«Սիմոն Բուդնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
==Ծննդավայրը==
Սիմոն Բուդնու ծննդավայրը դեռևս ճշգրտված չէ: Թեև գրեթե բոլոր ուսումնասիրողները համակարծիք են, որ նա ծնվել է Բուդնայում, սակայն, պարզվում է՝ այդ անվանումով 140-ից ավելի բնակավայր է եղել [[Բելառուս]]ում<ref>Соболевский, А. И. Материалы и исследования в области славянской филологии и археологии. — Санкт-Петербург: 1910 Т. 88, № 3. — С. 193—194. — (Сборник Отделения русского языка и словесности Императорской Академии Наук).</ref><ref>http://belarustourism.by/catalog/365_16283.html</ref>: Մի բան հստակ է, որ նա քաջածանոթ է եղել բելառուսական [[մշակույթ]]ին և շատ ջանքեր է գործադրել դրա զարգացմանը նպաստելու համար<ref>{{cite web |url=http://hetman.by/budnyij-simon.html |title=Archived copy |access-date=2012-12-08 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20111118074526/http://hetman.by/budnyij-simon.html |archive-date=2011-11-18 |df= }}</ref>: Հայտնի է նաև, որ նրանց ընտանիքը պատկանել է բելառուսական մանր ազնվականական խավին<ref>http://belarustourism.by/catalog/365_16283.html</ref>: Ինքն իրեն նա համարել է ''Litvin''<ref>Из истории философской и общественно-политической мысли Белоруссии. Избранные произведения XVI — начала XIX в. Изд-во АН БССР. Минск, 1962, бб.63-67, 69-81.</ref>. այդ բառը նրա ժամանակներում մեծ մասամբ օգտագործվել է [[բելառուսներ]]ին հայտանշելու համար<ref>Вячаслаў Насевіч. Літвіны // Вялікае княства Літоўскае: Энцыклапедыя. У 2 т. / рэд. Г. П. Пашкоў і інш.Т. 2: Кадэцкі корпус — Яцкевіч. — Мінск: Беларуская Энцыклапедыя, 2005. С. 206—208.</ref>:
== Աստվածաշնչի թարգմանությունները ==
[[Աստվածաշունչ|Աստվածաշնչ]]ի լեհերեն իր թարգմանությունները Բուդնին, [[Լիտվայի մեծ իշխանություն|Լիտվայի մեծ իշխանության]] պետական գործիչ Նիկոլայ Ռաձիվիլի հովանավորությամբ, 1570 և [[1572 թվական]]ին հրատարակել է [[Նեսվիժ]]ում: Ընդ որում՝ Սուրբ գիրքը թարգմանելիս «իր հայեցողությամբ ընդարձակել կամ կրճատել է ավետարանչական տեքստը և, ընդհանրապես, մեծ ճարպկությամբ այնպես է փոփոխել, որ հարմարեցնի իրեն հոգեհարազատ [[կալվինիզմ|կալվինիս]]տական ուսմունքին»<ref>Экземплярский А. В. Симон Будный (Энциклопедический словарь Брокгауза и Ефрона)</ref>: Բուդնին [[Նոր կտակարան]]ը հրատարակել է նաև, այսպես կոչված՝ արևմտառուսական գրական լեզվով՝ բելառուսերեն, և դարձյալ՝ այնպիսի մեկնաբանություններով ու դիտողություններով, որ այդ հրատարակությունը դարձել է [[Ավետարան]]ի արմատական ու ռացիոնալ քննադատության առաջին փորձերից մեկը [[Արևելյան Եվրոպա]]յում:
 
== Գրականություն ==