«Ավագ շաբաթ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4226 բայտ ,  8 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Ավագ Շաբաթ''' ([[հունարեն]]` Μεγάλη Εβδομάδα — Megali Evdomada), Ծաղկազարդին հաջորդող [[Մեծ Պահք]]ի վերջին շաբաթը, որն ավարտվում է [[Սուրբ Հարության տոն]]ով (Զատիկ), որի ընթացքում հիշվում է [[Խորհրդավոր ընթրիք]]ը, [[Հիսուս Քրիստոս]]ի դատավարությունը, տանջանքներն, խաչելությունը և թաղումը։ Ավագ Շաբաթի բոլոր օրերի անվանը նախորդում է «Ավագ» բառը (Ավագ Երկուշաբթի, [[Ավագ Երեքշաբթի]], և այլն)։
 
== Ավագ Շաբաթի օրերի խորհուրդները ==
{{Christ-stub}}
=== Ավագ երկուշաբթի ===
Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
 
=== Ավագ երեքշաբթի ===
Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:
 
=== Ավագ չորեքշաբթի ===
Քրիստոսի մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
 
=== Ավագ հինգշաբթի ===
Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Ըստ Ավետարանի այդ օրը հաստատվել է Ս. Հաղորդության խորհուրդը: Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ:
 
=== Ավագ ուրբաթ ===
Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:
 
=== Ավագ շաբաթ ===
Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Ըստ եկեղեցական ուսմունքի` Քրիստոսը մահից հետո իջել է դժոխք, ավերել այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ:
 
[[Կատեգորիա:Քրիստոնեություն]]
 
[[an:Semana Santa]]
16 580

edits