«Բեն Օկրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ -{{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված|2020 թվականի մայիսի 25-ին}}
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Բեն Օկրին ծնվել է 1959 թվականին [[Նիգերիա]]յի արևմտյան կենտրոն Միննայում՝ Գրեյս և Սիլվեր Օկրիների ընտանիքում<ref name=freespirit>[[Maya Jaggi]], "[https://www.theguardian.com/books/2007/aug/11/fiction.benokri Free spirit]," ''The Guardian'', 10 August 2007.</ref>։ Նրա հայրը ուրհոբոցի է, իսկ մայրը իգբո։ Երբ Բենը եղել է 2 տարեկան, նրա հայրը՝ Սիլվեր Օկրին, ընտանիքը տեղափոխել է Լոնդոն՝ օրենքներ ուսումնասիրելու համար<ref>Juliet Rix, "[https://www.theguardian.com/lifeandstyle/2010/jun/26/ben-okri-family-values Ben Okri: My family values]," ''The Guardian'', 25 June 2010.</ref>։ Բեն Օկրին իր մանկությունը անց է կացրել Հարավային [[Լոնդոն]]ումԼոնդոնում, որտեղ էլ հաճախել է Պեկհեմի դպրոցը։ Սակայն 1968 թվականին ընտանիքը վերադարձել է [[Նիգերիա]]։ Հայրը եղել է [[իրավաբան]] և աշխատել է [[Լագոս|Լագոսի]] աղքատ թաղամասերում՝ անվճար կամ զեղչված իրավաբանական ծառայություններ մատուցելով նրանց, ովքեր դրա կարիքը ունեին<ref name=freespirit/>։ Նա սկսել է հոդվածներ խմբագրել սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն հրապարակվել<ref> "Interview: Ben Okri – Booker prize-winning novelist and poet", Scotsman.com, 5 March 2010. Archived 16 January 2013 at the Wayback Machine.</ref>։ Այդ հոդվածների հիման վրա գրել է կարճ պատմություններ, և որոշները հրատարակել կանանց ամսագրերում և երեկոյան թերթերում։ Օկրին պնդում էր, որ կառավարության նկատմամբ իր քննադատությունների պատճառով, նրանից պահանջել են հեռանալ երկրից։ 1978 թվականին Էսեքսի համալսարանում գրականություն սովորելու համար՝ Բեն Օկրին տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]]: Այստեղ նա սովորել է Նիգերիայի կառավարության կողմից տրված դրամաշնորհի միջոցով<ref>https://www.theguardian.com/lifeandstyle/2010/jun/26/ben-okri-family-values</ref>։ Սակայն, երբ դադարեցվել է կրթաթոշակի ֆինանսավորումը, Օկրին դարձել է անօթևան և ապրել է ընկերների հետ կամ էլ այգիներում։ Սակայն նա ասել է․
{{քաղվածք|Այդ տարիները ինձ համար շատ շատ կարևոր էին։ Ինչ-որ բան գրելու ցանկությունը ուժեղացել էր և ես այդ ժամանակահատվածում անընդհատ գրել եմ։|}}
 
Տող 13.
Իր ստեղծագործություններում Օկրին մոդեռնիստական բանաստեղծական արվեստը համատեղում է Նիգերիայի ժողովրդի բանավոր ավանդույթների հետ՝ զարգացնելով [[Չինուա Աչեբե|Չինուա Աչեբեի]], [[Ամոս Թութուոլա|Ամոս Թութուոլայի]] և [[Վոլե Շոյինկա|Վոլե Շոյինկայի]] ուղղությունները:
 
Նա հոդվածներ է գրել նաև սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց դրանք երբեք չեն տպագրվել։ Հետագայում այդ հոդվածների հիման վրա նա գրել է պատմվածքներ։
 
21 տարեկանում լույս է տեսել իր առաջին վեպը՝ «Ծաղիկներ և ստվերներ»։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բեն_Օկրի» էջից