«Սվետլա Բոչվարովա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
1981- 1995 թվականներին աշխատել է Գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության և գյուղատնտեսության կազմակերպման ինստիտուտում որպես գիտաշխատող, 1994-2005 թվականներին եղել է գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգի մենեջեր<ref>[http://sapi.bg/ Система за агропазарна информация — САПИ]</ref>, 2002-2003 թվականներին միաժամանակ եղել է Գյուղատնտեսական ակադեմիայի ագրարային տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, 2003-2005 թվականներին՝ Ագրարային գիտությունների ազգային կենտրոնի գործադիր տնօրեն։
 
2005- 2009 թվականներին Սվետլա Բոչվարովան [[Սերգեյ Ստանիշև]]ի կառավարությունում զբաղեցրել է [[Բուլղարիայի գյուղատնտեսության նախարարություն|գյուղատնտեսության նախարարի]] տեղակալի պաշտոնը:
 
2005-2011 թվականներին եղել է Գյուղատնտեսական ակադեմիայի կառավարման նախագահ։ Գյուղատնտեսական ակադեմիայի պատվավոր դոկտոր է, Բուլղարիայում գիտնականների միության կառավարման անդամ, 2010 թվականից Ռուսաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի<ref>[http://www.ras.ru/win/DB/show_per.asp?P=.id-63645.ln-ru Бочварова Светла Маринова]</ref><ref>[http://www.cnshb.ru/AKDIL/rashn/base/n00335.shtm Бочварова Светла Маринова]</ref>, ինչպես նաև Ռումինիայի ակադեմիայի գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտությունների բաժանմունքի թղթակից-անդամ: Այնուհետև Սվետլան դարձել է «Ինտեր Կոնսուլտ Պլյուս» ընկերության կառավարչի տեղակալ և 2012 թվականին սկսել է դասավանդել Նոր բուլղարական համալսարանում։