«Ճոճանակ (ճոճվելու հարմարանք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Little_girl_on_swing.jpg|330пкс|մինի|աջից]]
'''Ճոճանակ''', հաճույքի կամ զվարճանքի համար ճոճվելու կառույց։ Դասակարգման մեջ կան 4 տիպի ճոճոնակներ (տիպ № 1՝ մեկ պտույտի առանցքով նստարանի տեսքով՝ սյուներից կամ գերանից կախված<ref>[http://slovariki.org/tolkovyj-clovar-ozegova/11470 Качели] // Толковый словарь Ожегова</ref>, տիպ № 2՝ մի քանի պտույտի առանցքներով, տիպ № 3՝ ճոճանակ մեկ կախոցի կետով, տիպ № 4՝ կոլեկտիվային ճոճանակ)<ref>{{Cite web|url=http://docs.cntd.ru/document/1200098412|title=ГОСТ 52167-2012 Оборудование детских игровых площадок Безопасность качелей|lang=ru|accessdate=2018-11-29}}</ref>։ Տեղադրվում են [[մանկական խաղահրապարակ]]ներում, [[հանգստյան գոտիներ]]<nowiki/>ում և այլուր։
 
== Դիցաբանական նշանակություն ==
Ճոճանակները հաճախ էին հանդիպում հարավային և արևելյան սլավոնական ազգերի մոտ և հազվադեպ՝ արևմտյան։ Դրանց օգտագործմամբ [[Ազատ ժամանակ|ազատ ժամանց]]ի անցկացմանը հին սլավոնացիները վերագրել են կախարդական գործառույթներ (ապոտրոպիկական և արտադրողական)։ Երիտասարդության համար ժամանակի այս անցկացման ձևը համարվել է ոչ պարտադիր և ընդունվել է որպես երիտասարդներին և աղջիկներին ամուսնության մղելու միջոց։
 
Հարավային սլավոնացիները պատրաստել են ճոճանակներ [[Մասլենիցա]]յի կամ Յուրիի օրվա համար, դրանց օգնությամբ զվարճանքը չէր արգելվում [[Մեծ պաս]]ի ժամանակ, սակայն ընդհատվում էր [[Ավագ շաբաթ|Ավագ շաբաթվա]] ընթացքում՝ վերսկսվելով [[Զատիկ|Զատկին]] և շարունակվելով մինչև Լուսավոր շաբաթ։ Պետրոսի մատնությունը վերջին օրն էր, երբ կարելի էր ճոճվել ճոճանակներին։ Այս գործընթացը վերաբերել է ծիսակարգային գործողություններին, որը հնարավորություն է տվել գյուղատնտեսական մշակաբույսերի [[վեգետացիա]]յին, օրինակ՝ վուշի և [[կանեփ]]ի։ [[Բուլղարիա]]յում մասլենիցայի ժամանակ տարեց կանայք ձուն դրել են կրծքի տակ և ճոճվել ճոճանակների վրա այն բանի համար, որ կանեփը մեծ լինի։ [[Սերբիա]]յում տարեց տղամարդիկ ճոճվում էին այն բանի համար, որ կանեփի, [[հացահատիկ]]ի, [[աշորա]]յի և [[գարի|գարու]] ցանքատարածույթյունները մեծանային։ Մակեդոնիայում ծերունիները ճոճվել են ճոճանակներին Յուրիի օրը, որպեսզի շուտ հասներ բամբակը<ref>Т. А. Агапкина. Качели, качаться на качелях // Славянская мифология. Энциклопедический словарь / С. М. Толстая. — Международные отношения, 2014. — (Славянские древности). — ISBN 978-5-7133-1392-0.</ref>։
 
== Պատկերասրահ ==