվագել [[Metallica]] խմբի երգերը, արդեն հնչեցրել էինք [[Ջիմի Հենդրիքս]]ի ստեղծագործություններն ու էլի մի քանի նման բաներ՝ երկու-երեք թավջութակով: Այնպես որ այս նվագարաններով ինչ-որ տարօրինակ ու անսովոր բան նվագելը մեզ համար արդեն բնավ նորություն չէր: Մենք բոլորս ծանր մետալի սիրահարներ ենք, իսկ [[Metallica]]-ն բոլորիս ամենասիրելի խումբն է: 1993 թվականի ամառն էր: Մենք զվարճալի ծրագիր էինք կազմել ամառային մի ճամբարի ընթացքում նվագելու համար և ուզում էինք ունկնդրին ինչ-որ առանձնահատուկ բան մատուցել: Այդպես, որոշեցինք մեր ընկերների, դասական երաժշտական կրթություն ունեցող երաժիշտների համար թավջութակներով նվագել մի քանի մետալ ստեղծագործություններ: Պետք է խոստովանեմ, որ մենք այն ժամանակ շատ զվարճացանք: Ավելին, նույնիսկ մեծ հաջողությամբ ընդունեցին մեզ»:
Այդ ելույթից հետո թավջութակահարները միտք հղացան մետալ երաժշտության էքսպերիմենտներին ավելի լուրջ վերաբերվել: Նրանք երկու անգամ ելույթ ունեցան իրենց ակադեմիայի պատի տակ, իսկ հետո, երբ «Ապոկալիպտիկա»-ն դարձավ քառյակ, սկսեցին հանդես գալ [[Հելսինկի]]ի ակումբներում:
Իրենց խմբի անունը երաժիշտները կազմեցին «ապոկալիպսիս» և «Մետալիկա» բառերի միացմամբ: 1995 թվականից «Ապոկալիպտիկա»-ն սկսեց հանդես գալ մեծ բեմերին: Մեկ տարի անց նրանց համերգային եկամուտն արդեն կազմում էր 50 հազար:
 
=== Քավերների ժամանակաշրջանը (1995-2000) ===
[[1995]] թվականի դեկտեմբերին տեղական Zen Garden Records ֆիրմայի ներկայացուցիչը խմբին առաջարկեց թողարկել մի ամբողջ ալբոմ՝ [[Metallica]]-ի երգերի հիման վրա: Դեբյուտային «Apocalyptica Plays Metallica by Four Cellos» («Ապոկալիպտիկա»-ն նվագում է «Մետալիկա» չորս թավջութակով) հրապարակվեց 1996 թվականին և մեկ տարվա ընթաքցում վաճառվեց 250 հազար օրինակով: Սկավառակից երկու ստեղծագործություն հնչեց ամերիկյան «Your Friends and Neighbours» ֆիլմում:
 
[[1998]] թվականին «Ապոկալիպտիկա»-ի երաժիշտները ձեռնամուխ եղան «Inquisition Symphony» ալբոմի ձայնագրման աշխատանքներին
 
== Կազմ ==