«Օկապի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
Ինչպես ազգակից ընձուղտները, այնպես էլ օկապիները հիմնականում սնվում են ծառերի տերևներով. իրենց երկար և ճկուն լեզվով կենդանիները բռնում են թփի երիտասարդ ընձյուղները և հետո սահուն շարժմամբ նրա վրայից պոկում են տերևները։ Բայց քանի որ օկապիի վիզը ընձուղտի վզից կարճ է, դրա համար այս կենդանին նախընտրում է ուտել միայն այն բուսատեսակները, որոնք աճում են գետնին մոտ։ Բացի դրանից, օկապիները ուտում են խոտ, [[պտերներ]], [[սունկ]] և [[միրգ|մրգեր]]։ Ինչպես ցույց են տվել կենդանաբան Դե Մեդինայի ուսումնասիրությունները, կերի ընտրության հարցում օկապին բավականին քմահաճ է. 13 ընտանիքի բույսերից, որոնք աճում են արևադարձային անտառների ստորին յարուսում (հարկում), նա կանոնավոր օգտագործում է դրանց միայն 30 տեսակը: Օկապիի արտաթորանքի մեջ հայտնաբերել են նաև փայտածուխ և աղ, որը պարունակում է անտառի եզրով հոսող առվակի կավ։ Ըստ երևույթին այդ կերպ կենդանիները կոմպենսացնում են հանքային կերերի պակասը։ Օկապիները սնվում են օրվա լուսավոր ժամերին<ref name="ReferenceA">կենդանիների կյանքը բաժանվում են 6 հատորների։ / Լ․ Ա․ Զենկևիչ Հ․ 6 Մ․, 1971 էջ 627-481</ref>։
 
Օկապին ակտիվ է ցերեկային ժամերին: Մեծահասակ էգերը ունեն հստակ սահմանված տարածքներ, մինչդեռ արուների տարածքները հատվում են և միանշանակ սահմանված չեն: Օկապիներն ապրում են միայնակ։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարող են հայտնաբերվել փոքր խմբերով, բայց թե ինչ պատճառներով են դրանք կազմավորվում, դեռ անհայտ է: <br />
 
Օկապիի հղիությունը տևում է 450 օր։ Բազմացումը կախված է տարվա եղանակից: Ծննդաբերությունը տեղի է ունենում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին` անձրևների շրջանում: Ծննդաբերության համար էգը հեռանում է խուլ վայրեր, նորածին ձագը մի քանի օր պառկում է և թաքնվում թավուտներում: Մայրը գտնում է նրան իր ձայնով։ Հասուն օկապիի ձայնը հիշեցնում է մեղմ հազ: Նմանատիպ ձայներ արձակում են նաև ձագերը, բայց կարող է նաև փոքր-ինչ բառաչել հորթի նման կամ երբեմն մեղմ սուլել: Մայրը շատ կապված է երեխայի հետ. հայտնի են դեպքեր, երբ էգը փորձել է իր ձագից վռնդել նույնիսկ մարդկանց։ Օկապիի զգայարաններից առավել զարգացած են լսողությունը և հոտառությունը։ Գերության մեջ օկապին կարող է ապրել մինչև 30 տարի։
Տող 31.
Օկապիի հայտնաբերման պատմությունը 20-րդ դարի առավել աղմկալից կենդանաբանական սենսացիաներից մեկն է: Անհայտ կենդանու մասին առաջին տեղեկությունները 1890 թվականին ստացել է հայտնի ճանապարհորդ [[Հենրի Մորտոն Ստենլի|Հենրի Մորտոն]], որին հաջողվել է հասնել Կոնգոյի ավազանի կուսական անտառներ: Իր զեկույցում Ստենլին ասել է, որ [[պիգմեյներ]]ը, տեսնելով իր ձիերին, չեն զարմացել (հակառակ սպասումներին) և պարզաբանել, որ նմանատիպ կենդանիներ հայտնաբերվել են իրենց անտառներում: Մի քանի տարի անց [[Ուգանդա]]յի այն ժամանակվա նահանգապետ անգլիացի Ջոնսթոնը որոշել է ստուգել Սթենլիի խոսքերը. անհայտ «անտառային ձիերի» մասին տեղեկությունները անհեթեթ էին թվում: Սակայն [[1899 թվական]]ի խմբային արշավի ժամանակ Ջոնսթոնին հաջողվել է գտնել Ստենլիի խոսքերի հաստատումը. սկզբում պիգմեյները, իսկ հետո սպիտակ միսիոներ Լլոյդը Ջոնսթոնին նկարագրել են «անտառային ձիու» արտաքին տեսքը և հայտնել նրա տեղական անվանումը՝ օկապի: Հետո Ջոնսթոնի բախտն ավելի շատ է բերել. Բենի ամրոցում բելգիացիները նրան երկու կտոր օկապիի կաշի են նվիրել։
 
Դրանք ուղարկվել են [[Լոնդոն]]ի Թագավորական կենդանաբանական ընկերություն: Դրանց ստուգման արդյունքը ցույց է տվել, որ կաշին չի պատկանում հայտնի զեբրերի տեսակին, և 1900 թվականի դեկտեմբերին կենդանաբան Սկլաթերը հրապարակել է կենդանու նոր տեսակի նկարագրությունը՝ տալով նրան «Ջոնսթոնի ձի» անվանումը։ Միայն 1901 թվականի հունիսին, երբ [[Լոնդոն]] է ուղարկվել ամբողջ կաշին և երկու գանգը, պարզվել է, որ դրանք ձիու չեն պատկանում, բայց մոտ են վաղուց անհետացած կենդանիների ոսկորներին: Հետևաբար, այս խոսքը բոլորովին նոր տեսակի կենդանու մասին էր: Այսպիսով, օրինականացվել է ժամանակակից Օկապիօկապի անվանումը՝ անուն, որը հազարավոր տարիներ օգտագործվել է Իտուրի անտառների մոտ բնակվող պիգմեյների կողմից: Սակայն, օկապիները մնում են գրեթե անհասանելի։
 
Երկար ժամանակ ապարդյուն են եղել կենդանաբանական այգիների հարցումները։ Միայն 1919 թվականին [[Անտվերպենի կենդանաբանական այգի]]ն ստացել է առաջին երիտասարդ օկապիին, որը Եվրոպայում ապրել է ընդամենը հիսուն օր: Եվս մի քանի փորձեր ավարտվել է անհաջողությամբ։ Սակայն 1928 թվականին Անտվերպենի կենդանաբանական այգի է ժամանել Տելե մականունով էգ օկապի։ Նա ապրել է մինչև 1943 թվականը և մահացել է սովից՝ [[երկրորդԵրկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ Իսկ 1954 թվականին նույն Անտվերպենի կենդանաբանական այգում ծնվել է օկապիի առաջին ձագը, որը շուտով մահացել է։ Օկապիի առաջին լիարժեք հաջողված բազմացումը ստացվել է 1956 թվականին [[Փարիզ]]ում։ Ներկայումս Էպուլուում ([[Կոնգոյի Հանրապետություն]], [[Կինշասա]]) գործում է հատուկ կայան կենդանի օկապիների որսման համար<ref name="ReferenceA"/>։
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օկապի» էջից