«Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Սուրբծննդյան երեկոյան Ֆրիցը և Մարին՝ բժշկական խորհրդատու Շտալբաումի երեխաները, ծնողներից բազմաթիվ նվերներ են ստանում․ տիկնիկներ, փայտե ձի, խաղալիք հուսարներ, ամաններ, նկարներով գրքեր։ Կնքահայր Դրոսելմեյերը նրանց նվիրում է փոքրիկ ամրոց՝ ոսկեգույն աշտարակներով, որի սրահներով քայլում են տիկնայք և պարոնայք։ Ավելի ուշ երեխաները ծանոթանում են ևս մեկ խաղալիքի՝ փոքրիկ տգեղ մարդուկի հետ, որի անունը Մարդուկ-Ջարդուկ էր և որը կարողանում էր ընկույզ ջարդել{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։
 
Քնելուց առաջ Մարին կանգնում է պահարանի մոտ, որտեղ հավաքել էին բոլոր նվերները, և մենամարտի է ականատես լինում։ Այն վարում են յոթգլխանի Մկների թագավորը, որը պայքարում էր իր զորքի հետ միասին, և կենդանացած տիկնիկների բանակը, որը գլխավորում էր Մարդուկ-Ջարդուկը։ Աղջիկը փորձում է պաշտպանել փոքրիկ Մարդուկին, սակայն ձեռքի մեջ ցավ է զգում և ընկնում է հատակի վրա;: Արթնանալով իր անկողնում՝ նա փորձում է պատմել մորն ու բժշկին գիշերային մենամարտի մասին, սակայն նրանք իր պատմաըպատմածը համարում են բարձր ջերմության հետևանք։ Մարիին այցելած կնքահայրը բերում է վերանորոգված Մարդուկ-Ջարդուկին և պատմում, որ ժամանակին նա եղել է Դրոսելմեյերի նյուրնբերգյան զարմիկը՝ բարի և վեհանձն պատանի։ Փոքրիկ տգեղ մարդու նա վերածվել է Մկների թագուհու կամքով։ Մարդուկ-Ջարդուկը կարող է վերադարձնել նախկին տեսքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ նա հաղթի Մկների թագավորին, իսկ նրան սիրի մի գեղեցիկ տիկին{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։
 
Մարին, Մարդուկ-Ջարդուկից ստանալով պարտված Մկների թագավորի տիտղոսները և փոքրիկ Մարդուկի հետ ճանապարհորդելով հրաշքների աշխարհ, սիրահարվում է նրան։ Ծնողները չեն հավատում արկածների մասին նրա հիշողություններին և խնդրում են մոռանալ այդ անհավանական պատմությունը, սակայն աղջիկն անընդհատ մտածում է Մարդուկ-Ջարդուկի մասին։ Հեքիաթի վերջում Շտալբաումների տուն է գալիս մի երիտասարդ տղա՝ Դրոսելմեյերի զարմիկը, որը խոստովանում է, որ «դադարել է լինել խղճուկ Մարդուկ-Ջարդուկ»։ Մարին դառնում է նրա հարսնացուն, և նրանց հարսանիքին պարում էեն քսաներկու հազար գեղեցիկ տիկնիկներ{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։
 
== Ստեղծման պատմություն, հրապարակումներ ==
[[Պատկեր:Fritz Hoffmann figure.jpg|thumb|180px|Ֆրից Հիթցիգ։ Է․ Հոֆմանի նկարը]]
Հետազոտողների տվյալներով՝ «Մարդուկ-Ջարդուկի» միտքը Հովֆմանի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ նա իր ընկեր Յուլիուս Հիթցիգի երեպաների՝երեխաների՝ Ֆրիցի և Մարիի համար հեքիաթներ է հորինել և պատմել։ Ավելի ուշ գրելողգրելով ստեղծագործությունը՝ գրողը փոխարինել է հերոսների անունները փոքրիկ ունկնդիրների անուններով՝ վերագրելով նաև նրանց բնավորության գծերը։ Մարդուկ-Ջարդուկի մասին պատմության անմիջական աշխատանքը կատարվել է 1816 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում։ Ապա ձեռագիրը փոխանցվել է հրատարակիչ Գեորգ Ռայմերին։ Հեքիաթը հրատարակվել է «Կառլ-Վիլհելմ Սալիչո-Կոնտեսայի, Ֆրիդրիխ դե լա Մոտ-Ֆուկեի և Է․ Հոֆմանի մանկական հեքիաթների ժողովածու»-ի առաջին հատորում, որը թողարկվել է [[Բեռլին]]ում [[Սուրբ ծնունդ|Սուրբ Ծնունդ]]ի նախօրեին։ Հայտնի է, որ նույն թվականի դեկտեմբերի 16-ին Հոֆմանն արդեն իր ձեռքերում ուներ հրատարակչությունից ժամանակ գրքի 4 օրինակ<ref>{{cite web |url=https://www.staatsbibliothek-bamberg.de/index.php?id=159&tx_ttnews%5Btt_news%5D=160&cHash=69e341ba86d312762ca632268b9e6c87 |title=200 Jahre E. T. A. Hoffmanns Nussknacker und Mausekönig |author= |date= |work= |publisher=Staatsbibliothek Bamberg |accessdate=2016-12-23 |lang=}}</ref>, որ համարվում է [[Գերմանիա]]յում մանկական ռոմանտիկ հքիաթներիհեքիաթների առաջին հավաքածուն{{sfn|Kümmerling-Meibauer|2012|с=}}։ Երեք տարի անց Մարդուկ-Ջարդուկի և Մկների թագավորի ասինմասին պատմությունը հրատարակվում է «Սերապիոնի եղբայրներ» հավաքածուում{{sfn|Веселовская|1967|с=766}}։
 
Ինչպես նշում էր գերմանացի ռոմանտիկների մասին աշխատանքների հեղինակ Ռյուդիգեր Սաֆրանսկին, Մարդուկ-Ջարդուկի և Մկների թագավորի մասին հեքիաթը հետաքրքրությամբ դիմավորեցին ինչպես Հոֆմանի գործընկերները, այնպես էլ պրուս զինղեկավար Նեյդհարթ ֆեն Գնեյզենաուն, որին տպավորել էին մենամարտի տեսարանները մկների զորքի և տիկնիկների բանակի մասնակցությամբ{{sfn|Сафрански|2005|с=305}}: