«Արաբական Միացյալ Էմիրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 51.
Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի և [[Ալ-Ային]]ի օազիսների վրա։ [[1833]] թվականի Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվում [[Դուբայ]]ում, անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում է [[Դուբայի Էմիրություն]]ը մինչ օրս։
 
[[1920]]-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեց [[Շարջա]] և [[Ռաս-ալ-Խայմա]] քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջ [[ՄերձավորՄիջին Արևելք]]ի համար. [[Պարսից ծոց]]ում գտնվեցին [[նավթ]]ի չափազանց հարուստ պաշարներ։
[[1950]]-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ Սակայն [[1964]] թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավ [[Արաբական երկրների լիգա]]ն, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը։ [[1968]] թվականին որոշվեց, որ [[1971]] թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գան [[Սուեզի ջրանցք]]ի հարակից տարածքներից և [[Պարսից ծոց]]ի պետություններից։ Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։ Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեին [[Բահրեյն]]ը և [[Կատար]]ը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ։