«Իրատեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{DISPLAYTITLE:Ռացիոնալիզմ}}
 
'''Ռացիոնալիզմ, բանականապաշտություն''' (լատ․՝ ratio — բանականություն), փիլիսոփայության ուղղություն, ըստ որի մարդու գործողության և ընկալման հիմքը [[Բանականություն|բանականությունն է]]։ Քանի որ ճշմարտության ինտելեկտուալ չափորոշիչն ընդունվել է բազմաթիվ [[Մտավորականություն|մտավորականների]] կողմից՝ իրատեսությունը չի հանդիսանում [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական ուղղություններից]] կոնկրետ որևէ մեկի բնութագրական գիծ։ Արդի փիլիսոփայության մեջ ռացիոնալիզմ նկատվում է, օրինակ, [[Լեո Շտրաուս]]ի գործերում, ով առաջարկում է մտածողության ռացիոնալիստական եղանակը դիտարկել ոչ թե առանձին վերցրած, այլ գիտելիքները ստուգող հուշող հարցերի (մայվետիկայի) հետ միասին։ Փիլիսոփայական ռացիոնալիզմի ներկայացուցիչներից են [[Բենեդիկտ Սպինոզա]]ն, [[Գոթֆրիդ Լայբնից]]ը, [[Ռենե Դեկարտ]]ը, [[Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել|Գեորգ Հեգելը]] և այլք։ Սովորաբար ռացիոնալիզմը հակադրվում է ինչպես [[Իռացիոնալիզմ|անիրատեսությանը]], այնպես էլ [[սենսուալիզմ]]ին։
 
== Փիլիսոփայական ռացիոնալիզմի պատմություն ==
=== Սոկրատես (մ․թ․ա․ մոտ 469-399 ) ===
 
=== Սոկրատես (մ․թ․ա․ մոտ 469-399 ) ===
 
Փիլիսոփայական շատ ուղղություններ, այդ թվում և ռացիոնալիզմը սկիզբ են առնում [[հույն]] փիլիսոփա [[Սոկրատես]]ից, ով հավատում էր, որ մինչև աշխարհաճանաչողությունը, մարդիկ պետք է ճանաչեն իրենց։ Դրան տանող միակ ճանապարհն, ըստ Սոկրատեսի, ռացիոնալիզմն էր։ Հույները գտնում էին, որ մարդը բաղկացած է [[Հոգի|հոգուց]] և մարմնից, իսկ հոգին իր հերթին նրանք բաժանում էին իռացիոնալ(ցանկությունները և հույզերը) և ռացիոնալ մասերի։ Վերջինս էլ հանդիսանում էր հենց մարդկային անհատականությունը։ Ռացիոնալիզմի մեջ աներևույթ հոգին մտնում է ֆիզիկական մարմնի մեջ՝ առաջացնելով ցանկություններ և այդկերպ միավորվելով նրա հետ՝ սահամանափակում է զգայարանների միջոցով աշխարհընկալումը։ Երևութական հոգին գիտակցությունից դուրս է մնում, սակայն, երբեմն գիտակցության հետ կապի մեջ է մտնում պատկերների, երազանքների և այլ ճանապարհներով։
Տող 132 ⟶ 133՝
[[Կատեգորիա:Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ]]
[[Կատեգորիա:Իմացաբանություն]]
__INDEX__
__ՀՂՈՒՄ_ՆՈՐ_ԲԱԺՆԻ_ՎՐԱ__