«Մանկական խաղահրապարակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
Յուրաքանչյուր տարիքային կատեգորիայի համար նախատեսված խաղահրապարակներն ունեն իրենց բնութագրերը և նրանց համար նախատեսված գոտիներն իրենց մեջ ներառում են հատուկ տարրեր: Ամենափոքր տարիքի համար նախատեսված է անցում կամրջակով, աստիճաններ, ավազարկղեր, միջին տարիքի համար՝ ճոպաններով ցանցեր և ճանապարհներ, պարուրաձև թեքություններ, ոլորուն բլուրներ, իսկ ավելի մեծ տարիքի համար` սպորտային զուգափայտեր և սանդուղքներ: Ճոճանակներն ու կարուսելները համարվում են հարմար բոլոր տարիքի երեխաների համար՝ փոքր տարիքի երեխաներին ավելի մեծերի ուղեկցության պայմանով։
 
Մանկական խաղահրապարակի բոլոր տարրերը պետք է համապատասխանեն երեխայի հասակին, աճին, զանգվածին և ֆիզիկական կարողություններին։ Լավ է մանկական խաղահրապարակները վերազինել խաղի տարրերի անվտանգության պահանջներին համապատասխան, ինչպես նյութերի անվտանգությամբ, ազատ անկման առավելագույն բարձրությամբ, անվտանգության գոտիներով<ref>{{cite web|url=http://protect.gost.ru/document.aspx?control=7&baseC=6&page=1&month=2&year=2008&search=&id=130193|title=ГОСТ Р 52169-2003: Оборудование детских игровых площадок. Безопасность конструкции и методы испытаний. Общие требования|publisher=[[Федеральное агентство по техническому регулированию и метрологии]]|accessdate=2011-01-09|language=ru|archiveurl=https://www.webcitation.org/65uaYt0Ng?url=http://protect.gost.ru/document.aspx?control=7|archivedate=2012-03-04}}</ref>։ Նախագծելիս հաշվի են առնում նաև լուսավորությունը և տարրերի շուրջ ազատ տարածության առկայությունը։ Մանկական խաղահրապարակների արտադրությունն անհնար է առանց անհրաժեշտ ԳՈՍՏ-ներին համապատասխան հավաստագիր ստանալու։
 
== Մանկական խաղահրապարակների պատմությունն աշխարհում ==
Մինչև 19-րդ դարը [[Եվրոպա]]յում չկային հիմնարկություններ, որոնք կզբաղվեին [[մանկական խաղեր]]ի և ժամանցի համար հատուկ տարածքի կազմակերպմամբ։ Երեխաները թողնվել են իրենց կամքին և որպես խաղերի առարկաներ օգտագործել են ձեռքի տակ եղեծ իրերը և տնտեսական թափոնները<ref>{{Cite web|url = http://www.gif.ru/texts/txt-hlobystin-zakat/view_print/city_876/fah_1197/|title = Закат «прекрасной эпохи» детских площадок Петербурга|author = |work = |date = |publisher = }}</ref>։ [[Մանկավարժություն|Մանկավարժության]], [[Հոգեբանություն|հոգեբանության]] և [[մշակույթ]]ի զարգացման համար սկսել են հայտնվել առաջին [[մանկապարտեզ]]ները: Ենթադրաբար, միևնույն ժամանակ սկսել են հայտնվել նաև մանկական խաղահրապարակները։ Համաշխարհային պատմության մեջ մանկական խաղահրապարակների առաջին հիշատակումներից մեկը նկարիչ [[Ժակ-Լորան Ագաս]]ի «Հրապարակ խաղերի համար» նկարն է։
 
 
== Մանկական խաղահրապարակների արդիականացում ==
Ներկայումս շատ երկրների քաղաքային վարչական մարմինները խաղահրապարակների նախագծման և տեղադրման գործում ներգրավում են ճարտարապետական և դիզայներական կազմակերպություններին։ Մանկական հրապարակների նախագծմանը մասնակցում են տարբեր մասնագետներ՝ դիզայներներ, ճարտարապետներ, մանկավարժներ, նկարիչներ, ինժեներներ և ատաղծագործներ<ref>{{Cite web|url=http://urbanurban.ru/blog/design/205/-luchshikh-detskikh-ploschadok-na-kotorykh-khochetsya-igrat-samomu|title=9 лучших детских площадок, на которых хочется играть самому|date=26 октября 2012|work=|publisher=|archiveurl=https://web.archive.org/web/20150915085106/http://urbanurban.ru/blog/design/205/-luchshikh-detskikh-ploschadok-na-kotorykh-khochetsya-igrat-samomu|archivedate=2015-09-15|accessdate=2015-09-07|author=Светлана Чуенко|deadlink=yes}}</ref>։
 
Նմանատիպ նախագծի օրինակ է [[Մոսկվայի Գորկու անվան զբոսայգի]]ն։
 
== Տարածված տարրեր ==
* Սնկիկ՝ իրենից ներկայացնում է փայտե սյուն «գլխարկ» տանիքով։
* [[Ճոճանակ (ճոճվելու հարմարանք)|Ճոճանակ]]՝ հարմարանք ճոճվելու համար, ինչպես զվարճանքի, այնպես էլ ժամանցի համար։
* Ճոճանակ-հավասարակշռիչ
* Ճոճակ զսպանակի վրա՝ երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար նախատեսված հարմարանքը իրենից ներկայացնում է փայտե կամ պլաստիկ նստատեղ, որը տեղադրված է մեծ մետաղական զսպանակի վրա:
* Կարուսել՝ մեկ կամ ավելի նստատեղով (տեղերով) սարքավորում, որը պտտվում է առանցքի շուրջ, ուղղահայաց 5°-ից ոչ ավելի անկյան տակ<ref>http://docs.cntd.ru/document/gost-r-52300-2004 ГОСТ 52300-2004</ref>։
* Ավազարկղ՝ մանկական խաղահրապարակի օբյեկտներից մեկը․ հատուկ տեղ, որը նախատեսված է խաղալիքների կիրառմամբ ավազով խաղալու համար։
* [[Շվեդական պատ]]՝ ուղղահայաց հենակներով մարմնամարզական պիտույք՝ խաչաձև կլորացված տախտակներով։
* [[Զուգափայտ]]՝ սպորտային պիտույք պողպատե ձողերի տեսքով, որը տեղադրված է ուղղահայաց դարակների վրա և ամրացված է մետաղական ձգաններով
* Անցումներ
* Խոչընդոտների գոտի՝ տեղանքի գոտին կահավորված է տարբեր խոչընդոտներով և ինժեներական կառույցներով։
* [[Մանկական բլուր]]
* Տնակներ և տաղավարներ
* [[Գորոդկի]]
* Փոքր ճարտարապետական ձևեր
 
== Ծանոթագրություններ ==