«Մերի Ասթոր»–ի խմբագրումների տարբերություն

ամերիկացի դերասանուհի
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Դերասան}}'''Մերի Ասթոր''' ({{lang-en|Mary Astor}}, ի ծնե անուն՝ '''Լյուսիս Վասկոնսելլոս Լանգհանկե'''...»:
(Տարբերություն չկա)

17:06, 27 Մայիսի 2020-ի տարբերակ

Մերի Ասթոր (անգլ.՝ Mary Astor, ի ծնե անուն՝ Լյուսիս Վասկոնսելլոս Լանգհանկե (անգլ.՝ Lucile Vasconcellos Langhanke),մայիսի 3, 1906(1906-05-03)[1][2][3][…], Quincy, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[2][3][4][…], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ, ամերիկացի դերասանուհի[5][6]: Առավել հայտնի է «Մալթայի բազեն» ֆիմում Բրիջիթ Օ'Շոննեսիի դերով (1941):

Մերի Ասթոր
անգլ.՝ Mary Astor
Ծնվել էմայիսի 3, 1906(1906-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրQuincy, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[2][3][4][…] (81 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունվիպասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գրող և դերասանուհի
ԸնտրանիThe Great Lie?
Ծնողներհայր՝ Otto Ludwig Wilhelm Langhanke?[4], մայր՝ Helen Vasconcelles?[4]
Ամուսին(ներ)Kenneth Hawks?, Manuel del Campo?, Franklyn Thorpe? և Thomas G. Wheelock?
Երեխա(ներ)Marylyn Thorpe?[4] և Anthony Paul del Campo?[4]
Պարգևներ և մրցանակներ

Ասթորն իր կարիերան սկսել է 1920-ականների սկզբին, համր կինոյում։ Հնչուն կինոյի արտադրությունից հետո նա տեղափոխվել է այնտեղ, սակայն այդ ուղղությամբ նրա կարիերան գրեթե ավերվել է 1930-ականների կեսերին տեղի ունեցած սկանդալների պատճառով: Աս2որի ծնողները նրան դատի են տվել, ավելի ուշ նա հայտնվել է ամուսնական անհավատարմության մեջ, ինչպես նաև ստիպված է եղել պայքարել նախկին ամուսնու դեմ` դստեր խնամակալության համար: Իր անձնական կյանքում այդ բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո Ասթորը շարունակել է իր հաջող կարիերան և «Մեծ սուտ» ֆիլմի համար ստացել «Օսկար մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» (1941): Նա 7 տարվա պայմանագիր է կնքել Մետրո-Գոլդուին-Մայեր ամերիկյան մեդիաընկերության հետ և շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում, հայտնվել բեմում ընդհուպ մինչև 1964 թվականը՝ իր կարիերայի ավարտը։

Ասթորը հայտնի է որպես հինգ վեպերի հեղինակ: Նրա՝ իր կարիերայի մասին «Կյանքը կինոյում» ինքնակենսագրականը բեսթսելլեր է դարձել (1969), որը նա գրել է իր կարիերայի մասին: 1990 թվականին ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնը նրա մասին գրել է. «Երբ երկու կամ երեք անհատ, որոնք սիրում են կինոն, հավաքվում են միասին, կա միայն մեկ անուն՝ Մերի Ասթոր: Բոլորը համաձայն են, որ այդ դերասանուհու մեջ հատուկ հմայք կար, նրա որակներն այնքան խորն էին, որ իրականում թվում էր, թե նա ամեն ինչ լուսաբանում էր իր փայլուն խաղով»։

Վաղ տարիներ

Մերի Ասթորը, ի ծնե Լյուսիլ Վասկոնսելլոս Լանգհանկե, Օտտո Լյուդվիգ Լանգհանկեի և Հելեն Մարի դե Վասկոսելոսի միակ զավակն էր: Նրա հայրը գերմանացի էր, 1891 թվականին ԱՄՆ է ներգաղթել Գերմանիայից և դարձել քաղաքացի. մայրը ծնվել է Ջեքսոնվիլում և ունեցել է պորտուգալական և իռլանդական արմատներ: Լանգհանկեն և Դե Վասկոսելոսը ամուսնացել են 1904 թվականի օգոստոսի 3-ին Լայոնսում (Ռայս շրջան (Կանզաս)):

Ասթորի հայրը Քուինսի (Իլինոյս) միջնակարգ դպրոցում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ուսուցիչ էր: Հետագայում նա դառնում է փոքր ֆերմեր: Մայրը միշտ ցանկացել է դերասանուհի լինել, սակայն միայն դրամատիկ և հռետորական արվեստ է դասավանդել։ Ասթորը սովորել է տանը և ակադեմիայում, դաշնամուր նվագել սովորել է հորից ամենօրյա պարապմունքների ընթացքում։ Այդ դասերն պետք եկան նրան ապագայում. նա ինքն էր դաշնամուր նվագում «Մեծ սուտ» և «Ինձ հանդիպիր Սենտ Լուիսում» ֆիլմերում։

1919 թվականին Ասթորն իր լուսանկարն ուղարկում է «Motion Picture Magazine» ամսագրին՝ գեղեցկության մրցույթին մասնակցելու համար և կարողանում է դուրս գալ կիսաեզրափակիչ: Երբ Ասթորը 15 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո, քանի որ հայրը դարձել է գերմաներենի ուսուցիչ հանրային դպրոցներում: Այնտեղ սկսում է դրամատիկական արվեստի դասեր ստանալ և մասնակցել սիրողական թատրոնների բեմադրություններին: Հաջորդ տարի նա կրկին իր լուսանկարը ուղարկում է «Motion Picture Magazine» ամսագրին՝ այս անգամ անցնելով եզրափակիչ, որից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում գեղեցկության ազգային մրցույթում: Ասթորի դերասանական կարիերան սկսելու համար ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորք, և 1920-ի սեպտեմբերից մինչև 1930-ի հունիս հայրը ղեկավարում է դստեր կարիերայի հետ կապված բոլոր գործերը:

Մանհեթենի լուսանկարիչ Չարլզ Ալբինը տեսնում է Ասթորի լուսանկարը և խնդրում անհավանական աչքերով և երկար, շագանակագույն մազերով երիտասարդ աղջկան իր համար որպես մոդել հանդես գա: Ալբինի այս նկարները նկատում է «Famous Players-Lasky»-ից Հարի Դյուրանտը, և Լյուսիսը վեցամսյա պայմանագիր է կնքում «Paramount Pictures»-ի հետ: Paramount Pictures-ի գլխավոր տնօրեն Ջեսի Լասկիի, կինոարտադրող Լուելա Փարսոնսի և պրոդյուսերի միջև բանակցությունների ընթացքում Լյուսիլ Լանգհանկեի անունը որոշվում է փոխել և դարձնել Մերի Ասթոր:

Կարիերան համր կինոյում

 
Աստորի լուսանկարը, որը հրապարակվել է 1924 թվականին Stars of the Photoplay - ում ։

Կինոյում առաջին փորձերին Ասթորին ուղարկում է Լիլիան Գիշը, որը տպավորվել էր աղջկա արտահայտչականության վրա, թե ինչպես էր Շեքսպիր կարդում[7]։ Նրա դեբյուտը կայացել է մի ֆիլմում (1921), սակայն վերջնական մոնտաժի մեջ դրանք չեն պահպանվել։ Paramount-ը թույլ է տվել պարզեցնել Ասթորի պայմանագիրը, որից հետո նա հայտնվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում, որոնք նկարահանվել են հայտնի ֆիլմերի հիման վրա: Քննադատների ուշադրությունը նա գրավել է «Աղքատ աղախին» կարճամետրաժ ֆիլմում երկու դեր խաղալով (1921)։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է «Ջոն Սմիթը» (1922): 1923 թվականին նա և նրա ծնողները տեղափոխվել են Հոլիվուդ։

Տարբեր ստուդիաներում մի քանի գլխավոր դերերում հայտնվելուց հետո Paramount-ը նրա հետ մեկ տարվա պայմանագիր է կնքում՝ բարձրացնելով հոնորարը շաբաթական մինչև 500 դոլարի։ Այնուհետև նա կրկին նկարահանվում է մի քանի ֆիլմերում, որից հետո Ջոն Բերիմորը տեսնում է նրա լուսանկարն ամսագրում և ցանկանում է, որ Ասթորը հայտնվի իր նոր ֆիլմում: Նա ժամանակավորապես միանում Է «Warner Bros»-ին և նկարահանվում «Գեղեցիկ Բրամմել» ֆիլմում» (1924): Ջոն Բերիմորը հետևում է երիտասարդ դերասանուհուն, սակայն նրանց շփումը խիստ սահմանափակված էր աղջկա ծնողների կողմից, ովքեր միայնակ չէին թողնում նրանց, Ի վերջո, Մերին տասնյոթ տարեկան էր և անչափահաս: Այնուամենայնիվ, զույգին երբեմն հաջողվում էր առանձնանալլ, երբ Բերիմորը Մերիին համոզում էր, որ դերասանական վարպետության իր դասերը առանձնանալ են պահանջում։ Նրանց գաղտնի հարաբերությունները ավարտվում են Մերիի ծնողների մշտական վերահսկողության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Բերիմորը ծանոթանում է Դոլորես Կոստելլոյի հետ, որը Ասթորի կոլեգան էր, ում հետ էլ նա հետագայում ամուսնանում է: 1925 թվականին Ասթորի ծնողները հոլիվուդյան բլուրներում մավրիտանական ոճով առանձնատուն են գնում: Այս տանը Լանգհանկեներն ապրում են իրենց դստեր հոնորարների հաշվին՝ նրան փաստացի կալանքի տակ պահելով։ Առանձնատունը բազմաթիվ վերակառուցումներ է կրել, սակայն մինչ օրս պահպանվել է։ Նախքան Լանգհանկեների ընտանիքը գնելը այն վարձակալել է Չարլի Չապլինը:

 
Մերի Ասթորն արգենտինական ամսագրի համար. 1931 թ.

Ասթորի ծնողները թեոսոֆիստներ չէին, թեպետ շատ բարեկամական էին Մերի Հոթչեների և նրա ամուսնու՝ Հարրիի հետ, ովքեր այս շարժման անդամներ էին: 19 տարեկանում նա արդեն հոգնել է իր հոր մշտական ֆիզիկական և հոգեբանական բռնությունից, ինչպես նաև նրա ֆինանսական վերահսկողությունից: Եվ, ինչպես հետո ինքն էր պատմում իր հիշողություններում, բացում է իր ննջասենյակի պատուհանը և փախչում հոլիվուդյան հյուրանոցներից մեկը։ Ասթորը լիարժեք վերահսկողություն չի ստացել իր եկամուտների նկատմամբ մինչև 26 տարեկան դառնալը, որից հետո ծնողները նրան դատի են տվել՝ հայտարարելով, որ աղջիկը հրաժարվել է վճարել իր օգնությամբ ձեռք բերված իրենց տան համար, ինչպես նաև օգնել նրանց իրենց ամենօրյա ծախսերում: Արդյունքում դատարանը վճռում է, որ դերասանուհին ծնողներին պետք է ամսական 100 դոլար վճարի, իսկ նրանց առանձնատունը պետք է վաճառվի: 1930-ական թվականների սկզբին Օտտո Լանգհանկեն աճուրդի է հանել առանձնատունը՝ հույս ունենալով նրա համար ստանալ ավելի քան 80 000 դոլար, սակայն արդյունքում առանձնատունը վաճառվել է 25 000 դոլարով:

Ասթորը շարունակել է նկարահանվել տարբեր կինոստուդիաների ֆիլմերում: Երբ 1925 թվականին նրա պայմանագիրը «Paramount» -ի հետ ավարտվում է, նա պայմանագիր է կնքում «Warner Bros.»-ի հետ։ Ի թիվս բազմաթիվ ֆիլմերի, ևս մեկ համատեղ աշխատանք է եղել Ջոն Բերիմորի հետ (1926): 1926 թվականին նա դարձել է WAMPAS-ի երիտասարդ աստղերից մեկը Մերի Բրայանի, Դոլորես Կոստելոյի, Ջոան Քրոուֆորդի, Դոլորես դել Ռիոյի, Ջանեթ Գեյնորի և Ֆեյ Ռեյի հետ միասին: «Fox Film»- ի հետ պայմանագրով նա նկարահանվում է «Սպանել հագնված» (1928) ֆիլմում, որը շատ դրական արձագանքներ է ստանում: Նույն թվականին Ասթորը նկարահանվում է «Մաքուր մարտինի» երգիծական ֆիլմում (1928): Երբ նրա պայմանագիրը «Warner Bros.»-ի հետ ավարտվում է, նա Fox - ի հետ է պայմանագիր կնքում՝ շաբաթական 3750 դոլար աշխատավարձով: 1928 թվականին Ասթորն ամուսնանում է պրոդյուսեր Քենեթ Հոուքսի հետ։ Ամուսինը նրան Packard ավտոմեքենա է նվիրում որպես հարսանեկան նվեր, և զույգը տեղափոխվում է Լոս Անջելոս Բևերլի Հիլզ: Քանի որ կինոարդյունաբերությունը սկսում է տեղափոխվել ձայնային կինո, Fox-ը նրան հնարավորություն է տալիս դրսևորել իրեն այս ոլորտում, սակայն պարզվում է, որ Ասթորի ձայնը ցածր է: Թեև, հավանաբար, դա եղել է վաղ ձայնային սարքավորումների և տեխնիկների անփորձության պատճառով: Արդյունքում ստուդիան խզում է պայմանագիրը նրա հետ, և Ասթորը մնում է առանց աշխատանքի:

Նոր սկիզբ

 
Դերասան Կլարկ Գեյբլի հետ «Կարմիր փոշի» ֆիլմում (1932):

Ասթորը մշակում է ձայնը, ազատ ժամանակ երգում, սակայն ֆիլմում դերեր նրան այդպես էլ չէին առաջարկում։ Դերասանուհու կարիերան նոր խթան է ստանում նրա ընկերուհու՝ Ֆլորենս Էլդրիջի շնորհիվ (Ֆրեդրիկ Մարչի կինը), որին Մերին շատ էր վստահում: Էլդրիջը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Majestic» թատրոնում պետք է գլխավոր դեր խաղար թատերական մի ներկայացման մեջ և Ասթորին խորհուրդ է տալիս երկրորդական դեր խաղալ: Ներկայացումը հաջողություն է ունենում, և նրա ձայնը հավանում են: Նա երջանիկ էր կրկին վերադառնալ աշխատանքի, սակայն երջանկությունը երկար չի տևում: 1930 թվականի հունվարի 2-ին, «Որոշ մարդիկ վտանգավոր են» ֆիլմի տեսարանների նկարահանման ժամանակ նրա ամուսինը՝ Քենեթ Հոուքսը, զոհվում է Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։ Ամուսնու մահվան լուրը ցնցում է Ասթորին և բեմադրության մեջ նրան փոխարինում է Դորիս Լլոյդը: Ասթորը որոշ ժամանակ ապրում է Էլդրիջի բնակարանում: Բայց շուտով նա իր առաջին ձայնասկավառակն է ներկայացնում (1930), որտեղ գլխավոր դերերից մեկը խաղում էր նրա ընկերը՝ Ֆրեդրիկ Մարչը: Այն ժամանակ, երբ Ասթորի համբավն աճում էր, նրա անձնական կյանքում դժվարություններ էին տեղի ունենում: Եվս մի քանի ֆիլմերում աշխատելիս նա տառապում էր ամուսնու մահվան պատճառով կրած շոկից, ինչի հետևանքով նրա մոտ նյարդային նոպաներ էին տեղի ունենում: Մի քանի ամսիս շարունակ Ասթորն այցելում է հոգեբան, դոկտոր Ֆրանկլին Տրոպին, ում հետ նա ամուսնանում է 1931 թվականի հունիսի 29-ին:

1932 թվականի մայիսին Տրոպը զբոսանավ է գնում և ուղևորվում են Հավայան կղզիներ, որտեղ Ասթորը պլանավորում էր երեխա ունենալ օգոստոսին, սակայն երեխան ծնվում է հունիսին՝ Հոնոլուլուում: Աղջկան անվանում են Մերիլին Հաուլի Տրոպ (անգլ.՝ Marylyn Hauoli Thorpe), որը Մերիի և Ֆրանկլինի անունների համադրություն է, իսկ երկրորդ անունը հավայան ծագում ունի։ Երբ վերադառնում են Հարավային Կալիֆորնիա, Ասթորը գլխավոր դերի առաջարկ է ստանում «Կարմիր փոշին» (1932) ֆիլմում: 1932 թվականի վերջին Ասթորը պայմանագիր է կնքում Warner Bros.-ի հետ:

Դժբախտ ամուսնության մեջ գտնվող Ասթորը որոշում է ընդմիջում անել իր կարիերայում և 1933 թվականին միայնակ է վերադառնում է Նյու Յորք։ Այնտեղ նա վայելում աշխարհիկ կյանքը, որի ընթացքում նա հանդիպում է մի դրամատուրգի: Նրան միջև սիրավեպ է սկսում, որի մասին նա գրել է իր անձնական օրագրում:

Սկանդալներ

 
Ասթորը դստեր՝ Մերիլին Հաուլի Տրոպի և որդու՝ Տոնո դել Կամպոյի հետ. 1944 տարի:
 
«Ֆիեստա». 1947թ.

1936 թվականի դատական գործընթացները մամուլի ուշադրությունը կրկին գրավում են Ասթորի վրա: Դոկտոր Ֆրանկլին Տրոպից նա բաժանվում է 1935 թվականի ապրիլին, որից հետո երկար ժամանակ դատվել է նրա հետ իրենց չորս տարեկան դստեր՝ Մերիլինի նկատմամբ խնամակալության իրավունքի համար։ Տրոպը սպառնում էր դատարանում դատական լսումների ժամանակ օգտագործել Ասթորի անձնական օրագիրը, որտեղ խոսվում էր բազմաթիվ հայտնի մարդկանց, այդ թվում՝ Ջորջ Կաուֆմանի հետ նրա կապերի մասին: Պաշտոնապես օրագիրը դատական լսումների ընթացքում չի ներկայացվում, սակայն անընդհատ խոսում են Տրոպն ու փաստաբանները: Հետագայում, երբ օրագիրը գողանում են, Ասթորը խոսում է դրա գոյության մասին: Նա խոստովանում է նաև Կաուֆմանի հետ հարաբերությունների մասին:

Միջին տարիներ

Այդ ընթացքում Ասթորը կախում ուներ ալկոհոլից։ Նա իր ալկոհոլիզմի մասին խոսել է դեռևս 1930-ական թվականներին, սակայն դա երբեք չի խանգարել նրա աշխատանքային գրաֆիկին: Բայց հետո Ասթորը խոստովանում իր թուլությունը և 1949-ին բուժման է գնում ալկոհոլիզմի դեմ պայքարի համար:

1951 թվականին Ասթորը հուսահատված զանգահարում իր բժշկին և ասում, որ չափազանց շատ քնաբեր է ընդունել։ Նա տեղափոխում են հիվանդանոց, իսկ ոստիկանությունը գալիս է այն եզրակացության, որ դերասանուհին փորձել է ինքնասպան լինել, քանի որ դա երկու տարվա ընթացքում արդեն երրորդ գերդոզավորումն է, ինչի արդյունքում այդ պատմությունը դարձել է թերթերի վերնագիր: Դերասանուհին պնդում է, որ դա դժբախտ պատահար էր:

 
Փոթորիկ (ֆիլմ). 1937թ.

Նույն տարում դերասանուհին մտնում է «Անանուն հարբեցողների» հասարակություն և ընդունում կաթոլիկություն: Ասթորին քահանա Փիթեր Սայքլիքն առաջարկում է որպես թերապիա գիրք գրել իր փորձի մասին։ Այդ ժամանակ նա հեռանում է իր չորրորդ ամուսնուց՝ Թոմաս Ուիլոկից, որի հետ ամուսնացել է Սուրբ ծնունդին՝ 1945 թվականին, բայց պաշտոնապես նրանք բաժանվել են միայն 1955 թվականին:

1952 թվականին Ասթորին գլխավոր դեր են առաջարկում «Կկուի ժամանակը» բեմադրությունում, որը հետագայում էկրանավորվել է «Ամառ» (1955) վերնագրով։ Ասթորն այդ բեմադրությամբ շրջագայում է մինչև 1953 թվականի մայիսը։ Հյուրախաղերից հետո նա չորս տարի ապրում է Նյու Յորքում՝ աշխատելով թատրոնում և հեռուստատեսությամբ։

Ասթորի հեռուստատեսային դեբյուտը տեղի է ունեցել «Քրաֆտի հեռուստատեսային թատրոն» - ի համար «Բացակայող տարիներ» (1954) էպիզոդում: Հետագա տարիներին նա հաճախ հայտնվում է հեռուստատեսությունում և մասնակցում է խոշոր նախագծերում:

 
«Մեծ սուտ» ֆիլմը.Մերի Ասթորը Սանդրա Կովակի դերում.(1941)

Մերի Ասթորը Բրոդվեյում կրկին խաղում է «Սթարկրոսի պատմությունը» (1954) բեմադրությունում, սակայն նրա ձախողումից հետո Հարավային Կալիֆորնիա է վերադառնում 1956 թվականին: Այդ ժամանակ նա շարունակում է «Դոն Ժուանը դժոխքում» հաջող թատերական շրջագայությունը Ագնես Մուրհեդի ղեկավարությամբ, որտեղ գլխավոր դերը կատարել Է Ռիկարդո Մոնտալբանը:

 
«Մալթայի բազե». 1941թ.

Ասթորի ինքնակենսագրականը հրատարակվել է 1959 թվականին՝ մի օրում դառնալով սենսացիա և բեսթսելլեր։ Դա Սայքլիկի հոր աշխատանքի արդյունքն էր, որը նրան խորհուրդ էր տվել գիրք գրել: Գրքում նա պատմում է իր անհանգիստ անձնական կյանքի, ծնողների, ամուսնությունների, սկանդալների, ալկոհոլիզմի դեմ պայքարի և իր կյանքի այլ դրվագների մասին: Սակայն Ասթորը չի գրել կինոարդյունաբերության և իր կարիերայի մասին։ 1969 թվականին լույս է տեսել նրա երկրորդ կենսագրությունը՝ «Կյանքը կինոյում», որտեղ նա արդեն մանրամասն պատմել է իր կարիերայի մասին։ Այս գիրքը, ինչպես և առաջինը, դառնում է բեսթսելլեր: Ասթորը նաև փորձել է իրեն գեղարվեստական գրականության մեջ՝ գրելով «Անհավանական Չառլի Կարե» (1963), «Օ'Կոնոր» (1964), «Ցտեսություն, Դարլինգ, երջանիկ եղեք» (1965), «Քեյթի կերպարը» (1966) վեպերը, որոնք թարգմանվել են գերմաներեն:

Վերջին տարիներ և մահ

1964 թվականին ճանապարհորդելուց հետո Մերի Աստորը լքում է Մալիբուի տունը, որտեղ զբաղվում էր այգեգործությամբ և աշխատում իր երրորդ վեպի վրա, որպեսզի նկարահանվի իր վերջին ֆիլմում։ Նրան առաջարկում են Ջուել Մեյհյուի ոչ մեծ, բայց առանցքային դերը «Հանգիստ, հանգիստ, քնքուշ Շառլոտա» ֆիլմում, որի գլխավոր դերը խաղացել է նրա ընկերուհին՝ Բեթ Դեյվիսը: Նրա մասնակցությամբ եզրափակիչ տեսարանի նկարահանումներն անցկացվում են Լուիզիանայի պլանտացիայում՝ Սեսիլ Կելլաուեյի հետ: Իր «Կյանքը կինոյում» գրքում Ասթորը նկարագրել է իր դերն այս ֆիլմում, որպես «մահվան սպասող ծեր կին»։ Նա նաև որոշում է, որ դերը կլինի իր «կարապի երգը» կինոյում։

Ավարտելով իր 45-ամյա կարիերան և նկարահանվելով 109 լիամետրաժ ֆիլմերում, նա մտնում Է ԱՄՆ կինոդերասանների գիլդիա և թոշակի անցնում: Ավելի ուշ նա տեղափոխվում է Կալիֆորնիա՝ Վելլի, որտեղ ապրում է որդու՝ Տոնո դել Կամպոյի (ծնվ. 1939 թվականին մեքսիկացի մոնտաժողի հետ ամուսնությունից) և նրա ընտանիքի հետ մինչև 1971 թվականը։ Այդ նույն տարում նրա մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ են առաջանում և տեղափոխվում է ծերերի բնակության համար նախատեսված «Motion Picture & Television Country» համալիր, որը կառուցվել էր Վուդլենդ Հիլզում կինոյի և հեռուստաինդուստրիայի վետերանների համար: Այնտեղ նա ապրում էր իր սեփական փոքրիկ քոթեջում: Թոշակի անցնելուց մի քանի տարի անց Ասթորին հրավիրում են նկարահանվել Բրաունլոուի ևս մեկ վավերագրական ֆիլմում:

 
Մերի Ասթորի գերեզմանը Սուրբ Խաչ գերեզմանոցում

Մերի Ասթորը մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 25-ին, 81 տարեկան հասակում, շնչառական անբավարարությունից առաջացած թոքերի լայնացումից։ Մահվան ժամանակ նա որպես հիվանդ է եղել «Motion Picture & Television Country» համալիրի հոսպիտալում։ Դերասանուհուն հուղարկավորել են Կալվեր Սիթիի Սուրբ Խաչ գերեզմանատանը։

Կինոարտադրության զարգացման գործում ունեցած ավանդի համար Մերի Ասթորն Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել: Նրա համարն է 6701:

Նրան է պատկանում արտահայտությունը.

Դերասանի կյանքի հինգ փուլ կա. 1. Ո՞վ է Մերի Ասթորը. 2. Մերի Ասթորի ընկալում. 3. Մերի Ասթորը որպես անհատականություն. 4. Տվեք մեզ  երիտասարդ Մերի Ասթորին. 5. Ինչպիսի՞ն է Մերի Ասթորը:  

Ֆիլմագրություն


Մատենագրություն

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում
1959 Իմ պատմությունը. Ինքնակենսագրություն My Story: An Autobiography
1963 Անհավանական Չարլի Կարե The Incredible Charlie Carewe
1964 О’Կոննոր The O’Conners
1965 Ցտեսություն, Դարլինգ, երջանիկ եղեք Goodbye Darling, Be Happy
1966 Քեյթի կերպարը The Image of Kate
1968 Շաբաթ անունով մի փոքրիկ տեղ A Place Called Saturday
1969 Կյանքը կինոյում Life On Film

Պարգևներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Lundy D. R. The Peerage
  5. Thomas, Bob (September 26, 1987). «Maltese Falcon star Astor dies at 81». The Salina Journal. Kansas, Salina. էջ 8. Վերցված է February 20, 2016-ին – via Newspapers.com.  
  6. «Mary Astor Not Actress by Accident; Career Planned». The Montana Standard. Montana, Butte. August 24, 1936. էջ 5. Վերցված է February 20, 2016-ին – via Newspapers.com.  
  7. http://www.tcm.com/this-month/article/1042501%7C0/Silent-Stars-Mondays-in-November.html

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ասթոր» հոդվածին։