«Էլիզաբեթ Սիդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
Նկարը հաջողություն է ունեցել քննադատների և հանդիսատեսի մոտ, Էլիզաբեթը հայտնի է դարձել։ Բայց նա ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև ինքն էր նկարում ու գրում էր բանաստեղծություններ։
 
=== Կյանք Ռոսսետտիի հետ ===
[[Պատկեր:Dante Gabriel Rossetti - Beata Beatrix, 1864-1870.jpg|thumb|left|145px|Դանթե Գաբրիել Ռոսսետտի ''Beata Beatrix'']]
Դանթե Գաբրիել Ռոսսետտին Սիդալի հետ ծանոթացել է 1852 թվականին Միլլեի արհեստանոցում։ Երիտասարդները սիրահարվել են և բնակություն հաստատել Չեթեմ Փլեյսում գտնվող տանը։ Աղջիկը դարձել է Ռոսսետտիի մշտական բնորդուհին։ Կիրքը ոգեշնչում էր նկարչին Դանթեի և Բեատրիչեի սյուժեների մարմնավորմանը․ «Պաոլո և Ֆրանչեսկա դա Ռիմնի» և «[[Դանթեի սերը]]» նկարներում կանացի կերպարներում Էլիզաբեթ Սիդալն է։ Նկարիչը խրախուսում էր նրա գրական ստեղծագործությունն ու գրաֆիկայի պարապմունքները։ Սիդալի բանաստեղծությունները հաջողություն չեն ունեցել, բայց նա հայտնի է դարձել որպես նկարիչ։ [[Ջոն Ռասկին|Ջոն Ռասկինը]] Սիդալին նկարների համար կրթաթոշակ է նշանակել։ Նա միակ կին նկարիչն էր, որը մասնակցել է պրեռաֆայելիտների՝ 1857 թվականի Ռասել Փլեյսի ցուցահանդեսին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են 1858 թվականին Ամերիկայում բրիտանական արվեստի ցուցահանդեսում։ Ռոսսետտիի, [[Ուիլյամ Մորիս]]ի և Բյորն Ջոնսի հետ 1859 թվականին Մորիսներ զույգի համար ձևավորել է Կարմիր տունը (''Red House'')։
 
Դանթեի և Էլիզաբեթի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ էր․ նկարիչը չնայած Սիդալի նկատմամբ իր գերագույն սիրուն ոչ մի կերպ չէր կարողանում կապերը խզել այլ կանանց, այդ թվում՝ [[Ֆաննի Կորնֆորտ]]ի և [[Էննի Միլլեր|Էննի Միլլերի]] (Հանտի ընկերուհու) հետ։
 
== Ծանոթագրություններ ==