«Յարոսլավա Մագուչիխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մարզիկ}} '''Յարոսլավա Ալեկսեևի Մագուչիխ''' (ուկր․՝ Ярослава Олексіївна...»:
(Տարբերություն չկա)

09:01, 31 Մայիսի 2020-ի տարբերակ

Յարոսլավա Ալեկսեևի Մագուչիխ (ուկր․՝ Ярослава Олексіївна Магучіх, սեպտեմբերի 19, 2001, Դնեպր, Ուկրաինա), ուկրաինացի բարձրացատկորդուհի։ 2018 թվականի Երիտասարդական օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի Մ18 առաջնության ոսկե մեդալակիր է։ 2019 թվականի աշխարհի երիտասարդկան առաջնության նա դարձել է արծաթե մեդալակիր և սահմանել նոր ռեկորդ Աշխարհի երիտասարդական առաջնության պատմության մեջ։

Յարոսլավա Մագուչիխ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ուկրաիներեն՝ Ярослава Олексіївна Магучіх
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 19, 2001(2001-09-19)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Դնեպր, Ուկրաինա[2]

Կարիերա

Յարոսլավան սկսել է իր կարիերան 13 տարեկան հասակում[3]։ 15 տարեկան հասակում նա դարձել է Նայրոբիում կայացած թեթև աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Մի քանի շաբաթ անց նա դարձավ 2017 թվականի ամառային օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր[4]։

2018 թվականին 1.94 մետր արդյունքով Մագուչիխը հռչակվեց Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն՝ 10 սանտիմետրով առաչ անցնելով փոխչեմպիոնից, և սահմանեց նոր ռեկորդ[5]։ Հոկտեմբեր ամսին նա ճանաչվել է Բուենոս Այրեսում կայացած Երիտասարդական խաղերի չեմպիոն։ Օլիմպիական հաջողությունից մեկ ամիս անց նա բարելավեց իր մինչ այդ ունեցած լավագույն արդյունքը։

2019 թվականին Յարոսլավան դարձել է Դոհայում կայացած «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոն։ Այսպիսով նա դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիկը, որը ճանաչվել է «Դայմոնդ Լիգա»-ի չեմպիոն (17 տարեկան, 226 օրեկան)[6]։ Սեպտեմբերին Դոհա քաղաքում Յարոսլավան մասնակցել է Աշխարհի երիտասարդական առաջնությանը և 2.04 մետր արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն։

Ձեռքբերումներ

2017 Աշխարհի երիտասարդական առաջնություն Նայրոբի, Կենյա 1-ին
Երիտասարդական օլիմպիական փառատոն Դյոր, Հունգարիա 1-ին
2018 Եվրոպայի երիտասարդական առաջնություն Դյոր, Հունգարիա 1-ին
Երիտասարդական օլիմպիական խաղեր Բուենոս Այրես, Արգենտինա 1-ին
2019 Եվրոպայի Մ20 առաջնություն Բուրոս, Շվեդիա 1-ին
Աշխարհի առաջնություն Դոհա, Քաթար 2-րդ

Ծանոթագրություններ

  1. World Athletics database
  2. Иванов В. 18-летняя украинка, которая зарубилась с Ласицкене. Кто она? (ռուս.) // Спорт-Экспресс — 2019.
  3. «PRECOCIOUS NEWCOMER MAHUCHIKH AIMS TO PROGRESS ONE STEP AT A TIME». iaaf.org. International Association of Athletics Federations. Վերցված է 6 May 2019-ին.
  4. «One more "gold" for Ukraine in Gyor-2017!». noc-ukr.org. National Olympic Committee of Ukraine. Վերցված է 6 May 2019-ին.
  5. «Yaroslava Mahuchikh Wins Gold at the European Athletics Under 18 Championships». uatv.ua. Ukrinform. Վերցված է 6 May 2019-ին.
  6. «STAHL SENDS DISCUS BEYOND 70 METRES IN DOHA – IAAF DIAMOND LEAGUE». iaaf.org. International Association of Athletics Federations. Վերցված է 6 May 2019-ին.

Արտաքին հղումներ