«Մելիքգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Կարգավիճակի փոփոխում
Տող 65.
}}
 
'''Մելիքգյուղ''' (հայտնի է եղել նաև որպես ''Մելիքքյանդ'', ''Մելիքքենդի'', ավելի հնում՝ ''Մելիք'', ''Մելիքի գյուղ'' անուններով), գյուղական համայնք [[Հայաստան]]ի [[Արագածոտնի մարզ]]ում։ ՄարզկենտրոնիցՄարզկենտրոն [[Աշտարակ (քաղաք)|Աշտարակ]] քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, [[Ապարան]]ից՝ մոտ 20 կմ հյուսիս-արևելք։ 2008 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղի բնակչությունը 1165 մարդ է։ Սեռային կազմը՝ տղամարդիկ 51%, կանայք՝ 49%։ Գտնվում է ծովի մակարդակից 2184 մետր բարձրության վրա՝ [[Ծաղկունյաց լեռներ]]ի հարավային լանջերին՝ Շողակաթ և [[Թուխմանուկ (լեռնագագաթ)|Թուխմանուկ]] լեռների փեշին։ Գյուղի միջով է հոսում [[Գետուկ (Քասախի վտակ)|Գետուկը]], որը [[Քասաղ (գետ)|Քասախ գետի]] վտակներից է։
 
Գյուղն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Ձմեռները երկար են և ցուրտ, ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առավելագույն միջին ջերմաստիճանը կազմում է 16-18 °C, իսկ նվազագույնը՝ -6-8 °C։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 մմ։