«Ամերիկայի Միացյալ Նահանգներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 475.
== Հայերն ԱՄՆ-ում ==
{{հիմնական|Հայերն ԱՄՆ-ում}}
Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս [[19-րդ դար]]ի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) [[Արևմտյան Հայաստան]]ում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են [[հայ]] երեխաներ։ Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ։ Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ։ Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց [[1915]] թ-ի [[Մեծ Եղեռն|Մեծ եղեռն]]ին։ Այդ բռնություններից ցնցված՝ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ [[Վուդրո Վիլսոն]]ը [[1920]] թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի]] մանդատը, այսինքնայսինքն՝ հայ ժողովրդի հովանավորությունը։ [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրի]] համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը՝ ըստ [[Վուդրո Վիլսոն]]ի, որը [[Արևմտյան Հայաստան]]ի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի [[Սև ծով]] ելքով։ Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը։ ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները։ Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր [[Ամերկոմ]]ը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում։
 
Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է [[1915]] թ-ի [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց Ցեղասպանությանցեղասպանության]] ճանաչման հարցը։ ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև [[Սպիտակի երկրաշարժ|Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին]]։
 
Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո, ապա և 1950-1970-ական թվականներին, երբ [[Մերձավոր Արևելք]]ի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և [[Լիբանան]]ում բռնկեց քաղաքացիական պատերազմ։ Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև [[Հայաստան]]ից մեկնող մեր հայրենակիցները։