«Մասնակից:Արմինե Մարկոսյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 76.
===1967–1973 թվականներ===
[[Պատկեր:Bridge Crossing.jpg|thumb|
1967 թվականի օգոստոսի վերջին արաբ առաջնորդները հանդիպեցին Խարթումում՝ ի պատասխան պատերազմի, քննարկելու արաբական դիրքորոշումն Իսրայելի հանդեպ: Նրանք փոխհամաձայնության եկան, որ Իսրայել պետության հանդեպ չպիտի լինի ոչ ճանաչում, ոչ խաղաղություն, ոչ բանակցություն՝ այսպես կոչված «երեքը ոչ»<ref name="SIS: President Mubarak Interview with Israeli TV">{{cite web|url=http://www.sis.gov.eg/En/Politics/Presidency/President/Interview/000001/0401050300000000000154.htm |title=President Mubarak Interview with Israeli TV |accessdate=4 March 2007 |date=15 February 2006 |publisher=Egyptian State Information Service |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20070928001621/http://www.sis.gov.eg/En/Politics/Presidency/President/Interview/000001/0401050300000000000154.htm |archivedate=28 September 2007 }}</ref>:
Տող 86.
====Եգիպտոս====
[[Պատկեր:Begin, Carter and Sadat at Camp David 1978.jpg|right|thumb|
Ուշ 1970-ականների Դավթի ճամբարի համաձայնությունից հետո Իսրայելն ու Եգիպտոսը 1979 թվականի մարտին խաղաղության պայմանագիր ստորագրեցին: Դրանով Սինայ թերակղզին վերադարձվեց Եգիպտոսին, իսկ Գազայի հատվածը մնաց Իսրայելի տիրապետության տակ՝ հետագայում Պաղեստին պետության մեջ ընդգրկվելու նպատակով: Համաձայնությունը նաև ազատ անցում ապահովեց Իսրայելի համար Սուեզի ջրանցքում, իսկ Տիրանի նեղուցն ու Աքաբայի ծովածոցը միջազգային ջրային տարածքներ ճանաչվեցին:
====Հորդանան====
1994 թվականի հոկտեմբերին Իսրայելն ու Հորդանանը խաղաղության համաձայնագիր կնքեցին, որն ամրագրում էր փոխադարձ համագործակցություն, թշնամանքին վերջ տալ, Իսրայելա-հորդանանյան սահմանի ամրագրում և մի շարք այլ հարցերի լուծումներ: Հակամարտությունը կողմերի վրա 18.3 մլրդ դոլար էր արժեցել: Համաձայնագրի ստորագրումը սերտորեն կապված է նաև Իսրայելի և Պաղեստինի ազատագրական կազմակերպության միջև խաղաղություն հաստատելու ջանքերի հետ: Այն ստորագրվեց 1994 թվականի հոկտեմբերի 26-ին Արաբայի հարավային սահմանին, և Հորդանանը դարձավ Իսրայելի հետո խաղաղության համաձայնություն կնքած երկրորդ արաբական երկիրը (Եգիպտոսից հետո):
====Իրաք====
Իսրայելն ու Իրաքը 1948 թվականից սկսած անողոք թշնամիներ էին: Իրաքը զորք ուղարկեց 1948 թվականի Արաբա-իսրայելական պատերազմին մասնակցելու, իսկ ավելի ուշ սատարեց Եգիպտոսին ու Սիրիային՝ 1967 թվականի Վեցօրյա և 1973 թվականի Յոմ Կոպպուրի պատերազմների ժամանակ:
1981 թվականի հունիսին Իսրայելը Օպերա օպերացիայով հարձակվեց և ավերեց Իրաքի նորակառույց միջուկային օբյեկտները:
1991 թվականի Ծոցի պատերազմի ժամանակ Իրաքը 39 Սկուդ տեսակի հրթիռներ արձակեց Իսրայելի վրա՝ հուսալով միավորել արաբական աշխարհն ընդդեմ Քուվեյթն ազատագրել ցանկացող կոալիցիայի: Միացյալ Նահանգների հանձնարարականով՝ Իսրայելը չպատասխանեց հարձակմանը՝ ավելի մեծ պատերազմից խուսափելու համար:
====Լիբանան====
1970 թվականին, քաղաքացիական երկար պատերազմից հետո, Հուսեյն թագավորը Հորդանանից արտաքսեց Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը: 1970 թվականի սեպտեմբերը արաբական պատմության մեջ հայտնի է որպես Սև սեպտեմբեր, որը երբեմն կոչում են նաև «ցավալի իրադարձությունների դարաշրջան»: Դա յան ամիսն էր, երբ Հորդանանի հաշմիթյան թագավոր Հուսեյնը փորձ արեց վերացնելու պաղեստինյան կազմակերպությունների ինքնավարությունն ու երկրի վրա իր միապետությունը վերականգնելու<ref>Shlaim. Avi. ''Lion of Jordan; The life of King Hussein in War in Peace'', 2007, pg. 301.</ref>: Բռնության արդյունքում տասհազարավոր մարդիկ մահացան՝ մեծամասամբ պաղեստինցիներ<ref>Massad, Joseph Andoni. "Colonial Effects: The Making of National Identity in Jordan", pg. 342.</ref>: Զինված հակամարտությունը տևեց մինչև 1971 թվականի հուլիս՝ ավարտվելով ՊԱԿ-ի և հազարավոր պաղեստինցիների՝ դեպի Լիբանան արտաքսումով: ՊԱԿ-ը Լիբանանից սկսեց գրոհել Իսրայելի վրա: 1978 թվականին Իսրայելն իրագործեց Լիթանիի օպերացիան, որի ժամանակ Հարավային Լիբանանի ուժերի հետ ՊԱԿ-ին ստիպեց նահանջել Լիթանի գետի հյուսիս: 1981 թվականին Իսրայելի և ՊԱԿ-ի միջև մեկ այլ հակամարտություն բռնկվեց, որն ավարտվեց զինադադարի համաձայնագրով, որը չլուծեց հակամարտության առանցքը: 1982 թվականի հունիսին Իսրայելը նվաճեց Լիբանանը: Երկու ամսվա ընթացքում ՊԱԿ-ը համաձայնվեց դուրս գալ այնտեղից:
1983 թվականի մարտին Իսրայելն ու Լիբանանը զինադադարի համաձայնագիր ստորագրեցին: Ինչևէ, Սիրիան ճնշում գործադրեց նախագահ Ամինե Գեմայելիի հանդեպ՝ չեղարկելու 1984 թվականի մարտի հրադադարը: Մինչև 1985 թվականը Իսրայելը դուրս բերեց իր ուժերը՝ Լիբանանի հարավային հատվածից 15կմ լայնությամբ, որից հետո հակամարտությունը դանդաղ ընթացք ստացավ՝ երկկողմանի համեմատաբար փոքրաթիվ զոհերով: 1993 և 1996 թվականներին Իսրայելը մեծածավալ օպերացիաներ իրականացրեց Հըզբոլլահի շիա աշխարհազորայինների դեմ, որոնք հրատապ վտանգ էին դարձել: 2000 թվականի մայիսին Էհուդ Բարաքի նորընտիր կառավարությունը լիազորեց Յարավային Լիբանանից ուժերը դուրս բերելը՝ ժամանակից շուտ կատարելով նախընտրական խոստումը: Հապշտապ դուրսբերումը հանգեցրեց Հարավային Լիբանանի բանակի անհապաղ փլուզման.դրա շատ անդամներ ձերբակալվեցին կամ փական Իսրայել:
====Պաղեստինցիներ====
1970-ականներին մի շարք մեծածավալ միջազգային ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան՝ ներառյալ Լոդ օդանավակայանի ջարդը և Մյունխենի Օլիմպիականի ջարդը 1972-ին, Էնթեբեի առևանգումը 1976-ին, երբ ավելի քան 100 հրեաներ գերի ընկան ու պահվեցին Ուգանդայում:
1987 թվականի դեկտեմբերին սկսվեց Առաջին ինտիֆադան: Առաջին ինտիֆադան պաղեստինյան զանգվածային ապստամբություն էր պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարման դեմ<ref>"Uprising by Palestinians against Israeli rule in the West Bank and Gaza Strip territories", Intifada, Microsoft Encarta.</ref>: Ապստամբությունը սկսվեց Խաբալիայի փաստականների ճամբարում և արագ տարածվեց Գազայի և Արևմտյան ափի շրջաններում: Պաղեստինյան գործողություններն ընդգրկում էին քաղաքացիական անհնազանդությունից մինչև բռնություն: Բացի ընդհանուր գործադուլներից՝ բոյկոտ հայտարարվեց իստայելական ապրանքների, գրաֆիտիի ու բարիկադների հանդեպ, Իսրայելի պաշտպանության ուժերի վրա քար նետելու պաղեստինյան ցույցերը միջազգային ուշադրություն հրավիրեցին Ինտիֆադայի վրա: Իսրայելի բանակի ծանր պատասխանը ցույցերին՝ կենդանի զենքով, ծեծով ու զանգվածային ձերբակալություններով, միջազգային դատապարտման արժանացավ: ՊԱԿ-ը, որ մինչ այդ Իսրայելի կողմից երբևէ չէր ճանաչվել որպես պաղեստինյան ժողովրդի ներկայացուցիչ, հաջորդ տարի հրավիրվեց խաղաղության բանակցությունների, որից հետո ճանաչեց Իսրայելն ու հրաժարվեց ահաբեկչությունից:
[[Պատկեր:Bill Clinton, Yitzhak Rabin, Yasser Arafat at the White House 1993-09-13.jpg|thumb|
1993 թվականի կեսերին Իսրայելի ու պաղեստինցիների ներկայացուցիչները հավաքվեցին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ խաղաղության բանակցությունների: Արդյունքում 1993-ի սպետեմբերին Իսրայելն ու ՊԱԿ-ը կնքեցին Օսլոյի համաձայնագիրը՝ հայտնի որպես ''Սկզբունքների հայտարարություն'' կամ Օսլո I: Իսրայելը կողմնակիորեն ճանաչեց ՊԱԿ-ը որպես պաղեստինցի ժողովրդի օրինական ներկայացուցիչ, իսկ ՊԱԿ-ը ճանաչեց Իսրայել պետության գոյության իրավունքը և հրաժարվեց ահաբեկչությունից, բռնությունից ու Իսրայելը վերացնելու իր ցանկությունից:
Օսլո II համաձայնագիրը ստորագրվեց 1995-ին և մանրամասն ներկայացրեց Արևմտյան ափի բաժանումը A, B և C հատվածների: A հատվածը պաղեստինցի քաղաքացիականների ամբողջական վերահսկողության տակ էր, և պաղեստինցիները պատասխանատու էին նաև ներքին անվտանգության համար: Օսլոյի համաձայնագրերը Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների կարևոր փաստաթղթեր են:
===2000–2005 թվականներ===
|