«Տեսողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
[[Պատկեր:Spectrum4websiteEval.png|մինի|աջից|250px|Լույսի տեսանելի [[սպեկտր]]ը]]
[[Պատկեր:Cone-response-en.svg|մինի|աջից|250px|Մարդու աչքի S, M, L շշիկների գունազգացողության կորերը։ Կետագծերով ցույց է տրված գումարայինը՝ ցուպիկների սև-սպիտակ զգայունությունը]]
Լույսի նկատմամբ ցանցաթաղանթի [[զգայնություն]]ը արտակարգ մեծ է։ Այն կախված է տեսողական վերլուծիչի նեյրոնների գործառական վիճակից։ Գռգիչի այն նվազագույն ուժը, որն առաջանում է տեսողական զգայնություն, կոչվում է աչքի բացարձակ զգայնություն։ Աչքի դրդման համար անհրաժեշտ է ընդամենը 8-47 [[քվանտ]] լուսային [[էներգիա]]։ Մեկ ցուպիկը կարող է դրդվել 1 քվանտ էներգիայով։ Գունային գրգռիչների նկատմամբ դրդունակությունը ավելի մեծ է ցանցաթաղանթի կենտրոնում, որտեղ գերակշռում են սրվակները, իսկ լուսային գռգռիչների նկատմամբ՝ ցանցաթաղանթի ծայրամասը, որտեղ գերակշռում են ցուպիկները։ Լուսային զգայնությունն առաջանում է աչքը 100 մբրկ-ից քիչ տևողությամբ գռգռելիս։ Տեսողական զգայնությունն առաջանում է գրգիռն ազդելուց 0.03-0.1 վրկ հետո և չեն անհետանում այն դադարելուց որոշ ժամանակ հետո։ Այն զգայնությունը, որը պահպանվում է գրգռիչի ազդեցության դադարից հետո կոչվում է հետքային։ Հետքային պատկերը մնում է այնքան ժամանակ, մինչև ցանցաթաղանթից չանհետանա լուսազգաց նյութերի քայքայման արգասիքները և նրանց վերականգնումը։ Միմյանց արագ հաջորդող լուսային գրգիռները միաձուլվում են առաջացնելով մեկ զգայնություն։ Գրգռիչների հաջորդման նվազագույն հաճախությունը, որի դեպքում տեղի է ունենում առանձին զգայնությունների միաձուլում, կոչվում է միաձուլման կրիտիկական հաճախություն։ Դա այնքան մեծ է, որքան մեծ է գրգռիչի պայծառությունը։ <br />
 
{| class="wikitable"
!Շշիկի տեսակը|| Նշանակում || Ընկալվող ալիքի երկարությունը ||Առավելագույն զգայնություն
Տող 57 ⟶ 58՝
|}
 
Տեսողական վերլուծիչի դրդունակությունը կախված է ցանցաթաղանթում լուսազգաց գունակների քայքայման քանակների չափից։ Աչքի վրա լուսային ճառագայթներ ընկնելիս լուսազգաց գունակների քայքայման հետևանքով նրա դրդունակությունը նվազում է։ Այս երևույթը կոչվում է լուսային ադապտացիա (հարմարում)։ Աչքի դրդունակության անկումը լույսի ազդման առաջին 3-5 րոպեներին կազմում է 90-98%։ Հակառակ երևույթ տեղի է ունենում, երբ մարդը լուսավոր տեղից մտնում է մութ սենյակ։ Սկզբում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների ցածր դրդունակության հետևանքով նա սկզբում ոչինչ չի տեսնում, այնուհետև աստիճանաբար սկսում է զանազանել առարկաների ուրվագծերը, ապա դրանց մանրամասները։ Դա տեղի է ունենում լուսաընկալիչների և տեսողական նեյրոնների դրդունակության բարձրացման հետևանքով։ Տեսողության զգայնության բարձրացումը, որն ապահովում է նրա հարմարումը թույլ լուսավորության պայմաններին, կոչվում է մթնային ադապտացիա։ Մթային հարմարումը նվազում է սննդային քաղցի, [[A վիտամին]][[ի անբավարարության, [[թթվածնաքաղց]]ի, հոգնածության ժամանակ։ Սրվակների դրդունակությունը մթության մեջ կարող է աճել 20-50 անգամ, իսկ ցուպիկներինը՝ 200-400 000 անգամ։ Բացի լուսային ադապտացիայից գոյություն ունի նաև գունային ադապտացիա։ Ինչքան վառ է գույնը, այնքան արագ է նվազում աչքի դրդունակությունը։ Աչքի դրդունակությունն ավելի շատ թուլանում է կապտամանուշակագույն գռգռիչի և ավելի քիչ՝ կանաչի դեպքում։ Կարմիր գույնը գրավում է միջին դիրք։ Ադապտացիայի արդյունքում մարդը չէր կարող տեսնել անշարժ առարկաները, եթե չլիներ աչքի անընդհատ շարժումները, որը կատարվում է ամեն 25մվրկ25 մվրկ- ը մեկ, այն ընդհատում է համապատասխան ընկալչական դաշտի հարմարումը և վերականգնվում է տեսողական գրգռիչի ընկալումը, որի դեպքում մարդը կարող է տեսնել անշարժ առարկաները։
 
==Աչքի հիվանդությունները==