«Էլիզաբեթ Սիդալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Անձ}} '''Էլիզաբեթ Էլիոնոր Սիդալ''' ({{lang-en|Elizabeth Eleanor...»:
(Տարբերություն չկա)

14:22, 30 Մայիսի 2020-ի տարբերակ


Էլիզաբեթ Էլիոնոր Սիդալ (անգլ.՝ Elizabeth Eleanor Siddal, հուլիսի 25, 1829(1829-07-25)[1][2][3][…], Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 11, 1862(1862-02-11)[4][1][2][…], Blackfriars, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7]), ծննդյամբ՝ Սիդալ (անգլ.՝ Siddall), բրիտանացի բնորդուհի, բանաստեղծուհի և գեղանկարիչ։ Մեծ ազդեցություն է ունեցել պրեռաֆայելիտների վրա։ Պատկերված է Ռոսսետտիի վաղ շրջանի գրեթե բոլոր կանացի դիմանկարներում, նաև կեցվածք է ընդունել Ուիլյամ Հոլման Հանտի, Ջոն Էվերեթ Միլլեի համար։ Մասամբ պատկերված է «Օֆելյա» նկարում (1852)։

Էլիզաբեթ Սիդալ
անգլ.՝ Elizabeth Siddal
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1829(1829-07-25)[1][2][3][…]
ԾննդավայրՔամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 11, 1862(1862-02-11)[4][1][2][…] (32 տարեկան)
Մահվան վայրBlackfriars, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[8][9]
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, բնորդ, մոդել և գրող
ԱմուսինԴանթե Գաբրիել Ռոսսետտի[10]
 Elizabeth Siddal Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1829 թվականի հուլիսին՝ շեֆիլդցի աշխատավորի բազմազավակ ընտանիքում։ Վաղ մանկությունից օգնել է մորը և քրոջը էժանագին հագուստներ կարելու գործում։ Տասնութ տարեկանում աշխատել է դերձակուհի Քովենթ գարդենի լոնդոնյան շրջանում՝ գլխարկների խանութում։ 1849 թվականին այստեղ հանդիպել է Ուոլտեր Դևերելին և մոր միջոցով առաջարկել է նրան կեցվածք ընդունել նրա մոտ։

Բնորդուհի պրեռաֆայելիտների համար

Դևերելը Էլիզաբեթին Վիոլայի կերպարում պատկերել է Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» պիեսի մոտիվներով նկարում։ Գունատ և կարմրամազ Էլիզաբեթը իրենից մարմնավորում էր պրեռաֆայելիտների պատկերացմամբ քվատրոչենտո կանացի տիպը։ Նա իսկական մուսա է դարձել եղբայրության անդամների համար, որոնք հրաժարվում էին ակադեմիական պայմանականություններից և նոր կերպարներ էին որոնում։ ամենահայտնի նկարը, որում պատկերված է Սիդալը Միլլեի «Օֆելյա»-ն (1852) է։ Նկարչի համար, որը ձգտում է բոլոր մանրամասների հավաստի պատկերմանը, նա կեցվածք էր ընդունում լոգարանում։ Դեպքը տեղի է ունեցել ձմռանը, և որպեսզի աղջիկը չմրսի, լոգարանի տակ Միլեն տեղադրել էր լամպեր, որոնք տաքացնում էին ջուրը։ Ինչպես պատմում է Ուիլյամ Ռոսսետտին, մի անգամ լամպերը մարել են, Էլիզաբեթը հիվանդացել է և հայրը Միլեից պահանջել է, որ վերջինս վճարի բժշկի ծառայությունների համար։ Սիդալին նշանակվել է լաուդանում. այն ժամանակվա համար սովորական դեղամիջոց։ Այս միջադեպը հավանաբար քայքայել է աղջկա առանց այն էլ փխրուն առողջությունը։

Նկարը հաջողություն է ունեցել քննադատների և հանդիսատեսի մոտ, Էլիզաբեթը հայտնի է դարձել։ Բայց նա ոչ միայն բնորդուհի էր, այլ նաև ինքն էր նկարում ու գրում էր բանաստեղծություններ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Кар, Лоранс де. Прерафаэлиты: Модернизм по-английски / Перевод Ю. Эйделькинд. — М..: АСТ, 2002. — ISBN 5-17-008099-9

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Սիդալ» հոդվածին։