«Հացի թանգարան (Պերեյասլավ-Խմելնիցկի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «<br />{{Տեղեկաքարտ Անձ}} Հացի թանգարան, գտնվում է Ուկրաինայի Կիևի մարզի Պերեյասլավ (քաղաք, Ուկրաինա)...»:
(Տարբերություն չկա)

16:23, 2 Հունիսի 2020-ի տարբերակ


Հացի թանգարան, գտնվում է Ուկրաինայի Կիևի մարզի Պերեյասլավ քաղաքում, որտեղ հավաքված է դարերի պատմություն ունեցող հողագործական գործունեության տեղեկություններ[1]: Հացի թանգարանը ընդգրկվել է «Պերեյասլավ» ազգային պատմա-ազգագրական արգելավայրերի շարքում[2]:

Հացի թանգարան
Դիմանկար
 Bread Museum (Pereiaslav) Վիքիպահեստում

Պատմություն

Հացի թանգարանը բացվել է 1984 թվականին Պերեյասլավ-Խմելնիցկիում[1], պատմա-մշակութային արգելավայրի տնօրեն Միխայիլ Սիկորսկիի նախաձեռնությամբ: Այդ միտքը նրա մոտ ծագել է այն բանից հետո, երբ 1982 թվականին Մ. Ի. Սիկորսկին այցելել է թանգարանների համամիութենական խորհրդակցության տնօրեններին: Սիկորսկին որոշեց ստեղծել հացի համապարփակ թանգարան, որը կարող էր պատկերացում տալ հին ժամանակներում հացի ստեղծման և թխման մասին[2]:

Երբ սկսվեց Պերեյասլավի թանգարանի հիմնադրումը, Վ. Դ. Կարմազինը Կիևում հայտարարեց, որ ինքը Կիևում այդպիսի թանգարան ստեղծելու միտք ուներ: Նա Ուկրանիայի նախարարների Խորհրդին դիմում գրեց կիևյան հացի թանգարան ստեղծելուն աջակցելու նախաձեռնություն ցուցաբերելու խնդրանքով: 1984 թվականի գարնանը Պերեյասլավ եկավ թանգարան ստեղծելու հնարավորությունները գնահատող հանձնաժողով: Հանձնաժողովի այցելության ժամանակ արդեն իսկ պատրաստ էին թանգարանի տաղավարների ծրագրերը, էքսպոզիցիաները, թանգարանի կառուցման համակարգը: Կիևյան թանգարանում այդ պահին կար միայն 36 ցուցադրանմուշ, որոնց մեծամասնությունը նկարներ և լուսանկարչական պատճեններ էին: 1984 թվականի հունիսին սկսել է թանգարանի ձևանմուշի ստեղծումը[2]:

1982 թվականի մայիսին 4 օրվա ընթացքում մշակվել և թանգարանի տեսքի է բերվել հին եկեղեցին: Նրա ամբողջ տարրերը, որոնք 600 քառ. մ տարածք էին զբաղեցնում դուրս բերվեցին արգելոցի ջանքերով: Առանձին հատվածներ տեղափոխելու համար օգտագործվել են մեխանիկական միջոցներ, հատկապես վերամբարձ կռունկներ[2]:

Թանգարանը զբաղեցնում է մոտավորապես 2,5 հա տարածք: Նրա մեջ ընդգրկված է նաև հիմնական տաղավարը, որն զբաղեցնում է 600 քառ. մ և բաղկացած է 6 սրահից: Թանգարանի կազմի մեջ է նաև գեղջուկ-հողագործի տունը, քամաղացը, ցորենի 3 պահեստ, արհեստանոցը: Տեխնիկական սարքերի մեջ ներկայացված են գութանների հավաքածու, մեխանիկական կալ, հողամշակման աշխատանքի միջոցներ, շարժական հացի փուռ, «АН-2», բեռնատար մեքենաներ, հատիկահավաք մեքենաներ[1]:

Թանգարանն ունի մոտ 3 հազար ցուցանմուշ: Ցուցանմուշների շարքում կան կերամիկական սպասք, որն օգտագործվել է ցորենի պահպանման և ճաշատեսակներ պատրաստելու համար, գյուղատնտեսական և հողագործական գործիքներ[1][3]:

Թանգարանը կազմված է 15 թեմատիկ մասերից: Դրանք դասավորված են ըստ ժամանակագրական հերականության, որը թույլ է տալիս բացահայտել հողագործության զարգացման և հաց թխելու փուլերը[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Місто Переяслав-Хмельницький і район».
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Музей хліба національного історико-етнографічного заповідника «переяслав»: до 25-річчя створення та діяльності». Місто Переяслав-Хмельницький і район.
  3. «Музей хліба у Переяслав-Хмельницькому».