«Բուդդայականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 141.136.78.216 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 91.103.251.15 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
"Amsuman_and_Kapila.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Jameslwoodward մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Amsuman and Kapila.jpg:
Տող 64.
Բուդդայականությանը նախորդել են [[ջայնիզմ]]ը և [[լոկայաթա]]ն: Դրանք ժխտել են [[աստված|աստծո]] գոյությունը և աշխարհագոյացման ու աշխարհընկալման մասին տվել ուրույն բացատրություններ։ Ջայնիզմը տարածել են քսանչորս իմաստուններ, որոնցից առավել հայտնի է վերջինը՝ [[Վարդհամանա]]ն (մ.թ.ա.6-5-րդ դդ.), ով ստացել է Ջինա (Հաղթող) մականունը։ Հունահռոմեական փիլիսոփաների նման ջայնիստներն աշխարհը ներկայացնում են չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի համադրություն ու փոխներգործության արդյունք։ Իրերի ծագումն ու ոչնչացումը բացատրվում են շարժմամբ ու պատճառներով։ Ֆիզիկական տարրերը օժտված են հոգով և իրարից տարբերվում են գիտակցության մակար­դակով։ Լոկայաթա ներկայացուցիչների կարծիքով ամեն ինչ բաղկացած է նյութական տարրերից, որոնք ընկալվում են զգայություննե­րով։ Զգայությամբ չընկալվողը գոյություն չունի. հետևաբար ավելորդ են կրոնա­կան ծեսերն ու զոհաբերությունները։ Մարդու կյանքի նպատակն է որ­ քան հնարավոր է շատ հաճույք ու բավականություն ստանալ և խուսափել տառապանքներից<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 22-24|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>:
 
 
[[Պատկեր:Amsuman and Kapila.jpg|մինի|[[Կապիլա]]]]
Հնդկական փիլիսոփայական մեկ այլ դպրոցի՝ [[սանքյա]]յի հիմնադիրն է [[Կապիլա]]ն (մ.թ.ա. 6-րդ դար)։ Սանքյան («սանքյա» նշանակում է թիվ, հաշվարկում, այլ կերպ՝ ճշմարիտ սկզբունքներ թվարկող) դուալիստական փիփսոփայություն է, որն ընդունում է իրարից անկախ երկու սկիզբների՝ «փուրուշայի» և «փրաքրիթիի» գոյությունը։ Դրանցից առաջինը բանական սկիզբ է, հավերժական գի­տակցություն, տիեզերքում կատարվող ամեն մի փոփոխության վկան։ Երկրորդը տիե­զերքի անգիտակցական հավերժական նախասկիզբն է, որի կոչումն է ծառայել Ես-ին։ Սանքյայի դպրոցին ազգակից է [[յոգա]]յի փիփսոփայությունը, որի հիմ­նադիրն է համարվում [[Փաթանջալի]]ն (մ.թ.ա. 2-րդ դար)<ref>{{գիրք|հեղինակ = Զաքարյան Սեյրան |մաս = |վերնագիր = Փիլիսոփայության պատմություն |բնօրինակ = |հղում = http://library.anau.am/images/stories/grqer/Dasagrqer/Zaqaryan_PHIL.pdf |հրատարակություն = |պատասխանատու խմբագիր = |վայր = [[Երևան]] |հրատարակչություն = Նաիրի|թվական = 2000|հատոր = |էջերի թիվ = 336 |մեջբերվող էջեր = 24-27|սերիա = |isbn = |տպաքանակ =}}</ref>: