«Մասնակից:Arno Balasanyan/Հակահարված: համընդհանուր հարձակում (Counter-Strike: Global Offensive)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== '''Counter-Strike: Global Offensive''' == Counter-Strike: Global Offensive ''(CS:GO; անգլերենից՝ «Հակահարված: համընդհանուր հարձակում...»:
(Տարբերություն չկա)

13:00, 4 Հունիսի 2020-ի տարբերակ

Counter-Strike: Global Offensive

Counter-Strike: Global Offensive (CS:GO; անգլերենից՝ «Հակահարված: համընդհանուր հարձակում») – բազմամասնակցային(multiplayer) համակարգչային խաղ, ստեղծված Valve և Hidden Path Entertainment կազմակերպությունների կողմից: Counter-Strike խաղային շարքի ամենավերջին խաղը: Windows և macOS օպերացիոն համակարգերով աշխատող սեփական համակարգիչների, նաև Xbox 360 ու PlayStation 3 խաղային բարձակների վրա խաղի թողարկումը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսի 21-ին: Linux օպերացիոն համակարգի վրա խաղը թողարկվել է 2014թ.-ին, իսկ 2016թ.-ին հետադարձ համատեղության ծրագրի շրջանակներում խաղը հասանելի դարձավ Xbox One բարձակի համար: 2018թ. թողարկվել է խաղի անվճար տարբերակը՝ իրական խաղացողների ու բոտերի հետ խաղալու հնարավորությամբ: Հետագայում՝ նույն տարվա դեկտեմբերին խաղը դարձել է ամբողջությամբ անվճար:

Ինչպես խաղային շարքի մյուս խաղերում, այնպես էլ Counter-Strike: Global Offensive-ում խաղացողները բաժանվում են 2 թիմի՝ ահաբեկիչների ու հատուկ ջոկատայինների, որից հետո կռվում են իրար դեմ բազմաթիվ ռաունդների ընթացքում, որոնց արդյունքներով էլ ընտրվում է հաղթող թիմը: Խաղացողին հասանելի են տարբեր խաղային ռեժիմներ, որոնք փոխում են թիմերի միջև պայքարի կանոնները: Կա նաև բոտերի հետ խաղի ռեժիմ:

Խաղի ընթացքը

Ինչպես խաղային շարքի մյուս խաղերը, այնպես էլ Counter-Strike: Global Offensive-ը եռաչափ բազմամասնակցային առաջին դեմքից կրակոցի է, որում խաղացողները բաժանվում են երկու թիմերի ու պայքարում են միմյանց դեմ: Խաղի մեջ ներկայացված են երկու թիմ՝ ահաբեկիչների ու հատուկ ջոկատայինների, ինչպես նաև երկու խաղային սցենար՝ ռումբի վնասազերծում և պատանդի փրկում: Առաջին սցենարում ահաբեկիչների թիմի խաղացողները պետք է տեղադրեն ռումբը մի քանի տեղադրման վայրերից մեկում, իսկ հատուկ ջոկատայինները պետք է այն վնասազերծեն: Երկրորդ սցենարում ահաբեկիչները չպետք է թույլ տան հատուկ ջոկատայիններին փրկել պատանդներին, որոնց նրանք գերեվարել են:

Կիբերսպորտ

Counter-Strike: Global Offensive-ը, ինչպես իր նախնիները՝ Counter-Strike և Counter-Strike: Source, հանդիսանում է կիբերսպորտային սպորտաձև: Ամենամեծ ու հեղինակավոր մրցաշարերը համարվում են Major և Blast Premier մրցաշարերը: Major մրցաշարերը անցկացվում են Valve և մրցաշարը կազմակերպած կազմակերպությամ միացյալ ուժերով: Այդպիսի առաջին մրցաշարը Dreamhack Winter 2013-ը, որը ուներ 250.000$ մրցանակային ֆոնդ, իսկ սկսած MLG Columbus 2016-ից մրցանակային ֆոնդը դարձել է 1.000.000$: Մինչև 2019թ. անցկացվել է 15 այդպիսի մրցաշարեր: Եվս մեկ մեծ իրադարձություն է Blast Premier լիգան: Blast Premier 2020-ի ամբողջական մրցանակային ֆոնդը կազմել է 4.250.000$: Գոյություն ունեն բազմաթիվ այլ մրցաշարեր, ինպիսիք են՝ IEM, ESL, Blast Pro Series և այլն: