«Զինվորական կոչումներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
== Պատմություն ==
Թեպետ [[Եվրոպա|Եվրոպայում]] և [[Ռուսաստան|Ռուսաստանում]] Զինվորական կամ Ռազմական կոչումների երևան գալը կապվում է [[XV դար|XV]]-[[XVI դար]]երի մշտական [[բանակ]]ների առաջացման հետ, սակայն ռազմական կոչումները ի հայտ են եկել շատ ավելի վաղուց։ Հին Հռոմի բանակում օգտագործվում էին «լեգեոներ», «ցենտուրիոն», «տրիբուն» և այլ ռազմական կոչումները, Հին Հունաստանի բանակներում ՝ լոխարգոս, ստրատեգոս և այլ ռազմական կոչումները, Հին Հայաստանի Բանակում՝ վաշտապետ, գումապետ, գնդապետ, սպարապետ և այլ ռազմական կոչումները։
 
=== Ռազմական կոչումներ Հին և Միջնադարյան Հայաստանի բանակներում ===
 
=== Ռազմական կոչումներ Հին և Միջնադարյան Եվրոպայի և Ռուսաստանի բանակներում ===
Եվրոպայի բանակներում միջնադարում ի հայտ եկավ ռազմական կոչումների համակարգ։ Հիմնական սպայական ռազմական կոչումներն էին․
 
#․[[լեյտենանտ]]
#․[[կապիտան]] կամ [[ռոտմիստր]] [[հեծելազոր]]ում,
#․[[մայոր]],
#․լեյտենանտ–կօլօնել կամ լէյտենանտ–կորոնել, այսինքն՝ փոխգնդապետ,
#․կօլօնել կամ կօրոնել, այսինքն՝ [[Գնդապետ]],
#․[[բրիգադի գեներալ]],
#․[[գեներալ-մայոր]]
#․[[գեներալ-լեյտենանտ]]
#․[[գեներալ-ֆելդմարշալ]]
 
 
[[Ռուսաստան]]ում Ռազմական կոչումներ մտցվեցին [[XVI դար]]ի կեսերին ստրելեցյան ([[Մոսկվա|Մոսկովյա]]ն բանակի արտոնյալ զինծառայողներ) զորքերում՝ [[ստրելեց]], [[տասնապետ]], [[հիսնապետ]], [[հարյուրապետ]], կիսագլուխ (հինգ հարյուրի գլուխ, նույնը՝ [[կիսագնդապետ]], [[փոխգնդապետ]]), պրիկազի գլուխ (նույնը՝ գնդի [[հրամանատար]], [[գնդապետ]]), [[վոյեվոդա]] (ստրելեցյան ջոկատի հրամանատար) և այլն։ Ռուսական բանակի մնացած զորքերում զինվորական կոչումներ տրվում էին քաղաքացիական պաշտոնյաների կարգին համապատասխան, իսկ ռուսական բանակի օտարերկրյա զինծառայողները պահպանում էին իրենց կոչումները (օրինակ՝ [[պրապորշչիկ]], [[պորուչիկ]], [[կապիտան]] կամ [[ռոտմիստր]] [[հեծելազոր]]ում, [[մայոր]], փոխգնդապետ, գնդապետ, [[բրիգադի գեներա]]լ, [[գեներալ-մայոր]] և այլն)։ [[XVII դար]]ի վերջին և [[XVIII դար]]ի սկզբներին [[Պետրոս I]] իր ստեղծած կանոնավոր [[բանակ]]ում մտցրեց արևմտա-եվրոպական ձևի միասնական զինվորական կոչումներ, որոնք վերջնականապես ձևավորվեցին [[1722]] թվականի հունվարի 24-ի «Աստիճանների ցուցակ»-ով։ Այդ կոչումների հիմնական մասը պահպանվեց մինչև [[1917]] թվականը։ Ռուսական բանակում ծառայող հայերը նույնպես ստանում էին զինվորական կոչումներ։ Առաջիններից էին Աղազար դի Խաչիկը (Լազար Խրիստաֆորով)՝ [[1725]] թվականին՝ [[ռոտմիստր]], [[1734]] թվականին՝ գեներալ-մայոր, Կուգանենցը (Կուգանով)՝ [[1725]] թվականին պորուչիկ, [[1742]] թվականին՝ գնդապետ, իսկ [[Իսրայել Օրի|Իսրայել Օրուն]] դեռ [[1703]] թվականին Պետրոս I, որպես օտարերկրյա զինվորական մասնագետի, շնորհեց գնդապետի աստիճան։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խորհրդային կառավարության [[1917]] թվականի դեկտեմբերի 16-ի դեկրետով վերացվեցին բոլոր հին աստիճանները և տիտղոսները։ Մինչև [[1935]] թվականը Ռուսաստանի կարմիր բանակում և [[նավատորմ]]ում հրամանատարները որոշվում էին միայն գրաված պաշտոններով, [[դասակ]]ի, [[վաշտ]]ի, [[գումարտակ]]ի, [[գունդ|գնդի]], [[դիվիզիա]]յի, [[կորպուս]]ի, [[բանակ]]ի հրամանատարներ և այլն։ Առաջին անգամ [[1935]] թվականին զինվորական կոչումներ մտցվեցին նաև խորհրդային բանակում, որոնք որոշ փոփոխություններ կրելով՝ ստացել են որոշակի դասակարգում։