«Ջոն Քելհուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ {{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված|2020 թվականի մայիսի 25-ին}}
ուղղումներ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ջոն Քոլդվել Քելհունը ծնվել է 1782 թվականի մարտի 18-ին [[Հարավային Կարոլինա]] նահանգի [[Էբիվիլ]] քաղաքում։ Նրա հայրը՝ Պատրիկ Քելհունը, ծնվել է իռլանդական [[Դոնեգոլ]]ում, սակայն մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է գաղութ։ Սկզբում ընտանիքը հաստատվել է Փենսիլվանիայում, որտեղից 1755 թվականին տեղափոխվել է [[Արևմտյան Վիրջինիա]], իսկ մեկ տարի անց՝ Հարավային Կարոլինա։ Պատրիկ Քելհունը զգալիհայտնի անհատականություն էր դարձել գաղութում, մտել է գաղութի, ապա նաև նահանգի Օրենսդիրօրենսդիր ժողովի կազմի մեջ, մասնակցել է [[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում|ԱՄՆ անկախության համար մղվող պատերազմին]]։ 1770 թվականին նա ամուսնացել է Մարտին Քոլդվելի հետ, որը շոտլանդական և իռլանդական արմատներ ունեցող վերաբնակչի դուստրն էր։
 
Ջոն Քելհունը 1802 թվականին ընդունվել է [[Եյլի համալսարան]], որը գերազանցությամբ ավարտել է 1804 թվականին։ Հետագայում նա ուսանել է Լիթչֆիլդի հեղինակավոր իրավաբանական դպրոցում և 1807 թվականին դարձել փաստաբան։ Քելհունի իրավաբանական պրակտիկան բացվել է հայրենի Էբիվիլեում և շուտով հաջողության է հասել իր մասնագիտության մեջ:
 
== Գործունեություն ==
Եղել է [[ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն|ԱՄՆ դեմոկրատական կուսակցության]] ներկայացուցիչ է: 1808 և 1809 թվականներին ընտրվել է Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովում։ 1810-1817 թվականներին [[ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ|Ներկայացուցիչների պալատում]] ներկայացրել է Հարավային Կարոլինան, Ջեյմս Մոնրոյի օրոք՝ 1817-1824 թվականներին, ծառայել է որպես զինվորական նախարար։ Ջոն Քվինսի Ադամսի վարչակազմում 1825-1829 թվականներին եղել է փոխնախագահ։ Էնդրյու Ջեքսոնի օրոք այդ պաշտոնը պահպանել է մինչև 1832 թվականը։
 
Ջեքսոնի հետ առանցքային հարցերի շուրջ տարակարծիք լինելով՝ ինքնակամ հրաժարական է տվել, որպեսզի կարողանա ընտրվել ԱՄՆ Սենատում, որտեղ [[Դենիել Ուեբստեր]]ի և Հենրի Քլեյի հետ ստեղծել է «մեծ եռապետությունը»: Ջոն Թայլերի վարչակազմում 1844-1845 թվականներին զբաղեցրել Է պետքարտուղարի պաշտոնը:
Տող 18.
1832 թվականին պաշտպանել է «նուլիֆիկացիայի» ուսմունքը, որի համաձայն՝ նահանգն իրավունք ուներ իր տարածքում կասեցնել [[ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրությանը]] հակասող ցանկացած դաշնային օրենքի գործողություն:
 
Քելհունը պատմության մեջ մնացել է որպես ստրկության տեսաբան, որի տակ ամուր իրավական հիմնավորում է տվել։ Դեմ էր պետական իշխանության կենտրոնացմանը։ Դաշնային կառավարության կողմից առանձին նահանգների շահերն անտեսելու դեպքում ընդունում էր նրանց սեցեսիայի հնարավորությունը։ Առանձին նահանգների իրավունքների տեսությունը ({{lang-en|state rights theory}}), որն առաջ է քաշել Քելհունը, կարևոր դեր է խաղացել աբոլիցիոնիզմի և ստրկատիրության կողմնակիցների միջև սուր հակամարտության զարգացման գործում, որը հանգեցրել է [[Ամերիկայի քաղաքացիական պատերազմիպատերազմ]]<nowiki/>ի:
 
== Հիշատակ ==
Ջոն Քելհունի պատվին է անվանակոչվել [[Մինեսոտա]]յի Քելհուն լիճը (2018 թվականին վերանվանվել է [[Բդա-Մակա-Սկա]]) և [[Միացյալ Նահանգներ]]ի մի շարք շրջաններ ու բնակավայրեր: [[Եյլի համալսարան]]ի քոլեջներից մեկը, որն անվանվել է Ջոն Քելհունի անունով, 2017 թվականին վերանվանվել է, քանի որ նաՔելհունը նվիրված էր [[Ստրկություն|ստրկատիրության]] գաղափարախոսությանը<ref>{{cite web|title=Йельский университет переименовал колледж после споров о расизме|url=https://www.bbc.com/russian/news-38947755|publisher=BBC Russian|date=12 февраля 2017}}</ref>։
 
== Մատենագիտություն ==