«Մասնակից:Աբգարյան Անի/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
 
Մարմնավաճառի աշխատանքը երբեմն ավարտվել է ծեծով, երբ փորձել է չենթարկվել։ Բնակարանը միշտ փակ է եղել, և երբ հաճախորդ է ժամանել, նրան նախապես տվել են բանալին։ Մեկ ամիս անց Դանգուոլեն կարողացել է շահել մշտական հաճախորդներից մեկի վստահությունը, որը պիցերիայի տեր էր, և վերջինս գնալուց հետո «մոռացել» է փակել բնակարանի դուռը (այլ վարկածով՝ Դանգուոլեն պահը հարմարեցնելով պատուհանից փախել է)։ Նա խուսափել է ոստիկանությունից, քանի որ նրան ասել են, որ մարմնավաճառությունը Շվեդիայում անօրինական է, և, բացի այդ, նա այդ երկիր է ժամանել կեղծ անձնագրով։ Ռասալայտեն փախել է պիցերիայի տիրոջ մոտ, բայց վերջինս
էլ սկսել է ինքն օգտագործել նրան որպես մարմնավաճառ։ Ամանորից մի քանի շաբաթ առաջ՝ 1999 թվականին Ռասալայտեն ծանոթացել է 17-ամյա բոսնիացու (մեկ այլ վարկածով՝ մակեդոնցու) Մելիտայի հետ, և բնակվել է նրա հետ Մալմյոյի հյուսիսային արվարձանում գտնվող բնակարանում։ Դանգուոլեն այնտեղից ոչ մի տեղ դուրս չի եկել՝ վախենալով հանդիպել կավատների հետ։ Մելիտան հաճախ է տան մուտքի մոտ նկատել ինչ որ բան փնտրող մարդկանց, իսկ նրա ծնողներն անծանոթներից սպառնալիքներ են ստացել։ 2000 թվականին հունվարի 6-ի գիշերը Դանգուոլեի և Մելիտայի միջև վեճ է ծագել և Դանգուոլեն հայտնել է, որ այլևս չի ուզում ապրել։ Աղջիկները հաշտվել են, բայց հունվարի 7-ի օրվա երկրորդ կեսին Դանգուոլեն վերցնելով դանակը գաղտնի հեռացել է տնից և Մելիտան չի հասցրել նրան կանգնեցնել (սակայն կարծիք կա, որ Ռասալայտեի մեկնելու պատճառը բռնաբարությունն է<ref name="проо"/>)։ Նույն օրը նա Կրուսեգատանում կամրջից ցած է նետվել։ Ոստիկանությունը գտել է, որ կատարվածն ինքնասպանություն է, բայց վկաները հաստատել են, որ կամրջի վրա Դանգուոլեի կողքին ինչ որ աղջիկ է եղել<ref name="GV"/>։
 
Նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց ստացված վնասվածքներից նա հունվարի 10-ին գիտակցության չգալով մահացել է<ref name="арпар"/>։