«Կատարավոր կոկորդիլոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
Փոքր և դեռահաս կատարավոր կոկորդիլոսների սննդակարգն ավելի շատ է ուսումնասիրվել, քան հասուն առանձնյակներինը։ Խոշոր կոկորդիլոսների ագրեսիվ վարքը, նրանց բնակության վայրերի անհասանելիությունը և արագ անշարժացման համար հանգստացնող միջոցների օգտագործման անարդյունավետությունը դժվարացնում են կատարավոր կոկորդիլոսների ուսումնասիրությունը<ref>Webb, G. J., & Messel, H. (1977). ''Crocodile capture techniques''. The Journal of Wildlife Management.</ref>։ Հասուն կոկորդիլոսների ենթադրյալ սննդակարգի վերաբերյալ տվյալներն ստացվել են հիմնականում հուսալի ականատեսների և գիտական ​​դիտարկումների ապացույցների հիման վրա, այլ ոչ թե ստամոքսի պարունակության մանրամասն ուսումնասիրությամբ<ref name=":19" />։
 
Կատարավոր կոկորդիլոսը սվորաբար որսի է դուրս գալիս [[Մթնշաղ|մթնշաղին]]<ref name=":37">{{Cite web|url=https://australianmuseum.net.au/estuarine-crocodile|title=Estuarine Crocodile, Crocodylus porosus - Australian Museum|publisher=australianmuseum.net.au|accessdate=2017-05-26|lang=en}}</ref>։ Նրա կողմից օգտագործվող որսի մեթոդները փոփոխական են և կարող են տարբերվել այլ կոկորդիլոսներից<ref name=":16" />։ Ի տարբերություն, օրինակ, ճահճային կամ նույնիսկ [[նեղոսյան կոկորդիլոս]]ների, կատարավոր կոկորդիլոսները սովորաբար ցամաքում որս չեն կատարում<ref>{{Cite web|url=https://www.researchgate.net/publication/289942642_On_terrestrial_hunting_by_crocodilians|title=On terrestrial hunting by crocodilians (PDF Download Available)|publisher=ResearchGate|accessdate=2017-05-22|lang=en}}</ref>։ Մակակ-ռեզուսների որս կատարելիս նկատվել է, որ կոկորդիլոսները փորձել են կապկին ջուրը գցել պոչի հարվածով<ref name=":16" />։ Կոկորդիլոսները համեմատաբար փոքրիկ որսը կուլ են տալիս ամբողջությամբ կամ մի քանի խոշոր կտորներով: Շատ իրական կոկորդիլոսների դասական եղանակով՝ կատարավոր կոկորդիլոսները խոշոր ցամաքային կենդանիներին դարանակալում է նրանց ջուր խմելու վայրում՝ ընկղմվելով ջրի մեջ. երբ որսը մոտ է, կոկորդիլոսը հարձակվում է, բռնում նրան ​​և քարշ տալիս ջրի մեջ, որտեղ կենդանու համար ավելի դժվար է դիմադրել: Ընդհակառակը, ջրի մեջ բռնված մեծ ձկանը կոկորդիլոսը հնարավորության դեպքում քաշում է ափ: Ձեռք բերված կենդանուն կոկորդիլոսն սպանում է ծնոտների սեղմման, գլխի հզոր ցնցումների և, այսպես կոչված, «մահաբեր պտույտի» օգնությամբ. ուժեղ պտույտով իր առանցքի շուրջը պտտվելով՝ կոկորդիլոսը զոհին ապակողմնորոշում է ջրի տակ և մասնատում նրա մարմինը ջրի դիմադրության, իր ուժի և մարմնի քաշի շնորհիվ: Կատարավոր կոկորդիլոսի ուժն այնպիսին է, որ նա կարող է իր ծնոտներով ջարդել գոմեշի գանգը կամ մանրացնել ծովային կրիայի կեղևը: Երբ զոհը սատկում է, կոկորդիլոսը պոկում է համապատասխան չափի կտորներ և կուլ տալիս<ref name=":7" /><ref name=":37" /><ref name=":15">{{Cite web|url=http://saltwatercrocodiles.homestead.com/crocodilefeeding.html|title=Crocodile Feeding|publisher=saltwatercrocodiles.homestead.com|archiveurl=https://web.archive.org/web/20160304130258/http://saltwatercrocodiles.homestead.com/crocodilefeeding.html|archivedate=2016-03-04|accessdate=2015-11-25|deadlink=yes}}</ref><ref name=":56">{{Статья|автор=Saurabh Chattopadhyay, Biplab Shee, Biswajit Sukul|заглавие=Fatal crocodile attack|ссылка=https://www.jflmjournal.org/article/S1752-928X(13)00242-4/pdf|язык=en|издание=Journal of Forensic and Legal Medicine|год=2013-11|том=20յում2020|выпуск=8|страницы=1139—1141|issn=1752-928X|doi=10.1016/j.jflm.2013.09.005}}</ref>։ Հագեցած կոկորդիլոսը կարող է սննդի մնացորդը թաքցնել հետագայում ուտելու համար, չնայած դա հաճախ կարող է հանգեցնել նրան, որ լեշերն ուտեն փոքր գիշատիչները, ինչպիսիք են քաղցրահամ ջրերի կրիաները կամ վարանները<ref name=":23">Doody, J. S. (2009). «Eyes bigger than stomach: prey caching and retrieval in the saltwater crocodile, ''Crocodylus porosus''». ''Herpetological Review'' '''40''' (1): 26.</ref>։
 
2018 թվականին անցկացված Կակադու ազգային պարկի կոկորդիլոսների մկանային հյուսվածքի իզոտոպիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 0,85-ից 4,2 մ երկարություն ունեցող կոկորդիլոսները (որոնց 76 %-ն ուներ ավելի քան 2,5 մետր երկարություն, իսկ 44 %-ը՝ ավելի մոտ էր 2,5 մետրին, քան 3 մետրին) կերակրվել են հիմնականում ցամաքային կենդանիներով, մասնավորապես՝ [[Ինտրոդուկցիա (կենսաբանական)|վերաբնակեցված]] [[Վարազ|վարազներով]] և գոմեշներով, որոնք տարբեր պոպուլյացիաներում կարող են կազմել սննդակարգի 53 %-ից մինչև 84 %-ը<ref name=":55" />։