«Էլիզաբեթ Սիդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
=== Բնորդուհի պրեռաֆայելիտների համար ===
Դևերելը Էլիզաբեթին Վիոլայի կերպարում պատկերել է Շեքսպիրի «[[Տասներկուերորդ գիշեր]]» պիեսի մոտիվներով նկարում։ Գունատ և կարմրամազ Էլիզաբեթը իրենից մարմնավորում էր պրեռաֆայելիտների պատկերացմամբ [[քվատրոչենտո]] կանացի տիպը։ Նա իսկական մուսա է դարձել եղբայրության անդամների համար, որոնք հրաժարվում էին ակադեմիական պայմանականություններից և նոր կերպարներ էին որոնում։ Ամենահայտնի նկարը, որում պատկերված է Սիդալը Միլլեի «Օֆելյա»-ն (1852) է։ Նկարչի համար, որը ձգտում է բոլոր մանրամասների հավաստի պատկերմանը, նա կեցվածք էր ընդունում լոգարանում։ Դեպքը տեղի է ունեցել ձմռանը, և որպեսզի աղջիկը չմրսի, լոգարանի տակ ՄիլենՄիլլեն տեղադրել էր լամպեր, որոնք տաքացնում էին ջուրը։ Ինչպես պատմում է Ուիլյամ Ռոսսետտին, մի անգամ լամպերը մարել են, Էլիզաբեթը հիվանդացել է, և հայրը ՄիլեիցՄիլլեից պահանջել է, որ վերջինս վճարի բժշկի ծառայությունների համար։ Սիդալին նշանակվել է լաուդանում. այն ժամանակվա համար սովորական դեղամիջոց։ Այս միջադեպը հավանաբար քայքայել է աղջկա առանց այն էլ փխրուն առողջությունը։
 
Նկարը հաջողություն է ունեցել քննադատների և հանդիսատեսի մոտ, Էլիզաբեթը հայտնի է դարձել։ Բայց նա ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև ինքն էր նկարում ու գրում էր բանաստեղծություններ։