«Հայկական բարձրավանդակի լեռնագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հայկական Բարձրավանդակ''', իսկ աւելի ճիշտ՝ '''Հայկական հրաբխային բարձրավանդակ''', լեռնաշխարհագրակա...»:
(Տարբերություն չկա)

06:29, 4 Հունիսի 2020-ի տարբերակ

Հայկական Բարձրավանդակ, իսկ աւելի ճիշտ՝ Հայկական հրաբխային բարձրավանդակ, լեռնաշխարհագրական միավոր, որը կազմում է Հայկական Լեռնաշխարհի մի մասը՝ կենտրոնական մասը: Այլ կերպ ասած՝ Հայկական Բարձրավանդակը Հայկական Լեռնաշխարհի Միջնաշխարհն է:

Տարածք

Հայկական Բարձրավանդակը ունի մօտ 100 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք: Այնինչ ամբողջ Հայկական լեռնաշխարհն աւելի մեծ է: Այն ունի 400-450 հազար, կամ մինչև 586 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք: Եթէ Մեծ Հայքի և Փոքր Հայքի տարածքներին աւելացնենք նաև Հայոց Կիլիկիան և Հայոց Միջագետքը, ապա Հայկական Լեռնաշխարհի տարածքը 450 հազարից կհասնի մօտ 586 հազարի:

Դիրք

Հայկական բարձրավանդակը կամ Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։ Այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի համակարգում այն զբաղեցնում է բոլոր մնացած մասերն իրար կապող Միջնաշխարհի դիրքը։

Կառուցվածք

Հայկական հրաբխային բարձրավանդակը կազմում է մի բարդ համալիր, որի մէջ մտնում են. 1. մի շարք բարձրադիր լեռնավահաններ՝ Գեղամա լեռնավան, Վարդենիսի լեռնավահան, Ջավախքի լեռնավահան, 2. մի շարք լեռնազանգուածներ՝ Բյուրակնի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագածի, Սյունիքի և այլն, 3. մի շարք խոշոր սարահարթեր՝ Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Շամիրամի, Կոտայքի, 4. մի շարք ընդարձակ դաշտեր՝ Էրզրում-Կարինի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն:

Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնւում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնւում նաև Սերոկի, Հաւատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հիւսիսարևմտեան լանջի բազմաթիւ աղբւուրներից սկզբնաւորւում են Արաքս-Երասխը և Արածանիի մի քանի վտակներ: Բիւրակն և Մասիս լեռնազանգուածների միջև գտնւում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավէտ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրութեան վրայ էր գտնվում Սուկավէտի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:

Հայկական բարձրավանդակն իր մէջ առնելով՝ նրա շուրջ սփռւում է Հայկական լեռնաշխարհի մնացած ամբողջ տարածքը՝ 300-350 հազար քառ. կմ, այդ բոլորը՝ Միջնաշխարհը և եզրագաւառները միասին կազմելով մոտ 450 հազար քառ. կմ:

Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են հետևալները. 1. Արևելապոնտական լեռնային համակարգը՝ Միջնաշխարհից կամ Կենտրոնական Բարձրավանդակից դէպի հիւսիս և հիւսիս-արևմուտք. 2. Փոքր Կովկաս լեռնային համակարգը՝ Միջնաշխարհից դէպի հիւսիս և սիւսիս-արևելք, 3. Կորդուաց լեռնային համակարգը՝ Միջնաշխարհից դէպի հարաւ, 4. Հայկական Տաուրոս լեռնային համակարգը՝ Միջնաշխարհից դէպի հարաւ-արևմուտք, 5. Հայկական հրաբխային բարձրավանդակը կամ Կենտրոնական բարձրավանդակը, որն էլ հենց հանդիսանում Լեռնաշխարհի Միջնաշխարհը:

Արևելապոնտական լեռնաշղթան հիւսիսից եզերում է Հայոց Բարձրավանդակը և 400 կմ երկարութեամբ ձգւում է Սև ծովի հարաւարևելեան ափին զուգահեռ: Առաւելագույն բարձրութիւնը 3937 մ է (Քաջքար լեռ): Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գիւմուշխանէ-Արծաթահանք, Լազիստանի լեռնաշղթաները:

Հայկական լեռնաշխարհի հարաւում ձգւում է Հայկական (Արևելեան) Տաուրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնայ, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:

Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական Բարձրավանդակը հիւսիսից և հիւսիս-արևելքից:

Կորդուաց լեռները Հայկական Բարձրավանդակը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են Հայկական լեռնաշխարհի հարաւարևելեան մասը՝ Վանայ և Ուրմիայ լճերի գոգավորութիւնների միջև:

Գերմանացի յայտնի աշխարհագէտ Գէորգ Աբիխի դասական աշխատութիւնների[1],[2] հրատարակումից ի վեր Հայաստան երկրի լեռնա­յին այս զանգուածը կոչւում է Հայկական լեռնաշխարհ (А р м я н с к о е Нaгорье , Armenische Hochland, Armenische Bergland, Plateau Armenien, Armenian Highland):

Հայկական լեռնաշխարհի լեռնագրական նկարագրութեան մէկ այլ ընդունուած մօտեցում կայ, որը որոշ չափով տարբերւում է առաջինից:

Ըստ այդմ՝ լեռնագրական տեսակէտից Հայոց Լեռնաշխարհը բաժանւում է հետևեալ 7 ՙմասերի՚.

Ա. Հիւսիսային և արևելեան եզրային լեռնաշղթաներ, Բ. Հրաբխային սարահարթերի հիւսիսային գօտի, Գ. Փոքր Կովկասի լեռնային զանգուած, Դ. Հրաբխային սարահարթերի կենտրոնական գօտի, Ե. Կենտրոնական լեռնաշղթաներ, Զ. Հրաբխային սարահարթերի հարաւային գօտի, Է. Հարաւային եզրային լեռնաշղթաներ:

Հիւսիսային և արևելեան եզրային լեռնաշղթաներ

Ա. Հիւսիսային և արևելեան եզրային լեռնաշղթաների մէջ մտնում են ա) Պոնտական լեռնահամակարգը (հիւսիս - արևմտեան). բ ) Արսիան - Թրիալէթի կամ հայերէն՝ Արսիան-Թռեղքի լեռները (հիւսիսային լեռներ)։

Հրաբխային սարահարթերի հիւսիսային գօտի

Բ. Հրաբխային սարահարթերի հիւսիսային գօտի։

Փոքր Կովկասի լեռնային զանգուած

Գ. Փոքր Կովկասի լեռնային զանգուած։

Կենտրոնական լեռնաշղթաներ

Ե. Կենտրոնական լեռնաշղթաներ: Դրանց մէջ մտնում են՝ ա) Բարձր Հայքի լեռներ, բ) Այծպտկունք — Հայկական պար. գ) Վասպուրականի (Կոտորի)— Հայկական (Ղարադաղ) լեռներ։

Հրաբխային սարահարթերի հարաւային գօտի

Զ. Հրաբխային սարահարթերի հարաւային գօտի։

Հարաւային եզրային լեռնաշղթաներ

Է. Հարաւային եզրային լեռնաշղթաներ: Վերջինիս մէջ մտնում են՝ ա. Հայկական Տաւրոսի լեռնահամակարգը, բ. Մասիուս-Տուր-Աբդին լեռները (Հայոց Միջագետքում):

Միջնաշխարհ

Այս լեռնագրական նկարագրութեան տեսակէտից՝ Հայոց Լեռնաշխարհի ներքին մասը, որը կազմում է ընդարձակ Կենտրոնական հրաբխային բարձրավանդակը՝ հնում յայտնի էր ՄԻՋՆԱՇԽԱՐՀ անունով: Ունէր մօտ 100 հազար քառ. կմ մակերեոսվ տարածք: Միջնաշխարհը կամ Հայոց Բարձրավանդակը կտրտուած էր լեռներով ու հովիտներով և եզերւում էր՝ հիւսիս-արևմուտքից՝ Պոնտական լեռնաշղթայով, հիւսիսա-րևելքից՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգով, հարաւից՝ Հայոց Տաւրոս Տաւրոսի լեռնաշղթայով և հարաւ-արևելքից՝ Տաւրոսի շարունակութիւնը կազմող Հայկական լեռներով, որոնք այլժ կոչւում են Սիահ-Կուհ, իսկ հին անունն է՝ Ղարադաղ:

Մեծ և Փոքր Մասիսների զանգուածից սկիզբ անելով դէպի արևմուտք է ձգւում Հայկական Պար լեռնաշղթան, որը հասնում է Այծպտկունք լեռներին: Հենց Հայկական Պար լեռնաշղթան է, որ Միջնաշխարհը բաժանում է հիւսիսային և հարաւային մասերի: Ամբողջ Միջնաշխարհը, ըստ Հայ մատենագիրների երկերի՝ ընդգրկում էր Մեծ Հայքի հետևեալ ութ նահանգները. 1. Բարձր Հայք կամ Կարնոյ աշխարհ, 2. Ծոփաց աշխարհ, 3. Տաւրուբերան կամ Տարօնոյ աշխարհ, 4. Մոկաց աշխարհ, 5. Վասպուրական, 6. Սիւնիք, 7. Տայք, 8. Այրարատ:

Եզերական նահանգներ

Մեծ Հայքի միւս 7 ՙՙեզերական՚՚ նահանգները՝ Աղձնիքը, Կորճայքը, Նորշիրականը, Արցախը, Փայտակարանը, Ուտիքը և Գուգարքը, ինչպէս նաև Փոքր Հայք երկրամասն՝ իւր 3 նահանգներով, բացի այդ՝ նաև Սիսուանը, այսինքն՝ Հայոց Կիլիկիան՝ իւր երկու նահանգներով՝ Լեռնային Կիլիկիան և Դաշտային Կիլիկիան և հարևան Եփրատացիք-Եփրատեսիա նահանգը՝ կազմում էին Հայկական Լեռնաշխարհի եզրային մարզերը:

Հայոց լեռնաշխարհի ամէնաբարձր կէտը Մեծ Մասիս լեռնագագաթն է, որը կոչւում է նաև Արարատ՝ 5165 մետր բարձրութեամբ ծովի մակերևոյթից: Միաժամանակ Մեծն Մասիսը նաև Առաջաւոր Ասիայի բարձրագոյն գագաթներից մէկն է: Սարդար բուլաղի թամքոցով (2688 մ բարձրութեամբ), Մեծ Մասիսը անջատուած է Փոքր Մասիսից (3914 մ բարձրութեամբ): Երկու Մասիսները ընդարձակ մի հրաբխային զանգուած են կազմում, որը գտնւում է Հայոց լեռնաշխարհի գրեթէ կենտրոնում: Վեհաշուք Արարատը Արարատեան դաշտի հարաւային սահմանն է:


Տես նաև

Գրականություն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Г.Абих, Геология Армянского нагорья. Западная часть, 1899.
  2. Г.Абих, Геология Армянского нагорья. Восточная часть, 1902․

Արտաքին հղումներ

Աղբյուրներ

Կատեգորիա։Աշխարհագրություն Կատեգորիա։Հայկական լեռնաշխարհ Կատեգորիա։Մերձավոր Արևելք Կատեգորիա։Առաջավոր Ասիա Կատեգորիա։Ֆիզիկական աշխարհագրություն