«Կախովի կամուրջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 63.
* 1965 թվականին Նյու Յորքում կառուցվել է [[Վերազանո Նարոուս կամուրջ]]ը, որի երկարությունը 1298 մ է: Սա ամերիկյան վերջին համաշխարհային ռեկորդն է, որ մինչ օրս մնում է Ամերիկայի ռեկորդ:
* 1997 թվականին [[Ճապոնիա]]յում` [[Սիկոկու]] և [[Հոնսյու]] կղզիների միջև կառուցվել է [[Ակասի Կայկիո]] կամուրջը, որը երկու անգամ ընդգրկվել է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]՝ որպես ամենաերկար կախովի կամուրջ (մեկ թռիչքի երկարությունը 1991 մ է) և որպես ամենաբարձր կամուրջ (հենասյուներն ունեն 297 մ բարձրություն, ինչը բարձր է տասհարկանի շենքից): Եռաթռիչք կառույցի ընդհանուր ձգվածությունը 3910 մ է: Չնայած կամրջի հսկայական չափերին՝ նրա կառույցը բավական ամուր է և կարող է դիմանալ 80 մ/վ արագությամբ քամուն և [[Ռիխտերի սանդղակ]]ով 8 բալ երկրաշարժին, որոնք հազվադեպ երևույթ չեն [[Հեռավոր Արևելք]]ում:
 
== Ամենաերկար կախովի կամուրջներ ==
[[Պատկեր:Akashi-kaikyo bridge3.jpg|thumb|right|300px|[[Ակասի Կայկիո]] կամուրջը Ճապոնիայի [[Հոնսյու]] և [[Սիկոկու]] կղզիների միջև
[[Պատկեր:Tsing Ma Bridge (1).jpg|thumb|right|300px|Ցզին Մա կամուրջ, [[Հոնկոնգ]]]]
{{Հիմնական|Ամենաերկար կախովի կամուրջների ցանկ}}
# [[Ակասի Կայկիո]] կամուրջ, [[Ճապոնիա]], 1991 մ: Կառուցվել է 1998 թվականին:
# Սիխոումեն կամուրջ, [[Չինաստան]], 1650 մ: Կառուցվել է 2009 թվականին:
# Մեծ Բելտ կամուրջ, [[Դանիա]], 1624 մ: Կառուցվել է 1998 թվականին:
# Լի Սունսին կամուրջ, [[Կորեայի Հանրապետություն]], 1545 մ: Կառուցվել է 2012 թվականին:
# Ժունյան կամուրջ, [[Չինաստան]], 1490 մ: Կառուցվել է 2005 թվականին:
# Համբեր կամուրջ, [[Անգլիա]], 1410 մ: Կառուցվել է 1981 թվականին, ամենաերկար կամուրջն է եղել 1981-1998 թվականներին:
# [[Սելիմ Ահեղի կամուրջ]], [[Թուրքիա]], 1408 մ: Կառուցվել է 2016 թվականին: Համարվում է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը:
# Ցզյանյին կամուրջ, [[Չինաստան]], 1385 մ: Կառուցվել է 1997 թվականին [[Յանցզի]] գետի վրա:
Ցզին Մա կամուրջ, [[Հոնկոնգ]], 1377 մ: Կառուցվել է 1997 թվականին, ունի երկաթգիծ և մետրո:
# [[Վերազանո Նարոուս կամուրջ]], [[ԱՄՆ]], 1298 մ: Կառուցվել է 1964 թվականին: Ամենամեծ կամուրջն է եղել 1964-1981 թվականներին:
# [[Ոսկե դարպասներ (կամուրջ)|Ոսկե դարպասներ]] կամուրջ, [[ԱՄՆ]], 1280 մ: Կառուցվել է 1937 թվականին: Ամենամեծ կամուրջն է եղել 1964-1981 թվականներին:
# Հյոգակուստենբրուն կամուրջ, [[Շվեդիա]], 1210 մ: Կառուցվել է 1997 թվականին:
 
[[Մեսիանայի նեղուց]]ի կամուրջը, որի կենտրոնական թռիչքը 3.300 մ է, միացնելու է [[Իտալիա]]ն և [[Սիցիլիա]]ն, սակայն նրա շինարարությունը դեռ չի սկսվել: Նախատեսվում է կամուրջներ կառուցել [[Ջիբրալթարի նեղուց]]ի և [[Սուդանի նեղուց]]ների վրա, որտեղ թռիչքի երկարությունը կարող է հասնել մի քանի հազար կիլոմետրի: Իզմիտ ծովախորշի կամուրջը ([[Մարմարա ծով]], Թուրքիա), որի հիմնական երկարությունը 1668 մ է, կարող է դառնալ աշխարհում երկրորդ ամենաերկար կախովի կամուրջը, սակայն 2009 թվականի դրությամբ այն գտնվում է նախագծի մշակման փուլում<ref name=Izmit1>[http://en.structurae.de/structures/data/index.cfm?ID=s0008107 Izmit bridge] ссылка проверена [[3 июня]] [[2009]]</ref>:
 
== Տես նաև ==