«Հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Thyoid-histology.jpg with File:Thyroid-histology.jpg (by CommonsDelinker because: File renamed: typo).
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10.
== Էպիթելային հյուսվածք ==
 
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
 
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են [[մաշկ]]ի մակերևույթը, բերանի խոռոչը, [[կերակրափող]]ը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է [[գեղձ]]երի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, [[լյարդ]], թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։