'''Գոմել''' ({{lang-be|'''Гомель'''}}), քաղաք [[Բելառուս]]ում: Նույնանուն մարզի և շրջանի վարչական կենտրոնն է, բնակչության թվով երկրում երկրորդ խոշոր բնակավայրը մայրաքաղաք [[Մինսկ]]ից հետո<ref>
}}</ref>: [[2020 թվական]]ի [[հունվարի 1]]-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 510 300<ref name="belstat2020">{{cite web |url=http://gomel.belstat.gov.by/ofitsialnaya-statistika/sotsialnaya-sfera/demografiya_2/osnovnye-pokazateli-za-period-s-__-po-____gody_3/chislennost-naseleniya-po-raionam/ |title=Численность населения по г. Гомелю и районам (на начало года, человек) |accessdate=2017-03-26 |archiveurl=https://web.archive.org/web/20170326230348/http://gomel.belstat.gov.by/ofitsialnaya-statistika/sotsialnaya-sfera/demografiya_2/osnovnye-pokazateli-za-period-s-__-po-____gody_3/chislennost-naseleniya-po-raionam/ |archivedate=2017-03-26 |deadlink=yes }}</ref>: Գտնվում է Բելառուսի Հանրապետության հարավարևելյան մասում, [[Սոժ]] գետի ափին, Մինսկից 302 կմ դեպի հարավ-արևելք, [[Բրեստ]]ից 534 կմ դեպի արևելք, Մոգիլյովից 171 կմ դեպի հարավ, [[Բրյանսկ]]ից 237 կմ դեպի արևմուտք, [[Չեռնիգով]]ից 111 կմ դեպի հյուսիս, [[Մոսկվա]]յից 567 կմ դեպի հարավ-արևմուտք: Տրանսպորտային կարևոր հանգույց է, արդյունաբերական խոշոր կենտրոն. զարգացած են հատկապես մեքենաշինական, էլեկտրատեխնիկական, քիմիական և սննդի արդյունաբերությունը:
== Պատմություն ==
Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է [[1142 թվական]]ին, քաղաքի կարգավիճակ է ստացել 1670-ին</ref><ref>Alexander Rogatschewski: Das Magdeburger Recht auf dem heutigen Territorium Rußlands: Forschungsstand und Forschungsperspektiven // Rechts- und Sprachtransfer in Mittel- und Ostmitteleuropa. Sachsenspiegel und Magdeburger Recht. Internationale und interdisziplinäre Konferenz in Leipzig vom 31. Oktober bis 2. November 2003. (Ivs Saxonico-Maidebvrgense In Oriente. Bd. 1) / editors von E. Eichler und H. Lück. Berlin, Walter de Gruyter. 2008. ISBN 978-3-89949-428-0. стр. 207–287.</ref>: Երկար ժամանակաշրջան գտնվել է [[Լիտվա]]յի մեծ իշխանության կազմում: [[1772 թվական]]ին՝ [[Ռեչ Պոսպոլիտա]]յի բաժանման ժամանակ անցել է [[Ռուսաստան]]ին, [[19-րդ դար]]ի կեսերին ընդգրկվել Մոգիլյովի նահանգի կազմի մեջ՝ ունենալով մեծաթիվ հրեա բնակչություն:
[[1939 թվական]]ին քաղաքում ապրում էր 144.169 մարդ, որոնց 44 տոկոսը հրեաներ էին, 29 տոկոսը՝ ռուսներ, 22 տոկոսը՝ բելառուսներ, մնացածը՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ: [[Երկրորդ աշխարհամարտ]]ի նախօրյակին քաղաքում գործում էր 24 [[սինագոգ]]: Գերմանական [[Ֆաշիզմ|ֆաշիստ]]ների տիրապետության շրջանում հազարավոր [[Հրեաներ|հրե]]աներ զոհ գնացին [[հոլոքոստ]]ին: Քաղաքը մեծապես տուժել է նաև [[Չեռնոբիլ]]ի [[ատոմակայան]]ի աղետից, որի հետևանքները դեռևս շարունակում են իրենց զգացնել տալ:
== Քույր քաղաքներ ==
Գոմելը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ<ref>{{cite web |title=Гарады-партнёры|url=http://gomel.gov.by/by/content/economics/vneshneekonomicheskaya-deyatelnost/goroda-partnyery/|website=gomel.gov.by|publisher=Gomel|language=be|accessdate=2020-01-14}}</ref><ref name="Twins">{{Internetquelle |url=http://gomel.gov.by/en/content/economics/vneshneekonomicheskaya-deyatelnost/goroda-partnyery/?sphrase_id=12939 |titel=Partner cities ǀ Gomel city executive committee |werk= |hrsg= |datum= |abruf=2020-04-05}}</ref><ref>{{Internetquelle |url=http://www.gorod.gomel.by/economic/VneshneEconomic/GorodaPartnery.aspx |titel=Города-партнеры |werk= |hrsg= |datum= |abruf=2016-06-15}}</ref>.
{{div col|colwidth=20em}}
*{{դրոշ|Շոտլանդիա}} [[Աբերդին]], Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա<ref>{{cite web|url=http://www.aberdeencity.gov.uk/ACCI/web/site/Tourism/SL/tur_TownTwinning.asp|title=Twinning|publisher=Aberdeen City Council|accessdate=2 March 2008}}</ref><ref>