«Կոգնիտիվ հոգեբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 22.
Կոգնիտիվ հոգեբանության գիտնականների համար մեծ հետաքրքրություն առաջացնող ուղղություններից մեկը՝ հոգեկանի գործունեության [[Հոլոգրաֆիա|հոլոգրաֆիկ]] մոդելի մշակումն է: Այդ մոդելը մեծ ճանաչում ունեցավ Կարլ Պրիբրամի աշխատանքների շնորհիվ, որոնք ամերիկացի հայտնի հոգեբան և ֆիզիոլոգ Կարլ Սպենսեր Լեշլիի հետ համագործակցության արդյունքն էին: Պրիբրամը նրան օգնում էր համակարգել կենդանիների ուղեղների մասնահատման արդյունքում ստացված արդյունքները<ref>{{книга |автор= Adrian Ashman, Robert Conway|ссылка= https://books.google.am/books?id=VBGGAgAAQBAJ&pg=PA32&lpg=PA32&dq=One+innovative+neuropsychological+theory+of+memory+was+described+by+Pribram&source=bl&ots=sB_QkHrBIE&sig=bXVMhJ_bf2DuIGIRtaN2vySvj2E&hl=en&sa=X&ei=qL84VbXcB4KcsAGn_YGwCw&redir_esc=y#v=onepage&q=One%20innovative%20neuropsychological%20theory%20of%20memory%20was%20described%20by%20Pribram&f=true
|заглавие= An Introduction to Cognitive Education: Theory and Applications |издательство=Routledge |год=2014 |pages=32-34 |allpages=268 |isbn=978-0-415-12839-1}}</ref>: Կատարած աշխատանքի արդյունքում Պրիբրամը եզրակացրեց, որ ուղեղի լայնածավալ բաժինների հեռացումից հետո մասնահատման ենթարկված կենդանիների մոտ հիշողությունը և [[հմտություն]]ները պահպանվում են: Դա նշանակում է, որ հիշողությունը և հմտությունները տեղաբաշխված են ուղեղի ողջ մակերեսով, այլ ոչ թե տեղայնացված են հատուկ բաժիններում: Պրիբրամը օգտագործեց ֆիզիկոս Դավիթ Բոմի աշխատանքները և նմանեցրեց հիշողության գործունեությունը ֆիզիկական հոլոգրամմայի հետ: Հոլոգրամմայի էությունն այն է, որ նյութական կրիչում պահպանվում է երկու էլեկտրամագնիսական ալիքների [[ինտերֆերենցիա]]ն, որոնք արձակվում են հաջորդական աղբյուրներից: Աղբյուրներից մեկը հանդիսանում է որոշակի օբյեկտների արտացոլում, իսկ այդ երկու աղբյուրների ինտերֆրետացիայի դեպքում տեղի է ունենում պատկերների ձևավորում լուսավոր և մութ օղակների տեսքով: Հոլոգրամայի լուսավորումը լազերային ճառագայթներով հանգեցնում է հոլոգրամում արձանագրված օբյեկտի ծավալային պատկերման: Հոլոգրաֆային մատրիցայի առավելությունն այն է, որ նրանից ցանկացած չափսի մասերի տարանջատման դեպքում, այդ մասում պահպանվում է պատկերը ամբողջությամբ, թեև քիչ հստակ: Այս տեսական դրույթներից որոշները փորձնականորեն հաստատվել են՝ [[Ալեքսանդր Լուրիա]]յի, Բ. Վելիչկովսկու, Վ. Կուրչենկոյի կողմից: Չնայած Պրիբրամի առաջարկած հոլոգրաֆիկ մոդելը համընդհանուր չընդունվեց գիտական հանրության կողմից, այն քննարկվում ՝ շատ հայտնի հոգեբանների կողմից, ինչպես նաև կարևոր դեր ունի տրանսպերսոնալ հոգեբանության մեջ:
== Արտաքին հղումներ ==
* [http://1-source.ru/articles/polozhenia-cognitivnoi-psihologii.html Основные положения когнитивной психологии]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://1-source.ru/articles/polozhenia-cognitivnoi-psihologii.html Основные положения когнитивной психологии]
 
 
{{Արտաքին հղումներ}}